Մարտի 28-ից ապրիլի 3

Ասկարիդ
Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդսիրտթոքերբրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։ Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով:

Անձրևորդ
Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:

Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:

անձրևորդ.jpg




Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. կտնառք, 5. ստամոքս, 6. աղիք, 7. հետանցք:

Անձրևորդի կերակրափողից դուրս գտնվում են զույգ կրային գեղձեր, որոնք ծորաններով բացվում են կերակրափողում: Դրանց արտադրանքը չեզոքացնում է հողի թթվայնությունը: Կերակրափողը փոխադրող խողովակ է, որով սնունդը բերանից անցնում է քիմիական մշակման հատված: Կտնառքը իրենից ներկայացնում է սննդի ժամանակավոր պահեստարան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.