Նիարդային համակարգ 12.10.2022

Նյարդային համակարգկառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։

Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։

Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ։ Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ։ Նրանց մարմինները տեղավորված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում։ Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են։ Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին։ Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև։

Նեյրոնը մասնագիտացված բջիջ է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։


Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.