Շաբաթվա ամփոփում

Այս ճամբարը վեցերորդ դասարանի ամառվա առաջին շաբաթն է:Մենք շատ հետաքրքիր բաներ ենք կատարել , օրինակ մասնակցել ենք քիմիական փորձի,գնացել ենք լողավազան Արևմտյան դպրոցի , ջրել տարածքը մի քանի օր : ՄԵր կազմակերպիչը ընկեր Էմման է ,նա շատ լավն է :

Նյութերի եւ էներգիայի փոխանակություն

  1. Բնութագրե՛ք «նյութափոխանակություն» հասկացությունը։
    Կենդանի օրգանիզմները ընդունում են բարդ օրգանական նյութեր, որոնք հնարավոր չէ յուրացնել: Մարսողական համակարգում մարսվելուց հետո են միայն դրանք յուրացվնում բջիջների կողմից:
  2. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:
  3. Թվե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:
    Ջուր, ածխաթթու գազ ,հանքային աղեր , թթուներ
  4. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:
    Սողուններ , երկկենցաղներ և ձկներ

Մայիսի 10-14

  1. Ի՞նչ է արտազատությունը:
    Նյութափոխանակության արգասիքներից՝ խարամներից ազատվելու գործընթացը կոչվում է արտազատություն, որը բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին։
  2. Ո՞ր նյութերն են արտազատվում:
    ջրի ավելցուկ, ածխաթթու գազ , միզանյութ և այլն
  3. Ի՞նչ նշանակություն ունի արտազատությունն օրգանիզմում:
    Օրգանիզմը ազատվում է անպետք նյութերից:
  4. Ինչո՞վ է տարբերվում արտազատությունը բույսերի եւ կենդանիների մեջ:
    Բույսը հատուկ օրգան չունի, դա իրականացնում են գեղձային մազիկները,նեկտարանոցները և գեղձիկները:
  5. Ի՞նչ գործառույթ է կատարում երիկամը:
    Երիկամը արյան միջից հեռացնում է նյութափոպանակության արգասիքները:
  6. Ձեր շրջապատի ո՞ր բույսերի տերեւաթափն է ավելի երկար ընթանում:
    խնձորենու մոտ

Շնչառություն

Հարցեր

  1. Ի՞նչ է շնչառությունը։
    Երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ,այս գազափոխանակությունը կոչվում է շնչառություն:
  2. Ի՞նչ դեր ունի շնչառությունը բույսերի եւ կենդանիների կյանքում։
    Թթվածինը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բարդ օրգանական նյութերի օքսիդացմանը
  3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։
    Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները: Ցամաքային կենդանիների շնչառության օրգաններ են ` շնչափող , բրոնխներ ,թոքեր: Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:

Հարցեր

  • Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
    Սննդառությունը դա օրգանիզմում էներգիա և նյութեր հայթայթելու գործնթացն է:
  • Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
    Սննդանյութեր են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և հանքային աղերը:Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր:
  • Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
    Բույսերի մոտ դա ֆոտոսինթեզն է,սնկերի և կենդանիների մոտ պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
  • Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
    շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
    Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Ֆոտոսինթեզի շնորհիվ առաջանում է շաքար և անջատվում թթվածին: Քլորոֆիլը տերևների վրա գտնվող կանաչ գունանյութն է,որտեղ արևի լույսի շնորհիվ տեղի է ունենում լուսասինթեզ:
  • Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
    Բույսն առաջացնում է գլյուկոզ:
  • Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
    Ֆոտոսինթեզով ձևը կոչվում է ավտոտրոֆ,պատրաստի սննդի որոնումն ու կլանումը կոչվում է հետերոտրոֆ:
  • Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
    կան: Ներկայացրե՛ք օրինակներ:

    Միջատակեր բույսեր են ցողիկ,վեներայի մաշիկ,ճանճասպան:
  • Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան:
    Բույսով սնվում են բուսակեր կենդանիները,իսկ բուսակեր կենդանուն ուտում է գիշատիչը:
  • Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
    հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
    Բույսերը ավտոտրոֆ են, իսկ կենդանիներն ու սնկերը հետերոտրոֆ :
  • Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
    Այո , որ սննդային շղթան լիարժեք լինի:
  • Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,
    թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում:

    Մարդն օգտագործում է հաց,որը պատրաստված է աղացած ցորենից,իսկ ցորենը բույս է:
    Օգտագործում են նաև հավի կամ խոզի միս, սրանք իրենց հերթին բուսակեր են:

Ապրիլ 19 — 23 ,Տնային 1

Տնային 1

1 .Թեմայի ամփոփում .

2 .Գործնական աշխատանք

Առանձնացրու’ պարզ և բարդ տերևները: Մի քանի պարզ և բարդ տերևի օրինակ էլ գտի՛ր քո այգուց, նկարի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:


պարզ -1,3,5,8,9,13,14,15,16,18
բարդ -2,4,6,10,17

Պատասխանել հարցերին

  • Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։
    օրգանների աշխատանքից
  • Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ
    սննդանյութ։
    Կենդանու մոտ կնվազի ակտիվությունը, կդանդաղի աճը,կխանգարվի բջիջների վերականգնումն և բազմացումը։
  • Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։
    Վնասված ցողունը չի կարող փոխանցել օգտակար նյութերը:
  • Ի՞նչ տեղի կունենա բույսի հետ, եթե վնասակար միջատները ոչնչացնեն բոլոր տերեւները:
    Կսկսի ավելի դանդաղ աճել մինչև նոր տերևներ ունենա, որ ֆոտոսինթեզ կատարվի:

