Նադիրը պարսիկ զորահրամանատար էր , որը պայքար էր մղում թուրքերի և աղվանների դեմ Հայաստանում : Նա ազատեց հարկերից Էջմիածնի կաթողիկոսությանը և սկսեց լավ նայել նրանց ու հայ իշխանավորներին : Նա իր շուրջ համախմբեց մելիքներին և պայքարեց թուրքերի դեմ : Հետո իր իշխանության տակ անցավ Արևմտյան Հայաստանն ու Վրաստանը :
Արցախի մելիքություններն էին ՝ Ջրաբերդ,Գյուլիստան , Խաչեն,Դիզակ ու Վարանդա :Այս բոլոր Մելիքությունները ունեին զինուժ ՝ 1000-1500 զինվոր, իրենք ներքին կառավարման հարցերում ինքնուրույն էին գործում :
Նադիրի մահից հետո հայկական իշխանությունները չէին կարողանում դիմակայել արտաքին մարտահրավերներին, նրանք աստիճանաբար կորցնում էին համախմբվածությունը :
Հովսեփ Էմինը ծնվել էր Պարսկաստանում ,ընտանիքով տեղափոխվել է Հնդկաստան : Նրա հայրը զբաղվում էր վաճառականությամբ և նույն էլ ցանկանում էր ,որ տղան աներ : Սակայն տղան ուրիշ մտքեր ուներ : Նա ցանկանում էր օգնել Հայաստանին՝ ազատագրման պայքարում : Դրա համար մեկնում է Անգլիա զինվորական ակադեմիայում սովորելու համար :
Անգլիայում սովորելու տարիներին շփվում է անգլիական գործիչների հետ և նույնիսկ հանդիպում Անգլիայի վարչապետի հետ : Սակայն հասկանում է ,որ իր ազատագրական մտահաղացումները չեն համապատասխանում Անգլիայի շահերի հետ : Նա գնում է Հայաստան և տողում ծանոթանում իրավիճակի հետ : Ապա հանդիպում է Անգլիայում ռուս դեսպանին և իրար հետ որոշում են դիմել վրաց թագավորին :Հերակլ 2-ը համաձայնում է օժանդակել հայերին, բայց նրանց նամակը , որը ուղղված էր վանահայր Հովնանին ընկնում է պարսիկ զինվորների ձեռքը : Սրա մասին իմանում է կաթողիկոս Սիմեոն Երևանցին և պահանջում է Էմինից հեռանալ Վրաստանից : Դրանից հետո Էմինը չի կարողանում հանդիպել կաթողիկոսին : Իմանալով ,որ իրեն կարող են տրամադրել զորք ,նա գնում է Խոյ,սակայն չունենալով պահանջվող գումարը, վերադառնում է Հնդկաստան:
18 դարի կեսերին Հնդկաստանի Մադրաս քաղաքում մի քանի հայրենասերներ ստեղծում են խմբակ՝ Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ : Նույն քաղաքում հիմնում են հայկական տպարան : Այստեղ թողարկում են 1772 թ. Մովսես Բաղրամյանի ՙՙՆոր տետրակ , որ կոչի յորդորակ ՚՚ հրապարակախոսության գիրքը , 1773 թ . ՙՙՈրոգայթ Փառաց ՚՚ գիրքը , որը ապագա Հայաստանի համար գրված օրենքների ժողովածու էր:
Հովսեփ Արղությանինը 18 հոդվածից բաղկացած նախագիծ էր ՙՙՀյուսիսային ծրագիր ՚՚ անունով , ըստ որի Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը կունենար ռուս կայսեր կողմից ընտրված թագավոր : Շահամիր Շահամիրյանինը 20 հոդվածից բաղկացած նախագիծ էր ՙՙՀարավային ծրագիր՚՚ անունով , ըստ այդ ծրագրի ազատագրված Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ պիտի հռչակվեր հանրապետություն ՝ խորհրդարանական կառուցվածքով :