Ձնծաղիկ Արտյուշենկոյի Անհատական նախագիծ

Կատեգորիա: Խոցելի տեսակ է: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է 2 ֆլորիստիկական
շրջաններում: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝
2000 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքը ծաղիկների հավաքն է որպես արժեքավոր
գեղազարդային բույս և նատառների հատումը:
Նկարագրություն: Սոխուկավոր բույս է: Տերևները՝ երկարավուն-նշտարաձև, բաց-կանաչ, անփայլ:
Ծաղկակիրը՝ ծաղկի ժամանակ տերևներից երկար: Ծաղիկները՝ սպիտակ կամ կրեմագույն, 35-40 մմ
երկարության, ներքև թեքված:
Տարածում: Հայաստանում հանդիպում է Իջևանի (Աչաջուր, Գետահովիտ, Թեղուտ գյուղերի շրջակայքում)
և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում: Հայաստանից բացի աճում է Թալիշում:
Պահպանման միջոցառումներ: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ
է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

Նախագծի

Ես կներկայացնեմ միքանի բույսեր

Նախագծի ընթացքը-սովորել նոր բույսեր ,որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում
Նախագծի մասնակիցները միջին դպրոցի սովորողններ :

Ես կներկայացնեմ միքանի բույսեր
Ասպլեն Վորոնովի,Նվիկ կոնոֆալոսային,Ոզնաթուփ ֆյոդորովի

Կատեգորիան: Վտանգված տեսակ է: Հայտնի է 3 աճելավայրերից, ընդորում մեկը գտնվում է զգալի
հեռավորության վրա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի
մակերեսը՝ 500 քառ. կմ-ից պակաս:
Նկարագրություն: Կոճղարմատավոր, բազմամյա բույս է՝ մոտ 20 սմ բարձրության:
Տարածում: Հայաստանում հանդիպում է Լոռու (Սպիտակի, Բազումի լեռնաշղթաներ) և Զանգեզուրի
(Կապան) ֆլորիստիկական շրջաններում:
Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է
կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար:


Նվիկ կոնոֆալոսայի

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Հայտնաբերվել է վերջերս «Հայաստանի ֆլորան» աշխատության
համար նվիկ ցեղի մշակման ժամանակ: Հանդիպում է հանրապետության հարավում, տարածման և
բնակության շրջանների մակերեսը 500 քառ. Կմ-ից պակաս է:
Նկարագրություն: Բազմամյա միատուն ուղիղ կանգնած խոտաբույս է՝ ուղղահայաց ձվաձև կամ համարյա
գնդաձև պալարով: Կոթունավոր տերևները՝ 3-4, նետաձև:
Տարածում: Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Կապան) և Մեղրու (Բերդաքար, Կալեր, Վահրավար,
Շվանիձոր, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում,
Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային Իրանում:
Պահպանության միջոցառումներ: Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է
իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

Ոզնաթուփ ֆյոդորովի

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է:
Հայաստանում հայտնի է մեկ փոքրիկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը
10 քառ. կմ–ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ աճման
պայմանների փոփոխության և ներքին գործոնների պատճառով:
Նկարագրություն: Բարձիկանման կիսագնդաձև թփիկ է: Ծաղկակիրները՝ տերևներին չգերազանցող:
Հասկիկները՝ բազմաթիվ, շատ մանր, 6–7 մմ երկարության, երկշարք, համարյա կղմինդրաձև միմյանց
ծածկող: Պսակաթերթերը՝ սպիտակ կամ դժգույն վարդագույն:
Տարածում: Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակի շրջակայք):
Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհատական նախագիծ

Նախագծի ընթացքը-սովորել նոր բույսեր ,որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում
Նախագծի մասնակիցները միջին դպրոցի սովորողններ :

Ես կներկայացնեմ միքանի բույսեր

Աբեղախոտ,Ալոճ փոքրատերև,Այծակն


Աբեղախոտ ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված , աբեղախոտ սևաբաժակ , աբեղախոտ վրացական , աբեղախոտ թավոտ , աբեղախոտ ճահճային  և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։ Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։

Stachys monnieri0.jpg

Ալոճ փոքրատերև

2-2,5 մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով թուփ է։ 1-3 սմ երկարությամբ, 1-1,8 սմ լայնությամբ տերևները, սկզբում երկու կողմից թավոտ են, հետագայում համարյա մերկ, մեծ մասամբ երկարավուն ձվաձև, հազվադեպ օվալ ատամնաձև կամ աղեղնաձև եզրով։ Ծաղկաբույլի ծաղիկները 4-10-ն են,իսկ 9-12 մմ երկարությամբ պտուղը երկարավուն էլիպսաձևից մինչև տանձանման։Բույսը աճում է ստորին լոռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, եզրին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր:

Ալոճ փոքրատերև


Այծակն

Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ։ Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին։ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ՝ այծակն ցցամազ, այծակն գլանաձև, այծակն եռաքիստ , այծակն սովորական և այլն։ Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում։ Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը։

