Category: Բնագիտություն
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբերվում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանիներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսներում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:
Կենդանիներր միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սենյակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք: Continue reading “ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ”
Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները
Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջավայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:
Նախ՝ կենդանիները տարբեր չափի են, կազմված են տարբեր մասերից:
Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մասը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:
Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, որ
Continue reading “Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները”
Իմ կենդանիները
Իմ բույսերը
Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը
Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:
Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:
Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու, անաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ավելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օզոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպանության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղտոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, որոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղտոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավտոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստացնում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդություններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:
Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից, Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը: - Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:
Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին: - Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երևույթներ: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը: - Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
Պետք է վերացնել բենզինով աշխատող մեքենաները , ատոմակայանները , թունավոր գործարանները : - Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։
Այն կարող է առաջացնել շնչուղիների տարբեր հիվանդություններ, ալերգիա , մարմնի մուտացիաներ : - Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:
Իմ միջավայրում շատ է տրանսպորտը:
Սնկով պիցցետաներ
ԸՆՏԱՆԵԿԱՆ_ԴՊՐՈՑ ՆԱԽԱԳԾԻ շրջանակում ես պատրաստում եմ մայրիկիս հետ սնկով պիցցետաներ:
Անհրաժեշտ է հացի կամ պիցցայի խմոր /ջուր,աղ,շաքարավազ,խմորիչ ,ալյուր, ձեթ/ , սոուս , սունկ , լոլիկ , քերած պանիր , պղպեղ :
Ճանաչենք դաշտերի ուտելի կանաչիները
Պատրաստում ենք ժինգյալով հաց…
Բակտերիաներ և սնկեր
- Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Բակտերաները այնքան փոքր են ,որ չեն երևում : Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են ։ - Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, մի պարզ սարք է ստեղծել և բացահայտել է մանրէները: Դա մանրադիտակն է: - Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից :
Բակտերիաները իրենց ձևերից ելնելով պաշտպանվում են միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: - Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: - Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Նրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիաները վնասակար են: - Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:Սնկերը կարող են աճել ծառի վրա:
Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: - Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
Ուտելի սնկեր – սպիտակ սունկ , կախասունկ , տրյուֆել և այլն
թունավոր – ճանճասպան , կանոցիբե , մորկեղասունկ և այլն - Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդությունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
Բակտերիաները առաջացնում են դիֆթերիա, փայտացում, բոտուլիզմ, աղիքային տարբեր հիվանդություններ :
Կան շատ սնկային հիվանդություններ , օրինակ ՝ կանդիդիոզ :
Դրանք կանխարգելելու համար պետք է մաքուր սնունդ օգտագործել , ձեռքերը հաճախ լվանալ, շրջապատը մաքուր պահել: - Հիվանդածին բակտերիաներ կարող են տարածվել բերանում, հանգեցնել բորբոքման: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ինչո՞ւ, փորձեք հասկանալ և բացատրել:
Որովհետև ,երբ մենք լվանում ենք ատամները նրանք մահանում են:
Կտրոնով բազմացում
Այսօր ես վերցրել եմ կակտուսի մի տեսակ /ստապելիա / և նրա կտրոնից կփորձեմ տնկել : Continue reading “Կտրոնով բազմացում”