Դանիել Վարուժան. բանաստեղծություններ

 1.Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:


Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ գեղադալար-գեղեցիկ ու կանաչ, դող-վախ, բլուր-փոքր սար,հուռթի-բերրի, ալետատան-ալիքներ շարժող, պատմուճան-լայն վերնազգեստ, փողփողուն-ծածանվող, քիստ-ցորենի վարի մազիկ, եղի-նոր հասնող ցորեն, սափոր-կժի նման , կալ-Հացահատիկը կալսելու տեղ, աղորին-աղաց, մոլեգին-անզուսպ։

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։
Ոսկեգույն, ցորենով լի դաշտեր

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:
Աշնանային արտ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.