Հարցեր.
1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:
2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:
3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը:
Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:
4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:
5. Նյուտոնի առաջին օրենքը:
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:
6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:
7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:
Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։Սովորաբար այս օրենքը գրառվում է հետևյալ բանաձևով։
a=f/m
9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:մգ մ/վ
10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:
Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ F 1,2 = F 2,1
11.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս:
12.Գրել իմպուլսի բանաձևը:
P=mv
13. Իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:
14.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:
15. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:այո
16.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:
Լուծել խդիրները՝
ա) Որոշել ավտոբուսի զանգվածը, եթե արգելակելիս 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ ^2 արագացմամբ:
բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության
ուժը 5Ն է:
գ) 0,1 կգ և 0,2 կգ զանգվածներով 2 պլաստիլինե գնդեր շարժվում են իրար ընդառաջ՝ համապատասխանաբար 4 մ/վ և 3 մ/վ արագություններով: Որքան է նրանց համատեղ շարժման արագությունը բախումից հետո: