Գործնական աշխատանք 16.09.2022

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ միայն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

Բ. Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանջինն ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

Գ. Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ընկնում են գերանները: Վիեննացի մի փայտավաճառ այդպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավաքում է կառույցի փայտե մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդիոններ են սարքվում:

2. Այբբենական կարգով դասավորի՛ր.

  • Դասավանդողներիդ անունները,
  • Դպրոցական առարկաների անունները,
  • Քո սիրելի ստեղծագործությունների վերնագրերը:

3. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

4.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.