24.11.2020

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 102֊105֊րդ առաջադրանքները։

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ թռչուները: Ոստիկաները այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդը կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձևը կա: Այդ լճի ջուրը երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիք քնած էին:

103.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)   ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

104.      Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ զրույցներ էր անցկացնում:

Հարցեր

Ո՞վ էր Պլատոնր: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին): Որտե՞ղ էր  ուսուցանում  սաների հետ: Ինչքա՞ն ապրեց ծառը: Ծառն ինչի՞ց կործանվեց: Այս պատ- մությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

Պլատոնը հույն մեծ փիլիսոփա էր : Նա սովորություն ուներ իր սաների հետ զրույցներ անցկացներ:Նա այդ զրույցները անցկացնում էր ձիթապտղի ծաղի տակ:Այդ ծառը երեք հազար տարեկան էր: Այն կործանվեց ավտովթարից:Այս պատմության մեջ տուժեց ծառը վատ վարելու արդյունքում

105.      Գտի՛ր Ա  և Բ շարքի բառերի տարրերությունը : Բ շարքր տրված բայերով  շարունակի´ր:

Ա            Բ

Կտրել – կտրատել
կտրտել

թռչել – թռչկոտել,
թռվռալ

վազել — վազվզել

ա) Պատռել-պատառոտել,
նստել-նստոտել
ջարդել-ջարդոտել
ծակել-ծակծկել
ցատկել-ցատկոտել
ճխլել-ճխտոտել


բ) Ծամել-ծամծմել
կռռալ-կռկռալ
թափել-թափթփել
  կապել-կապկպել
թշշալ -թշթշալ
(սրանցից կազմված բառերն ինչո՞վ տարբերվեցին մյուսներից):
Այստեղ կրկնվեց արմատը:

23.11.20

  1. Բնութագրի՛ր Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթի թագավորին:
    Թագավորը շատ բարի ,խելամիտ մի անձնավորություն է:
  2. Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
    Այո համամիտ եմ, բայց ավելի կարևոր բաներ կան :Օրինակ ազնվությունը ,բարիությունը ավելի կարևոր են:
  3. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:
    Թագավորը, երեք տղաները՝ մեծը, կրտսերը և փոքրը:
  4. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝

աուղիղ իմաստով,

բորպես դարձվածք

Գլուխ տալ
Վազելուց գլուխս տվեցի պատին:
Ծառաները գլուխ տվեցին թագավորին:

աչքը մտնել
Աչքիս մեջ փոշի մտավ:
Հոր աչքը մտավ տղայի սխրանքը:

ձեռք ձեռքի տալ

Հին ընկերները ձեռք ձեռքի տվեցին:
Մարդիկ ձեռք ձեռքի տվեցին և գործը ավարտեցին:

21.11.20

  1. Կարդա՛ 《Ամենապիտանի բանը » հեքիաթը:
  2. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  3. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
    երկիր-հայրենիք,
    իմաստուն-խելացի,
    վեհ կամք-հպարտություն,
    շտեմարանը-պահոցը,
    փափագ -ցանկություն,
    ուղի -ճանապարհ,
    բարքեր -սովորություն,
    
  4. Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:

Դասարանական

106.      Տրված բառերի իմաստները արտահայտի´ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադ- րիչներով գրվող բառերով) կամ դարձվածքներով:

Օրինակ՝ թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել-հետ տալ, անցնել-կողքով քայլել,  բուժել- (դեղ ու դարմանով), մտնել-ներս մտնել, կանգնել-վերկենալ, ընկնել-վերը ընկնել, խառնվել-, կախվել-կախ ընկնել:

107.      ա) Փակագծում տրված րայերր գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

բ) Ո՞ր դեպքում բայը հոգնակի ձևով գրեցիր:

Փղի համար կնճիթը  շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից  վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով  «ապտակում» (է, են ) են չարաճճի ձագուկին, որր սովորաբար  фոքր  ավտոբուսի չափ (է, են) լինում:

Երբ փիղն ընկնում(է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու  կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

