Թռչող սարքեր

Իսկ լեգենդներից իրականությանը վերադառնալով նշենք, որ պարզագույն թռչող սարքերից է օդապարուկը: Համարվում է, որ այն հնարվել է Չինաստանում, 5-րդ դարում: Առաջին օդապարուկները պատրաստվում էին այսպես՝ բամբուկից շեղանկյուն կմախքի վրա փակցնում էին մետաքսե գույնզգույն կտոր: Օդում նույնիսկ փոքր քամու առկայության դեպքում այն թռչում է, սակայն անհրաժեշտ է, որ քամին չփոխի իր ուղղությունը, այլապես օդապարուկը գալարվելով կընկնի գետնին:

Բազում գծագրեր ունի նաև Լեոնարդո Դա Վինչին, սկսած պարզագույն թռչնի թևերով մարդուց մինչև իսկ ուղղաթիռի առաջին նկարագրությունը: Այդ գծագրերը թեև իրենց ժամանակին իրագործելի չեն եղել, սակայն տեխնիկայի զարգացման զուգընթաց դարձան մարդու համար հասանելի: Այսպես, օրինակ 15-րդ դարում գծագրի սկզբունքով աշխատող ուղղաթիռը առաջին անգամ 20-րդ դարում երկինք բարձրացավ:


 Օդապարիկը
 կառուցված է ճիշտ թղթե փուչիկի սկզբունքով,  սակայն ավելի կիրառական դարձավ, երբ ոչ թե այրման  շնորհիվ ստանում էին ավելի թեթև օդ (տաք օդ), այլ փակ  փուչիկի մեջ էին լցնում օդից թեթև գազ, ինչպես օրինակ  հելիումն է: Երևի նկատած կլինեք, թե ինչպես ջրի մեջ  փայտի կտորը ոչ թե սուզվում , այլ լողում է մակերևույթին:  Այս դեպքում էլ, ավելի թեթև գազը ձգտում է բարձրանալ  վերև, բարձրացնելով օդապարիկը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.