Մենք առաջին հերթին մաթեմատիկական ջոկատով գնացինք ագարակ, հետո մենք մաքրեցինք միջավայրը:Գնացինք ֆուտբոլ խաղալու , կազմեցինք խնդիրներ Շնորհակալություն ընկեր Գրետային կազմեցինք խնդիրներ
Category: Մաթեմատիկների ջոկատ
Ագարակ
շուն-7
սագ-5
սիրամարգ-2
հավ-10
որքան շուն կա ագարակում ,եթե շների քանակը եռապատկենք, արդյունքին ավելացնենք 10, կստանանք 31 -10=21 21:3=7շուն
ագարակում կար 4 ձի, եթե յուրաքանչյուր օր ավելացնեն 2 ձի, 1 շաբաթում կստացվի 18
ագարակում հավերը և սագերը միասին 15 հատ են, հավերը սագերից 5- ով ավել են: 15-5 =10 հավերը 10-հատ իսկ սագերը 5-են:
ագարակում ձիերը և սիրամարգերը ունեն 6 գլուխ,քանի՞ ձիեր և սիրամարգեր կան ագարակում, 6 ՝դա 4 և 2, 3 և 3, 1 և 5
Ճամբարի օրագիր, օր 1-ին
Ես ընտրել եմ մաթեմատիկների ջոկատը, որովհետև ես շատ եմ սիրում մաթեմատիկա:
Օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով: Հետո խնամեցինք մեր միջավայրը, մաքրեցինք մեր դպրոցի շրջակայքը: Դրանից հետո քայլքով գնացին Մայրս դպրոց թենիս խաղալու: Այնտեղ մեզ սիրով դիմավորեց ընկեր Հասմիկը և սովորեցրեց թենիս խաղալու կանոնները: Դրանից հետո կազմեցինք խնդիրներ թենիսի խաղի մասին:
Խնդիր 1
Մաթեմատիկների ջոկատի սովորողները Արևմտյան դպրոցից ժամը 10:50-ին գնացին Մայր դպրոց՝ թենիս խաղալու: 15 րոպեում հասան թենիսի սրահ: Թենիսի սրահից դուրս եկան 11:50: Որքան ժամանկ տևեց թենիսի խաղը:
Լուծում՝
11ժ50ր-15ր-10ժ50ր=45 ր:
Պատասխան՝45 ր:
Խնդիր 2.
12 սովորող գնացին թենիսի սրահ թենիս խաղալու: Քանի խաղ խաղացին սովորողները, եթե նրանցից յուրաքանչյուրը մյուսներից յուրաքանչյուրի հետ խաղաց 1 խաղ:
12*11:2=66
Պատասխան՝ 66 խաղ:
Վերադարձի ճանապարհին մտանք Բաղշյանի այգի և շատ լավ խաղեր խաղացինք: Այսօր մենք նաև քննարկեցին դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, որոնք շատ հետաքրքիր էին: Մեր ճամբարային առօրյան շատ հետաքրքիր անցավ: