Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,,:
Կատարի’ր բոլոր առաջադրանքները։
1.Բացատրի’ր հետևյալ բառերը`
ավետել-լավ լուր հայտնել, կոհակել-ծփալ, ունելի – աքցան , անպաճույճ – համեստ, նավակատիք-ծննդյան օրերի շաբաթ օրը, ընդարմանալ- անզգայանալ
2. Դուրս գրի’ր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`
• հուզված է,
Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։
• վախեցած է:
Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։
3. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:
Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:
Դա անսպասելի մի բան տեսնելու հայացքն էր:
4. Բացատրի’ր հետևյալ միտքը:
Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:
Այդ մոգերը իրենց չէին զրկել ամենաթանկ ունեցած բանից: