Սեպտեմբերի 8-ին ես ճամփորդեցի դեպի Գյումրի :Մեզ ուղեկցում էին ռուսերենի դասավանդողներ Ժաննա Հակոբյանը և Անի Ավետիսյանը:Առավոտյան ժամը 7.30 հանդիպեցինք Սասունցի Դավթի անվան կայարանում,որ գնացքով ճամփորդեինք: Այն տևեց 3 ժամ:













Սեպտեմբերի 8-ին ես ճամփորդեցի դեպի Գյումրի :Մեզ ուղեկցում էին ռուսերենի դասավանդողներ Ժաննա Հակոբյանը և Անի Ավետիսյանը:Առավոտյան ժամը 7.30 հանդիպեցինք Սասունցի Դավթի անվան կայարանում,որ գնացքով ճամփորդեինք: Այն տևեց 3 ժամ:
Սեպտեմբերի մեկին ես ճամփորդելու եմ դեպի Մայրավանք սեբաստացիների հետ :http://abrahamyan-tatev.blogspot.com/2016/09/blog-post_22.html
Շարժվելու ենք առավոտյան իննին : Այն գտնվում է 47 կմ Երևանից հեռու:
Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից հյուսիս։Այն հիշատակվոմ է յոթերորդ դարից կապված վանահայր Հովհան Մայրավանեցու հետ: Եզր Ա Փառաժնաքերցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմած և Մայրավանք քշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է <<Մայրագոմ >>, իսկ Հովհանին` <<Մայրագոմեցի>>:
Այս աշնանային արձակուրդի ժամանակ ես հայրիկիս հետ գնացի հին Դվին:Այն գտնվում է Երևան քաղաքից 21 կմ հեռավորության վրա: Մենք եղել ենք Դվին հնավայրում:Իմ հայրիկի հետ տեսանք, որ այդ քաղաքը համարյա ամբողջովին փլված էր, նա նաև պատմեց ,որ սա ամենահին քաղաքներից է եղել: Ես ինձ հետ վերցրեցի մի հին ՝կավից պատրաստված կարասի կտոր: Դվինը նաև եղել է Հայաստանի մայրաքաղաքներից 336-428 թթ:
11.10.19 մենք գնացինք Արատես ,շատ ուրախ էր անցնում ճանապարհը:
Առաջին կանգառ – մենք նախաճաշեցինք Հայրավանքում, հետո շարժվեցինք : Գնացինք Սելիմի իջևանատուն, բարձրացանք Սմբատաբերդ:Շատ սիրուն տեղեր են,ես այստեղ չէի եղել:Մենք հենց հասանք Արատես,իրերը դասավորեցինք ու գնացինք խաղալու, թեյ խմեցինք, խարույկի մոտ նստեցինք, նաև մեզ միացավ ընկեր Տարոնի շունը՝ Բոբին :2-օրը սկսվեց- մեզ միացան ընկեր Սեդան և ընկեր Գոհարը, մենք բոլորով նախաճաշեցինք և գնացինք ալոճ,մասուր հավաքելու:Նաև հավաքեցինք շաաատ ընկույզ՝ ձմեռվա համար: Բարձրացանք Կալասար: Վերադարձանք Արատես և մեզ մոտ եկան Արտաբույնքի միջն.դպրոցի սովորողները իրենց դասղեկի հետ:Նրանց հետ երգել ենք,ֆուտբոլ ենք խաղացել:Երեկոյան խարույկ վառեց ընկ.Սմբատը և խորոված եփեց բոլորիս համար: Երրորդ օրը ՝հավաքվեցինք:Չէինք ուզում գնալ տուն:Հասցրեցինք ֆուտբոլ խաղալ: Շարժվեցինք,առաջին կանգառը Արփա գետի մոտ էր: Շատ գեղեցիկ էր:Այցելեցինք Արենի 1 քարանձավ,որտեղից հայտնաբերել էին աշխարհի ամենահին կոշիկը:Քարանձավը լիքն էր չղջիկներով: Այն լուսավորված էր և ցուցադրված էին հայտնաբերվածները՝ կարասներ,ամաններ և այլն : Երեկոյան հասանք Երևան:
Հոկտեմբերի 11-13 ես գնում եմ ճամբորդության դեպի Արատես,որի ընթացքում մենք կայցելենք -Հայրավանք-Սելիմի Իջևանատուն-Շատին-Հերմոն-Արատես: Եղանակի տեսությունը հետևյալն է՝
Մի քանի տեղեկություն եմ հավաքել այդ վայրերի մասին:
Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։
Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։
1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Վայոց ձորի մարզ :Ունի 2308 կմ2 մակերես՝ զբաղեցնելով Հայաստանի տարածքի 7.8 %-ը: Այն ընդգրկում է 3 քաղաքային համայնքներ, 29 գյուղական համայնքներ, 52 գյուղական բնակավայրեր: Մարզկենտրոնն է Եղեգնաձոր քաղաքը։
Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Վարդան աշխարհագիրը այն անվանել է Եղեգյաց ձոր։ Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց միավորումից ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։
