Ուսումնական աշուն 2021


  1. Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
    Ես կարդացել եմ այս աշնանը Վիլգելմ Գաուֆի  ,,Карлик Нос,,
  2. Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
    Երբ նա սկսում է ցույց տալ իր հնարքները խոհանոցում և զարմացնում է բոլորին:
  3. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    Գլխավոր հերոսը փոքրիկ Հակոբն է ,չար կերպարը՝ կախարդն է ,իսկ Հակոբին օգնողը մի աղջիկ է ,որին դարձրել էին սագ ,նրա անունն է Միմի:
  4. Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    Այս գիրքը շատ հետաքրքիր է և ժամանակը արագ է անցնում:
  5. Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
    Ամպայման կարդացեք, չեք փոշմանի

Ընթերցում եմ․․․

Այս ամառ ես կարդացել եմ հետևյալ գրքերը՝

Ռոուլինգ. Քվիդիչ
Դա Հարրի Փոթերի ֆիլմի խաղն է : Այդ խաղի մեջ կա թռչող փայտ-ավել ,գնդակ և դարպասներ :Այս գրքում պատմում է քվիդիչ խաղի իրերի մասին ,թե ինչպես են դրանցով խաղացել :



Ռոուլինգ . Գերբնական գազաններ
Այս գրքում ներկայացված են ՙՙԳերբնական գազաններ՚՚ ֆիլմի բոլոր գազանները , նաև կան գազաններ, որոնք կինոյում չեն ներկայացվել:Գրքում 50-ից ավելի գազաններ կան :Հիմնական մասը դա վիշապներն են ,նաև տրոլլների և սովորական կենդանիների մասին է, որոնք մուտացիա են ենթարկվել : Այստեղ նաև պատմում են կախարդների մասին : Շատ հետաքրքիր գիրք է:




Այս գրքերը շատ հետաքրքիր են, առաջարկում եմ կարդալ:

Ուսումնական աշուն

Ես այս ընթացքում կարդացել եմ Շիրվանզադեի Արտիստը գիրքը
Հերոսները ՝
Լևոն – զգայուն երիտասարդ,շատ ընդունակ,
Լուիզա – տանտիրուհու աղջիկ,նուրբ ու գեղեցիկ,
Լուկրեցիա – գեր և ցածրահասակ իտալուհի,
Չելլինի – բարձահասակ և նիհար, բարի
և այլն
Պատմությունը տեղի է ունենում Օդեսսայում մի տան մեջ , որտեղ սենյակները վարձով են տրվում տարբեր մարդկանց : Նրանք համերաշխ էին ապրում և լավ ժամանակ էին անցկացնում : Այդ մարդկանց մեջ մի երիտասարդ տղա կար,17 տարեկան:Նա ուներ մի եսամոլ մայր ,որը այրի էր և չէր ընդունում իր տղայի նախասիրությունները :Արտիստը շատ էր սիրում թատրոնը և փորձում էր մտնել թատրոն ամեն կերպ: Նա հայ էր, բայց հայերեն չգիտեր: Իսկ մյուսների հետ խոսում էր իտալերեն կամ ռուսերեն …
Ես չեմ ուզում ամբողջը պատմել, որ դուք էլ կարդաք : Շատ հետաքրքիր պատմվածք է, ես խորհուրդ եմ տալիս:

Սիրած հատված-Երբ հեղինակը ուզում էր թատրոնի տոմս գնել, նա նկատեց հերթում կանգնած Լևոնին: Այդ ժամանակ հերթը շատ մեծ էր : Լևոնը այդտեղ անընդհատ հերթ էր պահում և վաճառում իր տեղը ցանկացողներին: Երբ նա տեսնում է հեղինակին, ապա իր տեղը անվճար զիջում է նրան: