Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին: Continue reading “Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը”

Իմ բույսը, իմ կենդանին

Ես այսօր կներկայացնեմ ձեզ  ՙՙԻմ բույսը, իմ կենդանին՚՚ նախագիծը:

Ես պահում են երկու համստեր/хомяк/: Նրանք շատ բարի , շատ խելացի և շատ գեղեցիկ են : Նրանց ես կերակրում եմ կանաչով,արևածաղկի սերմերով, հազարի տերևներով: Ես պահում են նրանց արդեն մեկուկես տարի: Նրանք անընդհատ կարիք են ունեն մաքրության:Անուներն են՝ Նայկ և Բելլա:

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետեյալ կերպ: Ցերեկր ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրր (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրր դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումր բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդր տեղայ փոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթե, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը (նկ. 6.8):

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
    Հայատանում կան լեռնահովտային  քամիներ:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:    Բրիզները լինում են լճերի և մեծ  գետերի մոտ ,իսկ մուսսոնները օվկիանոսների և ծովերի մոտ:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

 

Բնագիտության հաշվետվություն

Մեր բնագիտության դասատուն ընկեր Շուշանը ամեն  անգամ տարբեր խմբերի է բաժանում երեխաներին:

Մի խումբը գնում են պարտիզապուրակային գործունեության՝ բույսերի խնամքով և կենդանիների խնամքով զբաղվելու :

Մենք ընկեր Հրանտի հետ բակում աշխատում ենք և խնամում ծառերը:

Մենք քննարկում ենք օրվա աշխատանքները :

Դպրոցի ծաղիկները ջրում ենք , չորացած տերևները պոկում :

Մենք դիտել ենք ֆիլմ աշխարհի ամենավտանգավոր  երևույթների մասին և նաև դիտել ենք հրաբուխների մասին:

Նախագծեր

 

Մեզ ընկեր Շուշանը սովորացրեց ծաղիկ տնկել :

 

Սնկեր

Ընդհանուր՝ ԵվրոպաԱսիաՀյուսիսային ԱֆրիկաՀյուսիսային ԱմերիկաԱվստրալիաՀարավային Կովկաս Հայաստան և այլն)։ Աշխարհի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորրայի շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկԶանգեզուրի ֆլորրայի շրջանում՝ Գորիսիշրջակայք, Ապարանի՝ Մարմարիկ գետի ափին, Լոռու՝ Թումանյան

Երիտասարդ պտղամարմիններն ավելի բաց գույնի են։ Գլխարկի ստորին մասը սպունգանման է՝ մանր ծակոտիներով, սկզբում՝ սպիտակ, հասուն տեսակներինը՝ դեղնականաչավուն երանգով։ Պտղամիսն ամուր է, սպիտակ։ Ոտիկը (բարձրությունը 7-12 սմ, հաստությունը՝ 2-6 սմ) գավազանաձև է, դեպի հիմքը հավասար լայնացած, բաց գորշավուն, վերևի մասում՝ ցայտուն արտահայտված սպիտակ, ապա՝ կեղտոտ սպիտակ կամ գորշավուն ցանցիկով։ Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կաղնու, սոճու, բոխու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 5-25 սմ) բարձիկաձև է, մսալի։ Գույնը հաճախ կախված է աճման տեղից և էկոլոգիական պայմաններից, սոճուտներում այն մուգ գորշ կամ գորշաշագանակագույն է, սաղարթավոր անտառներում՝ բաց, դժգույն դեղնագույն։

Ամենաարժեքավոր և համեղ սնկերից է, հարուստ է սպիտակուցներով, ունի բարձր սննդային հատկություններ։ Պիտանի է բոլոր տեսակի խոհարար, մշակման և մթերման համար։ Ավելի արժեքավոր են չորացրած պտղամարմինները։ Ունի նաև բուժիչ հատկություններ. հակաբիոտիկ ակտիվություն, պտղամարմինների մեջ հայտնաբերվել են հակաուռուցքային նյութեր։ Նման է ոչ ուտելի լեղասնկին։ Վերջինս ունի դառը համ, պտղամիսը կտրելիս վարդագույն է։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:                          Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

    Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:                                                            Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ/Կանարյան/: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին/:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ: ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:            Մակերևույթի բոլոր ձևերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:
  2. Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:                    Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:
  3. Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:          Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:  Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
  4. Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։                                  Լեռների քայքայման հետևանքով,ծովի հատակի բարձրացման պատճառով,լավային հոսքերի,գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով
  5. Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:    Հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Հարցեր

1. Ի՞նչն են անվանում հող

2. Ո՞րտեղ հող չկա

3. Ի՞նչպես է առաջանում հումուսը

4. Ո՞րտեղ չի կարող սերմ ծլել

5. Ի՞նչեր են ապրում հողում

6.Ի՞նչ է նշանակում հող մշակել

7. Մարդիկ ի՞նչպես են օգտագործում լճեր և գետերի ջրերը

8. Գետի ջրի տարեկան հոսքը ի՞նչպես են չափում