Մայիսի 2֊8

Վարան


 Հայտնի է վարանների 1 սեռ, 24 տեսակ՝ տարածված  Աֆրիկայում  (Մադագասկարում  չկան), Հարավային Ասիայում, Ավստրալիայում, Մալայան կղզեխմբիում։ Մարմինը բարեկազմ է, 0, 2-ից մինչև 4 մետր երկարությամբ, ծածկված կլոր կամ օվալաձև թեփուկներով։ Ոտքերը լավ են զարգացած, պոչը երկար է, շարժուն։ Վազում են արագ։ Վարում են հիմնականում ցամաքային, մանր տեսակները՝ երբեմն նաև ծառաբնակ կենսաձև։ Շատ տեսակներ ապրում են գետերի և այլ քաղցրահամ ջրամբարների շրջակայքում, լավ լողում և սուզվում են։ Գիշատիչ են, սնվում են մողեսներով, օձերով, մանր անողնաշարավորներով, թռչուններով, միջատներով, ջրամերձ տեսակները՝ գորտերով, ձկներով, փափկամորթներով և այլն։ Միջին Ասիայում, հանդիպում է անապատային կամ մոխրագույն վարանը, այս տարածքի ամենախոշոր մողեսը, երկարությունը՝ մինչև 1, 5 մետր, քաշը՝ 3, 5 կիլոգրամ։ Ապրում է սովորաբար այլ կենդանիների գետնափոր բներում, երբեմն ինքն է բուն փորում։ էգը դնում է 10—20 ձու և թաղում ավազի մեջ։ Խաղաղ օվկիանոսի Կոմոդո և երեք շրջակա կղզիներում հանդիպում է հսկա կամ կոմոդյան վարանը, ժամանակակից ամենա խոշոր մողեսը (մարմնի երկարությունը՝ մինչև 3, 7 մետր, քաշը՝ մինչև 100 կիլոգրամ)։ Սնվում է թռչուններով, վայրի խոզերով, այծյամներով, կապիկներով և այլն։
Վարանների մաշկն օգտագործվում է տարբեր արտադրանքներ պատրաստելու համար, միսը որոշ երկրներում օգտագործվում է սննդի մեջ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.