Շաքարային դիաբետ

Առաջացման պատճառը կապված է գլյուկոզի յուրացման խանգարման հետ, որն էլ իր հերթին հարաբերականորեն կամ բացարձակ ձևով կախված է ինսուլին հորմոնների անբավարարությամբ (խանգարումը բջիջների), որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիան՝ արյան մեջ գլյուկոզայի քանակության կայուն բարձրացումը։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ երկուսը միասին։

Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։ Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն եւ նույնիսկ մահ։ Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր եւ տեսողության խանգարումներ։

Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝

  • 1-ին տիպի շաքարային դիաբետ, որի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով։ Այս տեսակը նաեւ կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ։
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետը սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, որտեղ բջիջները ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել։ Այս տեսակը նաեւ կոչվում է ինսուլինակախյալ շաքարային դիաբետ։ Հիմնական պատճառներներն են մարմնի ավելորդ քաշը եւ ոչ բավարար ֆիիկական աշխատանք։
  • Գեստացիոն դիաբետ, որտեղ հղի կանանց մոտ դիտվում է գերշաքարարյունություն, առանց անցյալում ունենալու նման ախտանշաններ։

Կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է պահպանել առողջ սննդակարգ՝ հնարավորինս քիչ ածխաջրերի ընդունմամբ, ցուցաբերել բարձր ֆիզիկական ակտիվություն և խուսափել ծխելուց։

2015-ի տվյալներով, 415 միլիոն մարդ տառապում է շաքարային դիաբետով, որից մոտ 90%-ը՝ 2-րդ տիպով. սա կազմում է ամբողջ բնակչության չափահասների 8.3%-ը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.