1.Տեսական հարցեր
ա. Սահմանի՛ր շրջանագիծ, շրջանագծի շառավիղ, տրամագիծ, լար, աղեղ:

բ. Շրջանագիծը և ուղիղը իրար նկատմամբ ինչպիսի՞ դասավորություններ ունեն: Անվանի՛ր դրանք:
գ. Ի՞նչ է շոշափողը: Ինչպիսի՞ հատկություններ այն ունի:
դ. Քանի՞ աստիճան է շոշափողի և շառավղի կազմած անկյունը:90
ե. Կառուցի՛ր O կենտրոնով շրջանագիծ: Նրա վրա չգտնվող A կետից տա՛ր երկու շոշափող: Միացրո՛ւ A կետը O կենտրոնի հետ: Ի՞նչ հատկություններ կարող ես նշել ստացված պատկերի շուրջ:
զ. Լարի միջնակետով անցնող շառավիղը ինչպիսի՞ անկյուն է կազմում այդ լարի հետ:90
2.ա. Շրջանագծի շառավիղը 5սմ է: Հաշվի՛ր տրամագիծը:10
բ. Շրջանագծի տրամագիծը 17 է: Հաշվի՛ր շառավիղը:8.5
3.Շրջանագիծը շոշափում է 120o -ի անկյան կողմերը և նրա կենտրոնի հեռավորությունն անկյան գագաթից 12սմ է: Գտի՛ր շոշափողը:6
4.R շառավղով շրջանագծի OA շառավղի վրա M կետն ընտրված է այնպես, որ OM:MA=2:3: Գտի՛ր M կետով անցնող և OA-ին ուղղահայաց լարի երկարությունը:
5.Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը երկու անգամ մեծ է փոքր հիմքից: Սեղանի անկյունագիծը սուր անկյունը բաժանում է երկու հավասար մասերի: Գտի՛ր սեղանի փոքր հիմքը, եթե նրա պարագիծը 60 սմ է:10