Ընկերներ ջան , այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման.
- Հենաշարժիչ համակարգ
- բաժինները կառուցվածքը
- ոսկրերի աճը
- կմախքի առանձնահատկությունները ուղղաձիգ քայլվածքի հետ կապված
- Դասարանական աշխատանք-դեկտեմբեր ամսվա բնագիտության ֆլեշմոբ
Ընկերներ ջան , այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման.
Մարդու աչք։ Սպիտակուցային թաղանթի վրա պարզ երևում են արյունատար անոթները և ծիածանաթաղանթի շուրջը մուգ շրջանը։
Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։
Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։
Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։
Մարդու աչքի ՄՌՏ լուսանկարը
Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։
Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։
Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են աչքի առաջային և հետին խցիկներ։ Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։
Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։
Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։
Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։
Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։
Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության օրգանների մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի տարբեր հատվածներ։
Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։ Գլխուղեղն իր գործունեությունն իրականացնում է մկանային ակտիվության կառավարմամբ և քիմիական հատուկ միացությունների՝ հորմոնների սինթեզով։ Այս կենտրոնացված կառավարումը թույլ է տալիս առաջացնել արագ և համակարգված պատասխաններ՝ արտաքին միջավայրի փոփոխություններին համապատասխան։ Պատասխան ռեակցիայի ավելի պարզ տեսակները, օրինակ, ռեֆլեքսները կարող են միջնորդավորվել ողնուղեղով կամ ծայրամասային հանգույցներով, բայց ավելի նպատակային վարքային կառավարման համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարում՝ հիմնված զգայական համակարգերի տվյալների վրա, որն ապահովում է գլխուղեղը։
Գլխուղեղի բջիջների աշխատանքը որպես առանձին միավորներ լավ ուսումնասիրված է, սակայն թե ինչպես են նրանք համակարգված ձևով աշխատում միլիոններով, դեռևս հստակ պարզ չէ։ Ժամանակակակից նյարդաբանության վերջին մոդելները գլխուղեղին վերաբերում են ինչպես կենսաբանական համակարգչի, որը չնայած էլեկտրոնային համակարգչից տարբեր է իր մեխանիզմով, բայց նման է այն առումով, որ այն տեղեկատվություն է հավաքում արտաքին աշխարհի մասին, պահպանում և մշակում այն տարբեր եղանակներով՝ էլեկտրական համակարգչի կենտրոնական պրոցեսորի համանմանությամբ (CPU)։
Ըստ նեյրոնների քանակի ռեֆլեքսային աղեղները լինում են պարզ՝ երկնեյրոնային և բարդ՝ բազմանեյրոնային։ Առաջինը կազմված է զգայական նեյրոնից, որը դրդումն անմիջապես հաղորդում է շարժողական նեյրոնին։ Այդպիսի ռեֆլեքսային աղեղ ունեն ծնկային, արմնկային, աքիլեսյան ռեֆլեքսները։ Բարդ ռեֆլեքսային աղեղը պարունակում է մեկ կամ ավելի միջանկյալ (ներդիր) նեյրոններ, որոնք տեղավորված են զգայական ու շարժողական նեյրոնների միջև։ Բարդ են քայլքը, վազքը, վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսների աղեղները։
Ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ է ռեֆլեքսային աղեղի բոլո օղակների կազմաբանական ու ֆիզիոլոգիական ամբողջականություն։ Եթե գորտի թաթը ընկղմենք ծծմբական թթվի թույլ լուծույթի մեջ, նա թաթն արագ կհանի լուծույթից, կառաջանա պաշտպանական ռեֆլեքս։ Եթե վերջույթի մաշկը,ռեֆլեքս տեղի չի ունենա։ Հետևաբար որևէ բաղադրիչի բացակայության դեպքում ռեֆլեքս չի իրականանում։
Ռեֆլեքսային գործընթացի մեջ տարբերվում է կապի երկու տեսակ՝ ուղիղ կապ (երբ տեղեկատվությունը հասնում է ուղեղից օրգան) և հետադարձ կապ (երբ տեղեկատվությունը փոխանցվում է օրգանից դեպի ուղեղ)։ Այս երկու կապերի շնորհիվ գլխուղեղից կարող է կարգավորել հրահանգների ստույգ իրականացումը և անհրաժեշտության դեպքում ուղղում կատարել օրգանի աշխատանքի մեջ։ Այս ձևով ապահովվում է օրգանիզմի հստակ պատասխան ռեակցիան արտաքին գրգռիչին։
Առօրյա կյանքում ընկալիչների վրա միաժամանակ ազդում են բազմաթիվ գրգռիչներ, սակայն ռեֆլեքս առաջացնում են նրանցից ոչ բոլորը։ Այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը նպատակային է, որովհետև միաժամանակ իրականացող բազմաթիվ ռեֆլեքսներն անհնար կդարձնեին օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը։ Ռեֆլեքսային գործունեությանը հատուկ են միմյանց հետ սերտորեն կապված 2 գործընթացներ՝ դրդում ու արգելակում։ Դրդում է կոչվում նյարդային այն գործընթացը, որը հարուցում է օրգանի աշխատանքը կամ ուժեղացնում գոյություն ունեցող գործընթացը։ Դրդումն ուղեկցվում է նյարդային ազդակի առաջացմամբ, որը նեյրոնի մարմնից աքսոնով էլեկտրական լիցքի ձևով տարածվում է հարևան նեյրոնին կամ կատարող օրգանին։
Արգելակումը ճնշում է նյարդային գոյացություններում դրդման առաջացումն ու տարածումը, ռեֆլեքսների դրսևորումը։ Արգելակումը նույնպես առաջանում է դրդմամբ ծագող նյարդային ազդակներով և թուլացնում կամ ճնշում է մեկ այլ դրդում։
Կենտրոնական նյարդային համակարգում ծագող արգելակումն առաջին անգամ բացահայտել է ռուս ֆիզիոլոգ Ի. Մ. Սեչենովը։ Նա գորտի միջին ուղեղի տեսաբլուրները կերակրի աղի բյուրեղներով գրգռելիս նկատել է ողնուղեղային ռեֆլեքսների արգելակում։ Հետագայում բացահայտվել է, որ արգելակման գործընթացում կարևոր դեր ունեն նաև արգելակող նեյրոններ, որոնք հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժիններում։ Դրդման և արգելակման փոխներգործությունն ընկած է նյարդային գործունեության յուրաքանչյուր գործընթացում։ Օրինակ՝ ձեռքի ծալող մկանների կծկումն առաջանում է ողնուղեղի շարժողական նեյրոնների գրգռումով։ Նույն ժամանակ թուլանում են պարզող մկաններ, նրանց նյարդավորող նեյրոնների արգելակման պատճառով։
Նյարդային համակարգ, կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները:
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։
Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։
Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։
Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ։ Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ։ Նրանց մարմինները տեղավորված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում։ Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են։ Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին։ Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև։
Նեյրոնը մասնագիտացված բջիջ է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։
Առաջացման պատճառը կապված է գլյուկոզի յուրացման խանգարման հետ, որն էլ իր հերթին հարաբերականորեն կամ բացարձակ ձևով կախված է ինսուլին հորմոնների անբավարարությամբ (խանգարումը բջիջների), որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիան՝ արյան մեջ գլյուկոզայի քանակության կայուն բարձրացումը։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ երկուսը միասին։
Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։ Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն եւ նույնիսկ մահ։ Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր եւ տեսողության խանգարումներ։
Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝
Կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է պահպանել առողջ սննդակարգ՝ հնարավորինս քիչ ածխաջրերի ընդունմամբ, ցուցաբերել բարձր ֆիզիկական ակտիվություն և խուսափել ծխելուց։
2015-ի տվյալներով, 415 միլիոն մարդ տառապում է շաքարային դիաբետով, որից մոտ 90%-ը՝ 2-րդ տիպով. սա կազմում է ամբողջ բնակչության չափահասների 8.3%-ը։
.Ներկայացնել բջջի կառուցվածքը և ինչ ֆունկցիա է կատարում :
(1) Կորիզակ
(2) Բջջակորիզ
(3) Ռիբոսոմ
(4) Ներառուկ
(5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց
(6) Գոլջիի ապարատ
(7) Բջջակմախք
(8) Հարթ էնդոպլազմային ցանց
