Գործնական քերականություն

  1. Տրված տեքստում ընդծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

  1. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեին:

Շերամի գաղտնիքն առևանգելու փորձ կատարող օտարերկրացուն չինական օրենքով բանտարկություն էր սպասվում, իսկ երկրի պետական գաղտնիքը մատնած չինացուն նույն օրենքը դատապարտում էր տանջալից մահվան: Երբ մեր թվարկությունից երկու հազար տարի առաջ Չինական մեծ պարիսպը կառուցեցին, գաղտնիքը պահպանելու գործը հեշտացավ: Պահնորդը հետևում էր ոչ միայն նրան, ով պարիսպին էր մոտենում դրսից, այլ նաև նրան, ով ներսի կողմից էր մոտենում դարպասին: Եվ շատ մարդ գլխատվեց այն բանի համար, որ կամեցավ շերամի գաղտնիքը գողանալ և Չինաստանից դուրս բերել: Չինացին հինգ հազար տարուց ավելի պահեց այդ գաղտնիքը:

  1. Փակագծում տրված բառերը դի´ր  պահանջվող  թվով:

Սպիտակ արագիլները (արագիլ) աշխարհում  (աշխարհ) շատ տարածված թռչուններից  (թռչուն ) է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում (շրջան):  Չվող (թռչուն) են՝… և (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են…ով(զույգ) ու …ով  (գաղութ):  …ը (բույն) տեղադրում են …ի (շենք)…ին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր…ին (սյուն) և նման այլ …ում (տեղ): …(մարդ) սիրում են նրանց …ի (թռիչք) …ը (հանգստություն),…ի (թև)  ու խոր …(թափահարում):

  1. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին)-մարդկություն, աշակերտների ամբողջություն-աշակերտներ, զինվորներ ամբողջություն-զինվորականններ, շատ դեղեր-դեղատուն, ծնողներն ու զավակները միասին-ընտանիք, ուսանողների ամբողջություն-համալսարան:

  1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա,նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել (է,են), (դրա,դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ  սպասելիք ունես այդ ամբոխից. (նա,նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի,չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.