Խաղողի մթերում

Այս տարի խաղողի և գինու դպրոցը մթերես մոտ 6000կգ Հաղթանակ և Չարենցի տեսակի խաղող:Մթերման աշխատանքների մասնակցեցին նաև մենք միջին դպրոցի գինեգործույան խմբով:

Ձկնորսություն Ապարանում

Այս կիրակի հայրիկս որոշեց ինձ տանել Ապարանի ջրամբար ` ձուկ որսալու : Այն մեր տնից 56,5 կմ հեռու է, այսինքն  1 ժ 12 ր : Իհարկե սա արգելանոց է և վերահսկվում է, բայց եթե մաքուր ես պահում , ապա թողնում են : Մեզ անհրաժեշտ էր այնպիսի մեքենա , որ տեղ հասցնի,քանի որ ճանապարհը մայրուղուց հետո վատանում է,մի քիչ սնունդ,ջուր, ձկնորսական պարագաներ տարբեր տեսակի, տաք և հարմար հագուստ,գլխարկ և ձկան համար կեր:


Մենք դուրս ենք եկել ժամը 9-ին և վերադարձել 20.00-ին, բռնել էինք 25 հատ կարասիկներ: Այնտեղ շատ հով էր, բայց դեմքս լավ այրվել էր: Նաև կան հին եկեղեցիներ:

Բարձունքի հաղթահարում.նախագիծ

Այսօր Հանրապետության առաջին անկախության օրն է:Մենք ընտանիքով գնացել էինք Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի:
Այն մեր տնից մոտ 24,7 կմ հեռու է,այսինքն 34 րոպե :
Մեզ միայն անհրաժեշտ էր ջուր , թեթև հագուստ և գլխարկ:IMG_20200528_121114

Սա հայտնի ուղտատեղի է,այնտեղ կա մի փոքր մատուռ,գտնվում է սարի բարձունքի վրա,այնտեղ կան մի քանի խաչքարեր,ինչպես նաև քարայրներ:

Հետո նույն գյուղի մեջ կար ևս մեկ այցելության արժանի տեղ: Ջուրը շաաաատ սառն էր:

Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին եռանավ բազիլիկ է:Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ ավանդատներով հանդերձ: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությանն է ներկայացրել եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծը, որն հավանության է արժանացել, սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: Տաս տարի անց, հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանն իր հոր մտահղացումը վերածել է տեխնիկական նախագծի, որը թույլատրվել է իրականացնել: 1980-ական թվականներին բազմափորձ ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել է եկեղեցու հիմնական վերակառուցումը: Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով: Արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել է վերնատուն, հատակը մարմարապատվել, բարեզարդվել տաճարի ներսը: Կառուցվել է եկեղեցու զանգակատունը, իսկ 2000թ.` եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացներ, գործում է սրբապատկերի դպրոցը:

Ըստ քրիստոնեական մատենագրության Սբ. Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն էր, ով կանխատեսել էր Հիսուս Քրիստոսի գալուստը: Նա մեր տիրոջ ճանապարհը հարթող և Հորդանան գետում նրան մկրտող մարգարեն էր:Սբ. Հովհաննես Մկրտիչն ապրել է խստաբարո ճգնավորի կյանքով և արդեն 30 տարեկան հասակում հռչակվել որպես Աստծո մարգարե:

Արամ Խաչատրյանի անվան տուն- թանգարան

Թանգարանում կան շատ նկարներ,գրքեր նաև շատ իրեր,որ պահպանվել են Արամ Խաչատրյանի կյանքից:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին։ Տուն-թանգարանը ստեղծվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ՝ Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որը 1947 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (1).jpg

Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում։ Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր՝ ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին։ Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում։

1984 թվականի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը։

Տուն-թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ։ Տուն-թանգարանի խնդիրն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը։ Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (4).JPG

Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը, ներկա տնօրենն է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը։

ՍԱՍՈԻՆ

Այսօր մենք կճամփորդենք դեպի Սասուն :
Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։
Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։Սասունն անառիկ երկիր է , շրջապատված է լեռներով, ժայռերով, քարանձավներով, խոր կիրճերով և լեռնահովիտներով :