Անմատչելի երկրաբանական դիրքի շնորհիվ, համեմատաբար քիչ է ենթարկվել ավերիչ արշավանքների։ 13-14-րդ դարերում այստեղ իշխում էին Պռոշյանները և Օրբելյանները։ Բազում են բնական հուշարձանները։ Բերդերը և ամրոցները հիմնականում կառուցված են բնակավայրերից հեռու՝ բարձր լեռներում կամ խոր կիրճերում և մնացել են անմատչելի։
2008 թվականին Վայոց ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։
Վարդենիս գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի կետրոնական մասի հյուսիսային լանջերից 3215 մ բարձրություն:Երկարությունը 28 կմ է:Ջրահավաքի ավազանը 116 կմ²:Գետը ձմռանը սառցակալում է:Գետը սնվում է ձնհալոցքից և անձրևներից:Վարդենիս գետը օգտագործում են ոռոգման համար:Այն թափվում է Սևանա լիճ:
Սկիզբ է առնում Գեղամա Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է։ Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։
Մենք 14.09.2019 թ. ժամը 9-ին շարժվեցինք Գետամեջ գյուղ, 45-50 րոպեում մենք հասանք:Մենք հասանք և սկսեցինք շրջակայքի աղբը հավաքել:Հետո մենք գնացինք ձկնաբուծարան, կերակրեցինք ձկներին և տեսանք մի փոքրիկ խոզուկի, նա շագանակագույն էր և կապույտ աչքեր ուներ :
Հետո մենք ընկեր Դիանայենց տանը նախաճաշեցինք, գնացինք ձկներին կերակրելու, իսկ հետո գնացինք ֆուտբոլ խաղալու:Նաև գնացինք խաղահրապարակ խաղալու, այցելեցինք Լևոնի քարանձավ:
Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Տոսյա Ղարիբյանը ամուսնուն՝ Լևոն Առաքելյանին շատ տարիներ առաջ խնդրեց կարտոֆիլը պահելու համար հոր փորել երկհարկանի տան մառանում: 1985թ.-ին ասված այս խնդրանքը փոխեց շինարար Լևոն Առաքելյանի ողջ կյանքը: Վարպետ Լևոնը սկսեց փորել ու միայնակ փորեց 23 տարի շարունակ՝ մինչև իր կյանքի վերջ: Այժմ գրեթե չի լինում օր, որ որևէ մեկը չայցելի վարպետ Լևոնի գետնափոր քարանձավ-թանգարան:Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ: Տոսյա Ղարիբյանի խոսքով՝ քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում. և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է:
Այսքանից հետո գնացինք տուն :Շատ շնորհակալություն ընկեր Սոնային և ընկեր Դիանային և իհարկե շնորհակալություն ընկեր Դիանայի մայրիկին և հայրիկին, որ թողեցին կերակրել իրենց ձկներին :
Մենք գնացիք Մատենադարան: Հենց մտանք՝ մենք տեսանք մի մեծ սենյակ, այնտեղ ցուցադրված էր որդան կարմիրը և նրա մի ուրիշ տեսակը, շատ կուժեր և այլն : Այնտեղ մեզ գիդը ցույց տվեց թարգմանված հայատառ գրքերը :Նաև գիդը մեզ ցույց տվեց արծաթից,ոսկուց,երկաթից պատրաստված գրքերի կազմեր : Մենք տեսանք ամենամեծ և ամենափոքր գիրքը: Մատենադարանում կար ոսկով և զմրուխտներով պատված մի գիրք: Վերջում մենք տեսանք Հին Հայաստանի քարտեզը, և հասկացա, որ ճիշտ են ասում՝ Հայաստանը ծովից ծով է եղել : Վերջում մենք գիդին շնորհակալություն ասեցինք և վերադարձանք :
Շատ շնորհակալություն ընկեր Սոնային:
Մենք այս շաբաթ այցելելու ենք Մատենադարան ,դա շատ հին ձեռագրերի պահոց է, որի մի մասը նաև թագարան է այցելուների համար :
Մենք թանգարանում տեսնելու ենք ամենամեծ գիրքը , որի վերնագիրն է Մշո Ճառընտիր(1200-1202թթ):
Նաև մենք տեսնելու ենք որդան կարմիրը, այն ժամանակ նրանով ներկում էին թագավորների թիկնոցները : Ամենաորակով ներկն է :Որդան կարմիրը գրանցված է կարմիր գրքում :
Մատենադարանը կոչել են Մեսրոպ Մաշտոցի անունով: Այն նաև հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ է: