Ապրիլի 25

168.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում, մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել:  Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ : Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառ : Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են ցուցադրվել: Այդ թանգարանի բոլոր երեքհարյուր քսաներկու դահլիճներում նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրել են հարյուր տասնինը վայրի ցլեր որոնք չորսը պահվել են փորձատնտեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլերը կա՛մ արգելանոցներում ապրել են, կա՛մ ազատ արածել՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ եմ :

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էին ավելի քան հազար հինգ հարյուր ցլեր, ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիներից ավելի քան հարյուր խոտաճարակխոշոր կենդանիներ են ապրում:

171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:  Բ. . Ընկերներս ամրոցում մի -մի տուն ունեն:

  1. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ — հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական-տաս-տաս, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար- հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.