Սասունի ժողովուրդը վարում էր նահապետական կյանք, այսինքն՝ մի տան մեջ կարելի էր հանդիպել մի քանի տասնյակ մարդու, որոնք մի գերդաստան էին կազմում։ Սասունցիները , նաև կանայք , աշխատասեր, ազնիվ և քաջ էին, բոլորը կարողանում էին օգտագործել հրացան :
Սասունցիները նույն բարբառով չէին խոսում : Նրանց հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։Սասունցիների կոշիկները պատրաստվում էին կաշվից։ Բայց շատ տարածված էր նաև այծի մազից : Իսկ ձմռանը ձյան վրա քայլելու համար գործածում էին փայտյա կոշիկներ, որը կոչվում էր լաքան։ Պտղատու ծառատեսակներից տարածված են թզենին, տանձենին, խնձորենին, ծիրանին, թթենին։ Սասունում աճում է նաև խաղող: Սասունում գյուղատնտեսության համար հողային ընդարձակ տարածություններ չկային, իսկ եղած հողակտորները ընկած էին այս կամ այն տեղ, ձորամեջերում, գետակների ափերին։ Սասունում պահում էին կով, եզ, ոչխար, այծ, ձի, էշ, ջորի։ Զբաղվում էին նաև շերամապահությամբ և մեղվաբուծությամբ :

Երվանդ Քոչարի թանգարան նաև Հայաստանի բնության պետական թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը գտնվում է Երևան քաղաքում ,թանգարանը  բացվել է 1984 թ. հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում:

Երվանդ Քոչարի Թանգարան | Երվանդ ... Continue reading “Երվանդ Քոչարի թանգարան նաև Հայաստանի բնության պետական թանգարան”

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Թանգարանը գտնվում է Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն:

Թանգարանը կազմված է մի քանի սրահներից և հարթակներից :«Խանջյան» սրահ,«Պարտեզի հարթակներ»

  • Աստիճանների թիվը՝ 572
  • Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր
  • Հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր
  • Լայնությունը՝ 50 մետր
  • Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր
  • Վերին հարթակի բարձրությունը՝ 118 մետր
  • Թեքությունը՝ 15°

Էվերեստ

Հիմալայայի ամենաբարձր գագաթը Ջոմոլունգա լեռն է, կամ Էվերեստը: Jomolungma- ն Տիբեթանի լեռան անունն է, որը նշանակում է «Երկրի աստվածային մայրը»: Էվերեստը, որը անվանվել է Ջորջ Էվերեստի անունով, բրիտանացի գիտնական-հետազոտող, որը վերահսկում էր մոտակա տարածքներում գեոդեզիական ծառայությունը:

ամենաբարձր գագաթը `Հեմալայան

Ամենաբարձր գագաթնակետի ձեւը եռանկյուն բուրգ է, որի հարավային լանջը կտրուկ է:  Բարձրությունը հասնում է 8848 մ: Դրա պատճառով շատ ուժեղ ու սառը քամիներ են լինում : Լեռան վրա լինում են նաև դժբախտ դեպքեր , բայց այնտեղ այնքան դժվար  անցանելի է , որ փրկարարները չեն կարողանում հասնել : Էվերեստի բարձունքներին կա մոտ 200 դիակ, որոնք լեռնագնացներին ծառայում են որպես ուղեցույցներ:


3D անիմացիա,Էվերեստը և շրջակայքը

Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

Հ. Կարապետյանի Անվան Երկրաբանական ...    File:Հովհաննես Կարապետյանի անվան ...

Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով:

Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝ Հնէաբանության բաժին ,Հրաբխականության բաժին , Հանքաբանության բաժին , Ապարաբանության բաժին , Օգտակար հանածոների բաժին , Հանքային ջրերի բաժին :

2012 թ. թանգարանում բացվեց ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահ, որտեղ ցուցադրված են ինչպես նրա կողմից թանգարանին նվրիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, այնպես էլ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները:

File:Հովհաննես Կարապետյանի անվան ... Երկրաբաններն առաջին հերթին ֆինանսի ...

Թանգարանի վիրտուալ տարբերակ