1.Գրել բորբոսասնկերի օգտակար և վնասակար տեսակները
Օգտակար բորբոսասնկերը հանդիպում են կաթնամթերքի մեջ,գինու մեջ ,իսկ վնասակարը հանդիպում է մրգեղենի,կերակուրների նեխման ժամանակ և խոնավ մակերևույթների վրա:
2.Նկարագրել ջրիմուռների ընդհանուր կառուցվածքը
Ջրիմուռները լինում են միաբջիջ ,գաղութային,բազմաբջիջ :Նրանք ունեն քլորոֆիլ,որը գտնվում է քրոմատոֆորներում :
3.Ինչպես են բազմանում ջրիմուռները
Ջրիմուռները կարող են բազմանալ և՛ անսեռ, և՛ սեռական ճանապարհով: Եթե պայմանները բարենպաստ է ,ապա նրանք բազմանում են անսեռ եղանակով, իսկ անբարենպաստի ժամանակ՝ սեռական:
Անսեռ բազմացման ժամանակ միաբջիջ ջրիմուռները կիսվում են , գաղութայինների մոտ՝ մասնատվում են, բազմաբջիջ ջրիմուռների մոտ տեղի է ունենում թափոմի կտրոններով:
Սեռական բազմացումը տեղի է ունենում 2 սեռական բջիջների միաձուլման շնորհիվ:Այդտեղ ստեղծվում է զիգոտը ,իրա ծլումից էլ առաջանում է թալոմը:
4.Նկարագրել մամուռներ ընդհանուր կառուցվածքը
Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:
5.Ինչպես են մամուռները բազմանում
Անձրևաջրի կաթիլի միջոցով շարժուն սպերմատոզոիդները արական բույսից լողում են դեպի իգական բույսի գամետները: Կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ, որից հաջորդ տարում նույն իգական բույսի գագաթին զարգանում է երկար շագանակագույն, ցողունանման ոտիկը և սպորներով լցված տուփիկը: Տուփիկում գտնվում է սպորներով լցված սպորանգիումը: Չոր եղանակին սպորները թափվում են տուփիկից և քամու միջոցով տարածվում: Ընկնելով խոնավ հողի վրա՝ դրանք ծլում են և առաջացնում նուրբ, կանաչ, ճյուղավորված թելիկներ: