Գործնական քերականություն
1. Տեքստը համառոտի՛ր՝ տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
Երկու ընկեր անապատով գնում էին և նրանցից մեկը թուլացավ ու ընկավ:Մյուս ընկերը առանց ջուր տալու թողեց ու գնաց : Այդ ժամանակ անցնող քարավանի մարդիք տեսան այդ տղային , ջուր տվեցին ու ուշքի բերեցին:Տղան ոտքի կանգնեց և շարունակեց ճանապարհը:Այդ ճանապարհին տեսավ ընկերոջը ,բայց չկանգնեց :Լեռնոտ կածանով անցնելիս մյուս ընկերը ընկավ և ոտքը կոտրեց:Ընկերը նրան շալակեց ու տարավ տուն ու ասեց ,որ թող ընկերը պատմի իր ջրից ,իսկ ինքը իր շալակից:
2. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց.
-Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը:
Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկություն հայտնեց.
-Ես ուզում եմ,որ աստղակերպն անվանվի իմ կնոջ՝ Բետինայի անունով:
3.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրելու երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելուց հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրեր հեռու մի դաշտում:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: