Միգրացիա

Արտագաղթողների և ներգաղթողների գումարն արտահայտում է միգրացիայի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը: Միգրացիաները կարևոր դեր են կատարել մարդկության պատմության մեջ. նրանց հետ են կապված բնակեցման, հողի տնտեսական յուրացման, արտադրողական ուժերի զարգացման, ռասաների, ժողովուրդների ու լեզուների կազմավորման և աշխարհով մեկ տարածման գործընթացները: Նկարը խորհդանշում է աշխարհի տարբեր երկրներ միգրանտների հոսքը: 

955ed2ee6c764892dc256434f1179005.jpg

Աշխարհագրության մի ճյուղը՝ միգրացիայի աշխարհագրությունը, ուսումնասիրում է միգրացիոն հոսքն առանձին տարածքների (երկրների, շրջանների) և բնակավայրերի տարբեր տիպերի, այդ հոսքերի կառուցվածքի միջև, ինչպես նաև նրա պատճառները, գործոնները և մոտիվները (շարժառիթները): Ինչպես գիտենք, ներկայումս հազարավոր միգրանտներ են գալիս Հայաստան և արտագաղթում Հայաստանից, հետևաբար՝ միգրացիայի աշխարհագրության շնորհիվ կարելի է ևս մեկ անգամ համոզվել, որ աշխարհագրությունը վերաբերում է իրական կյանքի խնդիրներին և օգնում հաղթահարել դրանք:  Նկարում պատկերված է Աֆրկիկայի բնակիչների ներգաղթը Մալթա: Վերջին շրջանում հաճախակի են այն դեպքերը, երբ միգրանտների նավակները սուզվում են գերծանրաբեռնված լինելու կամ վատ եղանակի պատճառով: 

eu_migration.jpeg

 Միգրացիան լինում է կամավոր և բռնի: Եթե անձի միգրացիա կատարելու որոշումը կայացվել է ինքնակամ, առանց արտաքին գործոնների պարտադրանքի, ապա միգրացիան կամավոր է, եթե որոշումն ընդունվել է արտաքին գործոնների (բնական, հասարակական) ճնշման ներքո՝  այդպիսի միգրացիան բռնի է (դեպորտացիա): Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ – տնտեսական է (աղքատություն, գործազրկություն և այլն): Միգրացիա կարող է տեղի ունենալ նաև քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական և այլ պատճառներով:Ըստ տարածքի ընդգրկման՝ միգրացիաները լինում են արտաքին և ներքին: Արտաքին միգրացիաներ են արտագաղթը (էմիգրացիան) և ներգաղթը (իմիգրացիան): Նկարում ներկայացված են միգրացիաների տեսակները ըստ տևողության, կազմակերպման եղանակաների և ձևերի: 

Միգրացիայի տեսակնը,տև.jpg

Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ այլ երկրի քաղաքացիների մուտքը տվյալ երկիր: Արտաքին միգրացիաներ դիտվել են մարդկության պատմության ողջ ընթացքում (օր՝ «ժողովուրդների մեծ գաղթը»): Ամերիկա, Ավստրալիա աշխարհամասերի հիմնական բնակչությունը Եվրոպայից ներգաղթածների սերունդներն են (միայն 19-րդ  դարում մոտ 60 մլն  մարդ է միգրացիա կատարել):  Միգրացիաների դրդապատճառները (շարժառիթները, մոտիվները) 

Միգրացիայի դրդապատճառները.jpg

Կրոնական շարժառիթով զանգվածային գաղթեր են տեղի ունեցել 1947 թ.-ին Հնդկաստանում, երբ մահմեդականներն առանձնացան Պակիստանում, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականներ և բուդդայականներ տեղափոխվեցին Հնդկաստան: Քաղաքական և ազգային միգրացիայի օրինակ է Ադրբեջանից մոտ 400 000 հայերի հարկադրված գաղթը (դեպորտացիան) (իրականում փախուստը կյանքը փրկելու նպատակով) ՀՀ և այլ երկրներ: Վերջին 20 տարվա ընթացում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 1 մլն մարդ՝   հիմնականում սոցիալ-տնտեսական շարժառիթով: Միգրացիաների տեսակները 

Ներքին և արտաքին միգրացիա.jpg

Ներքին միգրացիան տեղի է ունենում հիմնականում չորս ուղղությամբ՝ գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ, փոքր քաղաքից մեծ քաղաք: Բազմաթիվ երկրներում ներքին միգրացիաներ կատարվում են նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ: Միգրանտների թվով առաջատար պետությունները (2015 թ.) 

mapp.png

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.