«Արեւմտահայերենի օրեր» նախագծի շրջանակում կարդում ենք Դանիել Վարուժան։
Դանիել Վարուժան`《Հունձք կը ժողվեմ…》
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:
Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:
Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:
Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:
Առաջադրանքներ`
1.Համակարգչային որևէ ծրագրով նկարի՛ր բանաստեղծությունը։
2.Վարժ կարդալ սովորի՛ր, դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։
2. . Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》։
Առաջադրանքներ`
1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝
Արտ, բոց, խորխոլել, ծղոտ, քառաշար, հասկ, սաթ, բոռ, պիծակ, քիստ, փայլակ, դեղձանիկ, հնձել, մանգաղ:
2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։
3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:
4.Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը։