Աստիճաններին նստած են աղջիկ ու տղա։ -Ես տղա եմ, – ասում է սև մազերով երեխան։ -Իսկ ես աղջիկ եմ, – ասում է շիկահեր երեխան։ Եթե երեխաներից գոնե մեկը ստում է, ապա ի՞նչ գույնի են տղայի մազերը։ շիկահեր 2. Խորհրդարանը կազմված է 100 քաղաքական գործիչներ, որոնցից յուրաքանչյուրը կա՛մ ճշտախոս է, կա՛մ ստախոս։ Հայտնի է, որ նրանց ցանկացած զույգից գոնե մեկը ճշտախոս է։ Քանի՞ ճշտախոս քաղաքական գործիչ կա խորհրդարանում, եթե հայտնի է, որ խորհրդարանականներից գոնե մեկը ստախոս է։ 50/50 3. Մահապատժի դատապարտված ավազակին թագավորն ասաց․ «Քեզ տրվում է վերջին խոսքի հնարավորություն․ եթե դու հիմա սուտ ասես, ապա քեզ կախելու են, իսկ եթե ճիշտ ասես, խեղդելու են»։ Փոքր-ինչ մտածելուց հետո ավազակն այնպիսի բան ասաց, որ թագավորը չկարողացավ իրականացնել իր սպառնալիքները։ Ի՞նչ ասաց նա։ Ինձ կախելու եք 4. Գևորգն ասաց․ -Հակոբը 1000-ից շատ գիրք ունի։ Ո՛չ, – հակադրվեց Աշոտը, – նա ավելի քիչ գիրք ունի։ Այնուամենայնիվ, նա գիրք ունի, – պնդեց Սարգիսը։ Եթե այս պնդումներից միայն մեկն է ճիշտ, ապա որքա՞ն գիրք ունի Հակոբը: >=1000