Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Առաջադրանքներ(դասարանում)

Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.x3′

1)Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։
95-30=65

2) Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55 կմ/ժ արագությամբ, իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23 ժ։ Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։

3) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900 բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3 անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է, քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։
3x+x+3x-150=900
7x=1050
x=150
150*3=450
450-150=300

4) Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։
8*60=480
480:12=40

Լրացուցիչ(տանը)

Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարում.

5) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

6) Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։
(60+20)*2=160
160:4=40

7) Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է 12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի հոսանքի և նավակի արագությունները։

8) Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը, եթե մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։

9) Լուծե՛ք հավասարումը.

10) Ներկայացրե՛ք –15 թիվը՝

ա) երկու բացասական թվերի տարբերության տեսքով,

բ) մեկ բացասական և մեկ դրական թվերի տարբերության տեսքով,

գ) երկու դրական թվերի տարբերության տեսքով։

11) Եռանկյան պարագիծը 84 սմ է։ Գտե՛ք նրա կողմերի երկարությունները, եթե նրանք համեմատական են 7, 9, 12 թվերին։

7x+9x+12x=84

28x=84

x=3

7×3=21 սմ

9×3=27 սմ

12×3=36 սմ

12) Ո՞ր բնական թվերն են հետևյալ անհավասարումների լուծումներ.

a)2<3,4<5 g)
b)3<4,5,6<7

13) Ի՞նչ նշան կունենա արտադրյալը, եթե որպես արտադրիչներ վերցվեն՝

ա) երկու բացասական և երկու դրական թվեր,Ճիշտ է

բ) երկու բացասական և մեկ դրական թվեր,ճիշտ է

գ) երկու դրական և մեկ բացասական թվեր,սխալ է

դ) մեկ բացասական և երկու դրական թվեր։սխալ

14 ) 16 շինարարներ շենքի պատերը կառուցել են 81 օրում։ Քանի՞ շինարար կկառուցի նույնանման շենքի պատերը 36 օրում։
81:16=2.25
2.25*16=36

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.