«Սասունցի Դավիթ»

4-րդ մաս

Իսմիլ խաթուն Դավթի վերա շատ խնդացավ։
Ժամանակ մի Դավիթ կուրծք կերավ։
Օր մէլ Դավիթ էնոր կուրծք չվերցուց։
Իրեք օր, իրեք գիշեր Դավիթ բան չը կերավ։
Իսմիլ խաթուն էլաց, մնաց շիվար,
Չը գիտեր ինչ աներ հետ Դավթին։
Կանչեց Մըսրա Մելքին, ասաց.
— Էսա տղան իրեք օր ու գիշեր իմ կուրծք չ’ո՛ւտի։
Ապա ի՞նչ անենք էսա տղի հետ, ապա ի՞նչ չ’անենք։
Մըսրա Մելիք ասաց.
— Էդա ազգ հաստակող են, մարե,—
Էնի մեր գլխուն ցա՛վ տըլնի։
Էնի հայ է, մենք արաբ ենք,
Իսմիլ խաթուն ասաց.— Էսպես մնա՝ մեռնի,
Մեզ ամոթանք կ’ըլնի էնոր տիրոջ մոտեն։
— Քո տուն ավերի,— ասաց Մելիք.—
Էնոր հոր մալ շա՛տ է,
Էնոր հոր տուն չկա՞ մեղր ու կարագ,
Չըկան անուշ-անուշ բաներ.
Բաթմանա Բուղեն ուղարկի,
Թոդ էլնի, էրթա Մհերի տուն,
Գնա բեռ մի մեղր բերի,
Գնա բեռ մի կարա՛գ բերի,
Կը շինես եղ-մեղր, կը տաս, տղան կ’ուտի։ Continue reading “«Սասունցի Դավիթ»”

Սասունցի Դավիթ ճյուղ

1-ին մաս

Դավիթ որ մնաց որբ,
Հորողբերներ էկան, ասին իրար։
Ձենով Հովան ասաց.— Վերգո,
Դո՛ւ կը տանես զԴավիթ,
Թե չէ՝ ե՛ս տանեմ։
Վերգոն ասաց.— Չէ, ես որդի ունեմ,
Դո՛ւ տար, պահի…
Ձենով Հովան տարավ զԴավիթ,
Արավ իրան հոգեզավակ։
Էլան, ու էդ Սասնա քաղաք
Ինչքան ծծմեր որ կար՝
Էտա տղան տվին զետա ծծմեր։
Տղան ո՛չ մեկի ծիծ էլ չրվերցուց։
Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեդ, Continue reading “Սասունցի Դավիթ ճյուղ”

Ուսումնառության 5 տարիներ

    • Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ում երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
      Ես այստեղ շատ լավ միջավայրում եմ սովորել : Բոլորը շատ սիրալիր ու բարի էին իմ նկատմամբ : Ես երբեք չեմ մոռանա մեր ագարակի կենդանիներին : Կաշխատեմ մեկ-մեկ գալ իրենց տեսության : Ես չեմ մոռանա ինձ դասավանդողներին  ,որովհետև նրանք շատ լավն են:
    • Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:
      Ինչ-որ տեղ գնալիս մաքրել տարածքը,չնեղացնել փոքրերին,չնեղացնել կենդանիներին,միշտ ընկերասեր լինել և միշտ օգնել ձեզնից թույլերին:
    • 3-րդ դասարանցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
      Անպայման պատրաստվեք 4 դասարանի քննությանը :Դասերը ավելի շուտ արեք ,որ հասցնեք շփվել ընկերների հետ:
    • Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:
      Ես բոլոր դասատուներին շատ սիրում և հարգում եմ:
    • Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:
      Ես կուզենայի մնալ Արևմտյան դպրոցում ,որովհետև արդեն սովորել եմ այդ դպրոցին ու ագարակին , ջերմոցին:
    • Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:
      Երբ Մկրտիչը ընդունվեց այս դպրոց շատ արագ սկսեց ընկերներ ձեռք բերել և համակերպվել դպրոցի կարգերին, հետո իրեն շատ դուր էր գալիս ճանապարհորդությունները : Նաև այստեղ բացահայտվեցին որոշ ուղղություններ , որոնք անցյալում չէի նկատել , օրինակ ՝ երգեցողություն ,ջերմոցում աշխատանք և այլն , իհարկե  դասավանդողների աշխատանքների շնորհիվ է դա տեղի ունեցել :

Իմ ձեռքբերումներն ու սպասելիքները

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
    Իմ մասին
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենա քիչն օգտագործվում և ինչու:
    իմ-մասին բաժինն է ,որը ես շատ քիչ եմ օգտագործում ,որովհետև հենց ես մուտք էի գործել միայն այդ ժամանակ եմ օգտագործել այդ բաժինը:
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:
    Գոհար Բալջյանի բլոգը : Ինձ դուր է եկել ընկեր Գոհարի բլոգը, որովհետև այն շատ լավ և հարմար կազմված է :
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
    Կարծիք մայրիկի կողմից: Բլոգը դեռևս կարիք ունի նորությունների , թարմացումների և գույների :
    Կարծիք իմ կողմից:Ինձ շատ է դուր գալիս աշխատել բլոգով :Նաև ես մտածում եմ ,որ իմ բլոգում դեռ շատ տեղ կա նոր նյութերի համար:

Կոչական

  1. Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:

-Ես քեզ երբեք չեմ ների ,Մարկո՛ս, քո այդ վատ արարքը չեմ մոռանա:

-Աղջիկնե՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշխատանքս և կգամ ձեզ հետ:

– Դուք ամեն ինչ մոռացության եք տվել ,անամոթնե՛ր:

– Միայնակ զբոսնում ես ,փոքրի՛կ, միթե չես վախենում ավազակներից:

-Սրիկանե՛ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու: Continue reading “Կոչական”