Ավետիք Իսահակյան | Պատրանք

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատըսպար գուսանի մարմինը:Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:

  1. Ըստ քեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։
    Մի դժգոհեք ձեր կյանքից

2. Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ տողերը՝ Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Այս նախադասությունը նշանակում է երանի նրան ,ով միամիտ է ապրում այս կյանքում :

Գործնական քերականության

94  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Հնագույն բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենաթանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենաաղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Ամենահին օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենից երկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:  Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից ամենամեծ է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենից բարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:Կոպիտ գայլը ջուր էր խմում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:Յոթ կապիկները հաց կերան:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ:Գյուղացու շունը փոս էր փորում այգում:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:Վախկոտ թշնամին փախուստի դիմեց երեկոյան:

96. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը  ո՞րն է:

Փայտը կոտրեցի:/Մեկ հարվածով / Փայտը կոտրատեցի:/մանրացնել/

Կողպեքը չխկաց ու բացվեց:/մեկ ձայն/Կողպեքը չխչխկաց ու բացվեց:/աղմուկ/

Հանկարծ թփերը խշշացին:/ձայնի միայն մի տեսակ/ Հանկարծ թփերը խշխշացին:/Ձայնի միքանի տեսակներ/

Վարպետը պաստառը պատից պոկեց:/մեկ շարժում պոկեց/Վարպետը պաստառը պատից պոկոտեց:/պաստառը մասնատվում է/

Դասարանական

76.   Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե չօգնենք իրար:

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե լավ տրամադրություն ունենամ:

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե չտեսնեն :

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե  չարտադրեն  :

77. Ամեն մի բառակապակցության  իմաստը տրված բառերից մեկով արտահայտի´ր:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները -զորք, միասին թռչող թոչունները-երամ, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները-բնակչություն:

83.  Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փոխարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառեր   գրելով:

Ո´չ գայլերը ,ո´չ փղերը, ո´չ էլ արջերը չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞րր)

Մրգերը, շորերը, խաղալիքներն ու հրացանները վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)

Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց   կենդանիներով և թռչուններով : (ինչերո՞վ)

Քաղաքում, գյուղում կամ անտառում պետք Է փնտրեք: (որտե՞ղ)

Գյուղացիները, տեղացիները, քաղաքացիները ու օտարերկրացիները պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

Աշուն է, քամի

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի 《Աշուն է, քամի》բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները։

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝

 1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն-դատարկություն, ամեհի-վիթխարի, ամայի-անմարդաբնակ:
2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
Աշնանային գեղեցկության մասին:

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Աշնանային եղանակի մասին է;
4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել աշնան մասին: /Տեղադրի՛ր բլոգում/:

Աշուն աշուն դու չես կարող ինձ տեսնել
Չես կարող խոսել ,
Բայց կարող ես ինձ լսել
Եվ հասկանալ:

Սեբաստացու օրեր․Կրթահամալիրի տոն

Ընթացքը՝

1.Ո՞վ է Մխիթար Սեբաստացին(հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա  կատարած գործունեության վերաբերյալ)։

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։

2.Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը, անդրադառնալ նաև Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեությանը։
Մխիթարյան միաբանություն, հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ:
Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի, Փարիզի և Լոս Անջելեսի վարժարանները։

3.Փորձել պարզել՝ ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։
Կրթահամալիրը պետք է լիներ ստեղծագործող , հետազոտական , ինչպես Սեբաստացու գործունեությունն էր :

4.Մխիթար Սեբաստացու անունը կրող այլ վկայություններ(պարզել վայրը,
գործունեությունը)։

5.Ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝  Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:

Ես կրթահամալիր եմ եկել չորրորդ դասարանից : Մայրիկս շատ վաղուց էր ծանոթ մեր դպրոցին : Քանի որ այստեղ շատ ճամփորդում են , սովորեցնում են ազգային արժեքները , դասապրոցեսը համակարգիչներով է , ազատ ես կարծիք արտահայտելու մեջ , դրա համար ես նախընտրեցի կրթահամալիրը :Ինձ շատ դուր է գալիս իմ դպրոցը: