1.Ինչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև:
Երկուսի դեպքում էլ առաջանում են առանձգականության ուժեր :
2.Իսկ ինչով են դրանք տարբերվում:
Սեղմված հեղուկը ազդում է անոթի մխոցի,հատակի և պատերի վրա, իսկ սեղմված զսպանակը միայն մխոցի և անոթի հատակի վրա:
3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:
Պասկալը փայտե տակառն ամբողջությամբ լցրել է ջրով։ Տակառի կափարիչի վրա արված անցքով նա տակառին ուղղաձիգ դիրքով ամրացրել է երկար խողովակ։ Խողովակի մեջ ջուր է լցրել՝ հետզհետե ավելացնելով վերջինիս քանակը։ Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից։ Խողովակի մեջ լցված ջուրը տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում։ Համաձայն ճնշման սահմանման՝ p=F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն է, իսկ F-ն խողովակում լցված ջրի կշիռը։ Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում։ Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով։
4.Ձևակերպել Պասկալի օրենքը:
Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով առանց փոփոխության:
5.Ինչ է հիդրոստատիկ ճնշումը:
Հեղուկն իր կշռով ստեղծում է հիդրոստատիկ ճնշում:
6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:
7.Գրեք բաց անոթի հատակին անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:
p=Pgh
8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:
p=p0+Pgh
9.Ծովում ինչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:
100 մետր
10.Ինչ է սկաֆանդրը, որքան կարելի է խորասուզվել սկաֆանդրով:
Դա ջրասուզորդների հագուստն է,այն հերմետիկ հանդերձանք է,կազմված է պատյանից,սաղավարտից,ձեռնոցներից և ճտքակոշիկներից:
11.Ինչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:
Աքվալանգի շնորհիվ կարելի է 40 մետր ընկղմվել ջրի մեջ և մնալ 1 ժամ:Դա ջրի տակ շնչելու մեխանիկական սարք է, կազմված է օդով լի բալոնից , դիմակից և դրանք միացնող խողովակից:
Բաթիսֆերան գնդաձև խցիկ է,պատերը ամուր պողպատից են , դիմանում է ջրի բարձր ճնշումներին: Այն նախատեսված է ծովային մեծ խորությունները ուսումնասիրելու համար: Նավից ջուր է իջեցվում պողպատե ճոպաններով:
Բաթիսկաֆը ինքնագնաց սարք է , նախատեսված է ծովերի և օվկիանոսների հատակը ուսումնասիրելու համար: Կազմված է բաթիսֆերայից, որը ամրացված է մեծ պողպատե ցիստեռնի հատակին:Ցիստեռնը լիքն է բենզինով, քանի որ բենզինը թեթև է օդից, ապա բաթիսկաֆը կարծես օդապարիկ լինի ջրում: