Կենսաբանություն

Սերմեր և ցողուններ

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը: Ցողուն, տերևԲույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

makro-leto-zelenoe-stebel.jpg

 Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ: Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

45.png

 Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ: Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ. 1Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն: 2Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ: Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:   Բարդու բողբոջները բնորոշվում են կպչուն խեժով, սուր ծայրով, հաճելի հոտով: Ուռենու բողբոջները ծածկված են միայն մեկ, թասակաձև թեփուկով: Բռնչենու բողբոջները թեփուկներ չունեն: Արոսենու բողբոջները ծածկված են յուրահատուկ խավով: Սև հաղարջենու բողբոջներն օժտված են անուշահոտությամբ: Թանթրվենու բողբոջները, հակառակը, ունեն տհաճ հոտ: Լաստենու բողբոջներն ունեն կատվիկներ ու փոքր կոներ: Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր: ՈւշադրությունԸնձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:Ցողունը բույսի առանցքային օրգանն է: 

Alternanthera_philoxeroides_NRCS-1.jpg

 Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:ՕրինակՏերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի: Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը): Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում

fotosynteesi_shutterstock_158144060.jpg

  Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևակոթունից և տերևաթիթեղից: Տերևակոթունը տերևաթիթեղը ամրացնում է ցողունին: Տերևաթիթեղները տարբեր են ձևով, չափով, գունավորմամբ: 

depositphotos_2633635-stock-illustration-colorful-autumn-leaves-collection.jpg

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.