Aegilops triuncialis HC-1950-p.png

Անհատական նախագծեր-2

Լեռնային կենգուրու

Կենդանու մարմնի երկարությունը հասնում է 134-ից 220 սմ-ի, իսկ հասակը 75-ից 140 սմ։ Կենդանին կշռում է մոտավոր 36-40 կգ։ Արուները ի տարբերություն էգերի ավելի մեծ են։ Վերնամաշկը պատված է հաստ, կոպիտ մորթիով։ Կենգուրուների այս տեսակը ագեվազների ընտանիքի ամենամուգ գունավորում ունեցող կենդանին է։ Վերնամաշկը մուգ մոխրագույն է և հաճախ նաև սև։ Հետի մասում գտնվում է երկար պոչը, որը ունի մուգ շագանակագույն գունավորում։
Լեռնային կենգուրուները ապրում են Ավստրալիայի լեռնոտ և չոր շրջաններում, սակայն նրանք տարածված են գրեթե երկրի բոլոր հատվածներում։ Բացառություն է կազմում միայն Թասմանիան: Նրանք գերադասում են բնակվել այնպիսի վայրերում, որտեղ բուսականությունը քիչ է և քիչ են տեղումները; Այդպիսի վայր կարող է հանդիսանալ Ավստրալիայի ստվերոտ քարանձավային վայրերը։

Լեռնային կենգուրու

Ագեվազ կամ կենգուրուն  պարկավոր կենդանի է։ Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայում և մոտակա կղզիներում։
Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։
Ուղղակիորեն կենգուրու անունը նշանակում է ամենամեծ չորս տեսակներից մեկը. Կարմրահեր, հսկա, մոխրագույն և այծքաղ։ Այսպիսով գոյություն ունի մակրոպոդիդե ընտանիքների 63 ամենամեծ տեսակները։ Սրանց կարելի է ավելացնել նաև վալռուներին, վալաբիներին, փայտագույն կենգուրուներին, պադեմելոններին, կոկկաներին։ Նրանց բացառապես կարելի է հանդիպել Ավստրալիա մայրցամաքում և Տասմանիայում, ինչպես նաև փայտագուններին՝ Նոր Գվինեայում։ Ավստրալիայում կենգուրուների թիվը հասնում է քառասուն միլիոնի։ Կենգուրուները համարվում են գիշերային կենդանիներ։ Կենգուրույի պոչը հանգստի ժամանակ նրան ծառայում է որպես երրորդ ոտք, իսկ ցատկելու ժամանակ ապահովում է հավասարակշռությունը, որն անգլերենով կոչվում է ։

Դեպի Մայրավանք

Սեպտեմբերի մեկին ես ճամփորդելու եմ դեպի Մայրավանք սեբաստացիների հետ :http://abrahamyan-tatev.blogspot.com/2016/09/blog-post_22.html


Շարժվելու ենք առավոտյան իննին : Այն գտնվում է 47 կմ Երևանից հեռու:

MAYRAVANQ MONASTERY Վանական համալիր Մայրավանք 8.JPG

Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից հյուսիս։Այն հիշատակվոմ է յոթերորդ դարից կապված վանահայր Հովհան Մայրավանեցու հետ: Եզր Ա Փառաժնաքերցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմած և Մայրավանք քշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է <<Մայրագոմ >>, իսկ Հովհանին` <<Մայրագոմեցի>>:

Իմ սիրելի մարզաձևը, կամ հոբբին – Արամ Խաչատրյանի նախագիծ

Բասկետբոլ

Բասկետբոլը (անգլ.՝ Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից), թիմային մարզաձև է։ Մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է:Խաղը հիմնադրվել է 1891 թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։

Բասկետբոլ. Հայտնի են տարվա ...

Խաղի առաջին կանոններ

  • Գնդակը կարող է ամեն ուղղությամբ՝ մեկ կամ երկու ձեռքով։
  • Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով։
  • Խաղացողը չի կարող վազել գնդակով։
  • Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել։
  • Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով։
  • Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ։
  • Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում։
  • Խաղի տևողությունը 4×10 րոպե, և երկու րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև։
  • Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից։
  • Խաղի 40 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող։ Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ՝ որոշելու հաղթող կողմին։
  • Rašić lays up.jpg

    Խաղում են 28×15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները։

Հայաստանի Կարմիր գրքի կենդանիներ – Վռամ Միրզոյանի նախագիծ

Ընձառյուծ

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում:  ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:
Ընձառյուծ
Հնում կարծում էին, որ ընձառյուծը հանդիսանում է առյուծի և հովազի հիբրիդ։ Այս իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել սանսկրիտից՝ pṛdāku («օձ, առյուծ, հովազ»)։
Առաջավորասիական ընձառյուծ

Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, որ ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով։ Ընձառյուծը բնակելի տուն է մտել ու ...

Աշխարհի տոները

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ

ժամկետ՝  1 ամիս

Նպատակ՝ Ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրների տոները :

Ընթացք` ինֆորմացիա ստանալու համար կարող եք օգտվել ինտերնետից, գրել պատում կամ տեսանյութ պատրաստել:

Արդյունքը՝ 
Կհրապարակեմ իմ բլոգում

Եթե ցանկանում եք, կարող եք մասնակցել իմ նախագծին:Աշխատանքները կարող եք ուղարկել իմ էլ. հասցեին h.mkrtich@mskh.am: Սիրով կսպասեմ և կհրապարակեմ իմ բլոգում:

Սա էլ իմ կատարածը

Իսպանական տոն

Միջերկրական ծովի ափին գտնվող Դենիա քաղաքում ամեն տարի անցկացվում է «Ծովային ցլեր» տոնը: Տոնը ընթանում է հետևյալ կերպ՝ բաց են թողնում ցլերին և մարդիկ նրանց դիմացից վազելով պետք է կարողանան ցլերին հասցնել ծովին և մտցնել ջուրը: Ըստ տոնի խորհրդի՝ առանձնապես հաջողված տարի է սպասվում նրան, ով կկարողանա ջրում բռնել ցլի կոտոշը: 

 

 

 

Արդյունք `

Գոհար Սանոյան
Մոնիկա Թովմասյան
Արման Մխեյան
Արամ Խաչատրյան
Վռամ Միրզոյան