Հետազոտական աշխատանք

  1. Գրում է, թե ում բլոգն է ուսումնասիրել՝ անուն ազգանունը, դասարանը:

     Ես ուսումնասիրել եմ  Հայկ Ղազարյանի բլոգը:Նա  3-2 դասարանում:

  2. Առանձնացնում է ապրիլի ընթացքում հրապարակված ամենահետաքրքիր նյութը, գրում, թե ինչով է դա հետաքրքիր և նշում է նյութի հրապարակման ամսաթիվը:
    Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը ,որովհետև այն երևակայական էր: Հրապարկվել է ապրիլի տասին , սա էլ տեքստը     Թռչող ձվիկները   :
  3. Գտնում է մեկ նյութ, որտեղ կան 3-ից ավել կետադրական և ուղղագրական սխալներ, ուղղում է դրանք:

    Իմ տարբերվող մայրիկ

    Իմ մայրիկը շատ խելացի է և նա ինձ ամեն բանում օգնում է:Նա ինձ ամեն շաբաթ- կիրակի ինձ տանում է կինո նայելու կամ շաբաթ գնում ենք տատիկի և պապիկի մոտ,

    և եթե ես ուզում եմ գնամ կիթառի կամ սպորտի: Նա աշխատում է բանկում: Ամառային արձակուրդին մեզ տանում է այլ երկիր կամ քաղաք:

  4. հաշվում, է, թե մարտից մինչև ապրիլի 20 տվյալ սովորողը քանի նյութ է հրապարակել իր բլոգում:

    Այդ տղան մարտից մինչև ապրիլի քսանմեկ դրել է 27 նյութ :

 

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

Դասի հղում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ Քերականը:
    Ավելի լուրջ սխալը այն էր,որ նա շատ կոպիտ խոսեց : Նա հասկացել էր , որ պետք չէր այդ տեսակի սխալին այդպես վերաբերվել: 
  2. Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:
    Նրանք գնում էին , որ գումար աշխատեին և կերակրեին իրենց ընտանիքները :
  3. Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:
    Այո շատ նման են , հայերն էլ են գնում  ուրիշ երկրներ գումար վաստակելու համար :
  4. Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:
    Պետք է պետությունը իրենց գործ տար , որ ստիպված չգնային  ուրիշ երկերներ :
  5. Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:
    Ինձ թվում է նրանք տարբեր երկրներում են եղել և արդեն խառնել էին լեզուները :
  6. Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:
    Որովհետև նրանք գնում էին ուրիշ երկրներ միայն գումար վաստակելու համար , այլ ոչ թե հանգստանալու : Իսկ գործերը շատ դժվար էին լինում :

Continue reading “Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»”

352-354

Նա ամեն առավոտ վազում է , որ լավ տեսք ունենա:
Նա ամեն առավոտ վազում է , որպեսզի նիհարի:
Նա ամեն առավոտ վազում է , չնայած նիհար է:
Նա ամեն առավոտ վազում է , իսկ Վահրամը չի վազում:
Նա ամեն առավոտ չի վազում  , այլ քնում է : Continue reading “352-354”

Շերլոկ Հոմս

Սըր Արթուր Քոնան Դոյլ
Շերլոկ Հոմս

՚՚Հրաժեշտի խոնարհումըՙՙ       

      

30.01.2020

Ես կարդում եմ ՙՙՀրաժեշտի խոնարհումը.. Շերլոկ Հոմսի, շատ հետաքրքիր է:Ես ձեզ  կպատմեմ 15 /19 էջերի ամենահետաքրքիր մասը:

Շերլոկ Հոմսը հարցաքննում էր մի կնոջ, հետո նրա օգնականը հասկացավ ,որ այդ կնոջ ձեռագրով է գրված այդ նամակը, բայց ուրիշ թանաքով է կամ ուրիշ մարդ է գրել :Շերլոկ Հոմսը մտածում էր, թե ո՞վ է սպանել այդ մարդուն, բայց նա տեսավ , որ մի ընտանիքի անդամ  շատ կասկածելի է իրեն պահում, դրա համար որոշեց գնալ իրենց տուն:Տան բոլոր անդամները բացակայում էին և նա հասկացավ ,որ ընտանիքն էլ է մասնակցել հանցանքին:

13.02.2020

Շերլոկ Հոմսը գնաց և իր հետևից մեկը ասաց.ՙՙ Չեմ հասկանում այս տղան ,ռիսկի է դիմում՚՚:Շերլոկ Հոմսը գնում էր, երբ արդեն տեղում էր, ասաց.ՙՙ Նստիր այս  աթոռին Ուոսոն  ես դեռ կծանոթացնեմ իրավիճակի հետ ,քանի որ մի գուցե ձեր կարիքը այս գիշեր ունենամ :Թույլ տվեք բացատրել ինչքանով որ հետևել եմ: Բայց ամենինչ այդքան հեշտ չի , հատկապես գողի հետ:Այստեղ կան բացականեր, որոնք պետք է լրացնել ՚՚: Continue reading “Շերլոկ Հոմս”

Ջաննի Ռոդարի: Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում: Continue reading “Ջաննի Ռոդարի: Թափանցիկ Ջակոմոն”

Շերլոկ Հոլմս

Շերլոկ Հոլմսը և օգնականը քննարկում էին նոր հանցագործությունը : Շ.Հ.-ի օգնականը հիշեց  ,որ  միստեր Գրեգսոնը իր ձեռքը սեղմել և գնացել էր, բայց նա այնտեղից դուրս չէր եկել և դա շատ կասկածելի էր:
Նրանք  մի թակարդ էին լարել և դա աշխատեց: Լարի մի կողմը կպած էր դռանը, իսկ մյուսին զանգ էր կախված : Երբ Նա անցավ դռնով  զանգը զնգաց,այն  շատ բարձր էր: Գտնվեց  հանցագործը, դա միստեր Գրեգսոնն էր:

Զատիկ տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» : Continue reading “Զատիկ տոն”