(9) Միտոքոնդրիումներ
(10 ) Վակուոլներ
(11) Ցիտոպլազմա
(12) Լիզոսոմ
(13) Ցետրիոլ
2.Թվարկեք հյուսվածքների տեսաները և առաանձնացնել երկու հյուսվածք և ներկկայացնել
1.Շարակցային
2.Եպիթելային
3.Նյարդային
4.Մկանային
Մկանային են ամբողջ մարմինի մկաները:
Նյարդային են մարմինում գտնվող բոլոր նյարդային շղթաները:
3.ինչ է իրենից ներկայացնում օրագնաիզմը և նրա փաղկապակցված աշխատանքը:
Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։
4.ներկայացնել գեղձերի տեսակները և ինչ ֆունկցիա են կատարում
1.արտազատական
2.ներզատական
3. խառը
լինում են ներզատական և արտազատական ֆունկցիաներ:
5.համացանցում կատարել ուսումնասիրություն և դուրս գրել գեղձային հիվանդույուններ:
շաքարախտ
Վահանաձև գեղձի հիվանդություն
Դաս 1
Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք,օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:
բջիջ
Արյունը հեղուկ է, որը համարվում է հյուսվածք, քանի որ այն բաղկացած է բջիջները և միջբջջային նյութը. Այս հյուսվածքը պարունակում է պլազմա, որն ունի լուծարված սննդանյութեր, ինչպիսիք են գլյուկոզա և ռազմավարական սպիտակուցներ ինչպիսիք են ալբումինը, գամմա գլոբուլինը և ֆիբրինոգենը:
Բջջային մասը կազմված է կարմիր արյան բջիջները, որոնք թթվածինը տեղափոխում են կենդանու մյուս հյուսվածքները։ Այն սպիտակ արյան բջիջները, որոնք պաշտպանում են պաթոգեն նյութերի ներթափանցումից, և թրոմբոցիտներպատասխանատու է արյան մակարդման համար.
El մկանային հյուսվածք, The էպիթելային հյուսվածք, The ոսկրային հյուսվածք y El նյարդային հյուսվածք նրանք կատարում են մի շարք բարդ մասնագիտացված գործառույթներ բազմաբջիջ կենդանիների կենդանի մարմնում՝ օգտագործելով նրանց համապատասխան հատկությունները:
Լրացուցիչ աշխատանք:
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների կառուցվածքների վերաբերյալ, պատրաստիր ուսումնական նյութ:
Վարան
Հայտնի է վարանների 1 սեռ, 24 տեսակ՝ տարածված Աֆրիկայում (Մադագասկարում չկան), Հարավային Ասիայում, Ավստրալիայում, Մալայան կղզեխմբիում։ Մարմինը բարեկազմ է, 0, 2-ից մինչև 4 մետր երկարությամբ, ծածկված կլոր կամ օվալաձև թեփուկներով։ Ոտքերը լավ են զարգացած, պոչը երկար է, շարժուն։ Վազում են արագ։ Վարում են հիմնականում ցամաքային, մանր տեսակները՝ երբեմն նաև ծառաբնակ կենսաձև։ Շատ տեսակներ ապրում են գետերի և այլ քաղցրահամ ջրամբարների շրջակայքում, լավ լողում և սուզվում են։ Գիշատիչ են, սնվում են մողեսներով, օձերով, մանր անողնաշարավորներով, թռչուններով, միջատներով, ջրամերձ տեսակները՝ գորտերով, ձկներով, փափկամորթներով և այլն։ Միջին Ասիայում, հանդիպում է անապատային կամ մոխրագույն վարանը, այս տարածքի ամենախոշոր մողեսը, երկարությունը՝ մինչև 1, 5 մետր, քաշը՝ 3, 5 կիլոգրամ։ Ապրում է սովորաբար այլ կենդանիների գետնափոր բներում, երբեմն ինքն է բուն փորում։ էգը դնում է 10—20 ձու և թաղում ավազի մեջ։ Խաղաղ օվկիանոսի Կոմոդո և երեք շրջակա կղզիներում հանդիպում է հսկա կամ կոմոդյան վարանը, ժամանակակից ամենա խոշոր մողեսը (մարմնի երկարությունը՝ մինչև 3, 7 մետր, քաշը՝ մինչև 100 կիլոգրամ)։ Սնվում է թռչուններով, վայրի խոզերով, այծյամներով, կապիկներով և այլն։
Վարանների մաշկն օգտագործվում է տարբեր արտադրանքներ պատրաստելու համար, միսը որոշ երկրներում օգտագործվում է սննդի մեջ։
Ձկներ
Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ:
Ժամանակի ընթացքում ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում: Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:
Ձկների տեսակները բաժանվում են կռճիկայինի և ոսկրայինի :
Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով: Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:
Կռճիկայինները բաժանվում են 2 խմբի՝ շնաձկների և կատվազգիների:
Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:
https://www.youtube.com/watch?v=KOPGiJqPlPM
Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:
https://www.youtube.com/watch?v=6erj_eTf5Uc