Ապրիլ 12- 16, Գործնական աշխատանք

*****Գտե՛ք ցորենի կամ եգիպտացորենի սերմեր եւ նկարագրե՛ք դրանց
մեծությունը, գույնը, ամրությունը եւ այլ հատկանիշները: Դիտե՛ք սերմերի ծլումը՝ այդ նպատակով ստեղծելով անհրաժեշտ պայմաններ:

Ես ունեմ եգիպտացորենի սերմ,նրա երկարությունն է 7-8 մմ, դեղին գույնի է,շատ ամուր և չոր:Այս սերմի ծլելը տեսնելու համար,ես այն դրել եմ թաց բամբակի վրա :



Հարցեր

  1. Ի՞նչ են ծաղիկը, պտուղը, սերմը:
    Ծաղիկը բույսի օրգան է, որը կարճացած և ձևափոխված ընձյուղ է:
    Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։ 
  2. Ինչի՞ց են առաջանում պտուղները եւ սերմերը:
    Ծաղկից առաջանում են պտուղները: Սերմը գտնվում է պտուղի կորիզում,իսկ հատապտուղների մոտ ՝ պտղամսի մեջ:
  3. Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:
    Պտուղների ամենակարևոր աշխատանքը սերմերի պահպանումն ու տարածումն է: Սերմը ունի բազմացնող դեր:
  4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:
    Անհրաժեշտ է խոնավություն , օդ,ջուր,հող,
  5. Ինչո՞ւ սերմերը կարող են պահպանվել երկար ժամանակ:
    Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով , որն էլ նրան պաշտպանում է չորացումից և վնասվածքներից :
  6. Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:
    Մարդիկ ցանում են սերմերը , հետո օգտագործում նրանցից ստացած պտուղները :Պտուղները որպեսզի ուտեն իսկ սերմը բազմացնելու և ուտելու

7 . Նկարագրե՛ք շրջապատի ծաղիկները, նշե՛ք դրանց առանձնահատկությունները: Փորձե՛ք հասկանալ ծաղկի կառուցվածքը եւ դերը:
Մեր բակում կան նոր ծաղկած նարգիզներ: Նրանք սպիտակ և դեղին երանգներով են , մոտ 30-35 սմ բարձրությամբ ցողունով : Ծաղիկն ունի 6 պսակաթերթիկ, 6 առէջ և վարսանդ:

Բնագ 07,04,2021

Պատասխանել հարցերին.
Ի՞նչ է ընձյուղը:
Ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ :

Ի՞նչ է գտնվում ընձյուղի գագաթում: 
Բողբոջ

Ի՞նչ նշանակություն ունի ընձյուղը բույսի համար: 
Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:
Ցողունը բույսի վեգետատիվ օրգանն է:

Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
Ցողունը հիմնականում կատարում է փոխադրողի գործառույթ: Իր միջոցով փոխադրվում է ջուրն ու հանքային աղերը: Ցողունը պահում է իր վրայի տերևները,ծաղիկները և պտուղները: Նա կարող է կուտակել պահեստային սննդանյութեր:

Ի՞նչ է տերեւը: Ինչի՞ց է կազմված:
Տերևները սովորաբար կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով։ 
Տերևները կատարում են օրգանական նյութերի սինթեզ և ջրի գոլորշիացում:
Ինչպիսի՞ տերեւներ գիտեք:
Ներկայացրե՛ք օրինակներ:
Խաղողի , բարդիի ,
Ջրի մեջ դրե՛ք որեւէ բույսի բողբոջներով ընձյուղ, հետեւե՛ք բողբոջների բացվելուն եւ նշե՛ք, թե ընձյուղի վրա ո՞ր բողբոջն է ավելի շուտ բացվում:

Բույսեր

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:
    Այն բույսերը ,որոնք ծաղիկ են տալիս: Օրինակ ՝ դեղձենի:
  2. Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:
    Օրգանը մարմնի մաս է,որն ունի որոշակի կառուցվածք , ձև և տեղ օրգանիզմում :
  3. Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:
    Արմատը բույսի վեգետատիվ օրգաններից մեկն է : Նրա հիմնական ֆունկցիաներն են՝ բույսը հողին ամրացնելը, հողից ջրի և հանքային աղերի կլանումը օրգանական նյութերի սինթեզը և պահեստային նյութերի կուտակումը, վեգետատիվ բազմացումը, ձևափոխությունների ենթարկվելը և այլն:
  4. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բույսերի արմատները:
    Կառուցվածքով ՝ գլխավոր, հավելյալ և կողքային:
  5. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են
    դրանք միմյանցից տարբերվում:
    Լինում են 2 տեսակ ՝ առանցքային և փնջաձև: Առանցքային արմատում զարգացած է գլխավոր արմատը, իսկ փնջաձևում՝ հավելյալը և կողային արմատները:
  6. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր
    շրջապատի ծանոթ բույսերը:

Ձվի որակի ստուգում

Նախագծի մասնակիցներ` 6 դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝Ապրիլ 3-5

Նպատակը ՝Ձվի որակի ստուգում

Ընթացքը ՝Սովորողներ տանը ծնողների օգնությամբ որոշում են ձվի որակը:Փորձում են հասկանալ տվյալ ձուն թարմ է թե ոչ:Այդ նպատակով վերցնում ենք ձուն ,մոտեցնում ենք լամպին և գունավոր մատիտով նշում ենք օդափոսիկի չափը:Այդ սկզբունքով չափում և մի քանի ձվի օդափոսիկի չափերը:Հետո փորձում ենք համեմատել օդափոսիկի չափը:Եթե տվյալ ձվի օդափոսիկը մյուսների համեմատ մեծ է նշանակում է այդ ձուն հին է և օգտագործման ենթակա չէ:Այս եղանակով կարելի է որոշել թե որքանով է ձուն թարմ և հանգիստ օգտագործել Զատկի ժամանակ:

Արդյունքները.Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում: