Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ։
Որտեղ են առաջանում բնական մարգարիտները:
Փափկամարմինների մարմինը, որպես կանոն, կազմված է երեք բաժնից՝ գլխից, ոտքից և իրանից, որը բաժանվում է ներքին պարկի և թիկնոցի՝ թիկնոցային օրգան համակարգերի։ Երկփեղկանի փափկամարմինները կորցրել են գլուխը։
Մարմնի փորային հյուսվածքի մկանուտ մասը նրա ոտքն է, որը որպես կանոն, ծառայում է շարժման համար, բայց կարող է կատարել նաև այլ ֆունկցիաներ։ Ոտքը կրում է նաև զույգ բշտիկներ, որոնք կատարում են հավասարակշռության օրգանի դեր։ Փորոտանիների մոտ այն նաև արտադրում է լորձ, որը հեշտացնում է տեղաշարժը։ Խեցիավոր այն տեսակները, որոնց մոտ խեցին ծածկում է մարմնի վերին մասը, ոտքը ամրացնում է փափկամարմնին՝ որևէ կոշտ առարկայի ուղղահայաց մկանների շնորհիվ։ Մյուս փափկամարմինների մոտ ուղղահայաց մկանները ձգում են ոտքը և մարմնի մնացած փափուկ մասերը խեցու ներսը։ Երկփեղկանի փափկամարմինների մոտ ոտքը ընդունակ է թաղվել հողի մեջ (սակայն որոշները՝ օրինակ միդիան, կորցրել են այդ հատկությունը)։ Գլխոտանի փափկամարմինների մոտ ոտքը վերափոխվել է շոշափուկի և մասնակցում է արագ տեղաշարժմանը:
Փափկամարմինները բազմաքանակ են ու բազմազան, և նրանց ներկայացուցիչները հարմարվել են տարբեր միջավայրերում ապրելուն և սնվելուն, նրանց դերը էկոհամակարգում նույնպես տարատեսակ է։
Ծովային ջրերի խորքերում մեծաքանակ են ակտիվ լողացող գլխոտանիները, որոնք վարում են գիշատիչ կյանք։
Մեծ նշանակություն ունեն երկփեղկանիները՝ որպես կենսաֆիլտրողներ, որոնք մաքրում են ջրամբարները օրգանական աղտոտվածությունից։ Բացի դրանից նրանք նաև կլանում և կուտակում են ծանր մետաղներ։ Երկփեղկանիների դերը մեծ է նաև հանքային ապարների ձևավորման մեջ։
Նրանցով սնվում են թռչունները, սողունները, կաթնասունները, ինչպես նաև բզեզների մի քանի ընտանիքներ: Պաշտպանության համար փափկամարմինները ձեռք են բերել քիմիական նյութեր, որոնք ազդում են թշնամու օրգանների վրա։ Օրինակ, սիպելները և որոշ գլխոտանիներ ունեն հատուկ թանաքային պարկեր, թանաքը նրանք բաց են թողնում այն ժամանակ, երբ մնացած միջոցները՝ շոշափուկները և թույնը չեն ազդում։
Փափկամարմինները կարող են ունենալ վիրուսային, բակտերիալ և մակաբուծային հիվանդություններ։
Հազարավոր տարիների ընթացքում փափկամարմինները օգտագործվել են մարդու կողմից՝ սննդի մեջ։ Բացի դրանից փափկամարմինները օգտագործվում են արժեքավոր իրեր ստանալու համար, օրինակ մարգարիտ, սադափ, պուրպուր, բեհեզ։
Փափկամարմինների մեծամասնությունը, որոնք ունեն խեցի, ձևավորում են մարգարիտ, բայց իրական արժեք են ներկայացնում այն մարգարիտները, որոնք պատված են սադափով։ Դրանք ստեղծում են միայն երկփեղկանիները և որոշ փորոտանի փափկամարմիններ։ Բնական մարգարիտի կողքին որոշակի արժեք ունի նաև երկփեղկանի Pinctada margaritifera և Pinctada mertensi փափկամարմինների մարգարիտը, որոնք ապրում են Խաղաղ օվկիանոսի արևադարձային և մերձարևադարձային մասում։