Կատեգորիա: Խոցելի տեսակ է: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է 2 ֆլորիստիկական
շրջաններում: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝
2000 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքը ծաղիկների հավաքն է որպես արժեքավոր
գեղազարդային բույս և նատառների հատումը:
Նկարագրություն: Սոխուկավոր բույս է: Տերևները՝ երկարավուն-նշտարաձև, բաց-կանաչ, անփայլ:
Ծաղկակիրը՝ ծաղկի ժամանակ տերևներից երկար: Ծաղիկները՝ սպիտակ կամ կրեմագույն, 35-40 մմ
երկարության, ներքև թեքված:
Տարածում: Հայաստանում հանդիպում է Իջևանի (Աչաջուր, Գետահովիտ, Թեղուտ գյուղերի շրջակայքում)
և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում: Հայաստանից բացի աճում է Թալիշում:
Պահպանման միջոցառումներ: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ
է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ: