16․05․2022-21․05.2022 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ համացանցից դուրս գրել՝

1․ Տվյալներ Միացյալ Նահանգների հայտնագործման մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա , դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչը արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․ օրինակ՝ Կալիֆոռնիան կոչվում է Կալիֆոռնիա Հանրապետություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականի հուլիսի 4-ին։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը, որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում) և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով՝ այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է՝ խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն։ Պետական լեզուն անգլերենն է, որն այստեղ տարածվել է գաղութային տարիներին։


2․ Պատրաստվել բանավոր քննարկման՝ ինքնուրույն աշխատանքի միջոցով։ Բանավոր քննարկում. ԱՄՆ-ի զարգացման մեխանիզմները, մոդելները ( համացանցից, տեղեկատվական այլ աղբյուրներից դուրս գրված նյութերի հիման վրա):

02․05․2022-06․05․2022 թթ․

Ո՞վ էր Նապոլեոն Բոնապարտը․ խոսել նրա մասին։

 օգոստոսի 15, 1769- մայիսի 5, 1821
Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։  Կառլո Բուոնապարտեն՝ Նապոլեոնի հայրը, աշխատում էր որպես դատական ատենակալ ,Նապոլեոնի մայրը՝ Լետիցիա Ռամոլինոն, շատ գրավիչ և ուժեղ կամքի տեր կին էր։  Նապոլեոնն ընտանիքի 13 երեխաներից երկրորդն էր (նրանցից հինգը մահացել էին վաղ տարիքում)։ Նապոլեոնից բացի չափահասության տարիքի հասել են նրա եղբայներից չորսը և քույրերից երեքը:Նապոլեոնը շատ էր կարդում, հատկապես պատմական գրականություն։ Նա իրենց տան երրորդ հարկում ոչ այնքան մեծ մի սենյակ ուներ, որտեղից նա հազվադեպ էր իջնում և բաց էր թողնում ընտանեկան հացկերույթները։ Նապոլեոնի մայրենի լեզուն իտալերենի կորսիկյան բարբառն էր։ Նա սովորել է իտալերեն գրել և կարդալ տարրական դպրոցում, իսկ ֆրանսերեն սովորել սկսել է, երբ գրեթե 10 տարեկան էր։1777 թվականին Կառլոն՝ հայրը, ընտրվել է Կորսիկայի ազնվականության պատգամավոր Փարիզում։ 1778 թվականի դեկտեմբերին ուղևորվելով Վերսալ՝ նա իր հետ տարել է իր երկու որդիներին և աներձագ Ֆեշին: 1779 թվականի մայիսին Նապոլեոնն ընդունվել է Բրիեն լը Շատոյի կադետական դպրոց։ Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ ծագում էր ոչ այնքան հարուստ և հայտնի ընտանիքից, բացի դրանից նա կորսիկացի էր:  Նշանակալի հաջողությունների Նապոլեոնը հասել է մաթեմատիկայի, պատմության և աշխարհագրության ոլորտում. հակառակ դրան՝ լատիներենից և գերմաներենից նա շատ թույլ էր։ Բացի դրանից, նա շատ սխալներ էր թույլ տալիս գրելու ժամանակ, սակայն կարդալու հանդեպ ունեցած սիրո շնորհիվ նրա գրելաոճը բավական լավացել է։ Որոշ մանկավարժների հետ ունեցած վիճաբանությունների շնորհիվ նա սկսում է ժողովրդականություն վայելել իր հասակակիցների շրջանում և ժամանակի ընթացքում դառնում է նրանց ոչ պաշտոնական առաջնորդը :Հանձնելով ավարտական քննությունները՝ Նապոլեոնը 1784 թվականի հոկտեմբերին ընդունվել է Փարիզի զինվորական դպրոց և այստեղից սկսվել է իր զինվորական կարիերան :

Ներկայացնել Ֆրանսիական հեղափոխությունը․ 1789 թ․ հուլիսի 14։
1789 թվականի ձմռանը և գարնանը ապստամբություններ տեղի ունեցան այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են Մարսելը, Տուլոնը և Օռլեանը։ Ապրիլի վերջին ապստամբության ալիքները հասան Փարիզ։ Չնայած նրան, որ իշխանությունների զորքերի կողմից այն հեշտությամբ ճնշվեց, սակայն ժողովրդին նոր մի առիթ էր հարկավոր այն ապստամբությունը նորից բարձրացնելու համար։ 1789 թվականի հուլիսի 12-ին նոր ընդհարում տեղի ունեցավ մարդկանց և իշխանությունների միջև Փարիզում Կամիլ Դեմուլեն կոչ արեց ժողովրդին ոտքի կանգնել և իր գլխարկի վրա ամրացրեց կանաչ ժապավեն հուլիսի 13-ին ընդդեմ Փարիզի նոր բունտ հասունացավ։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը : Հուլիսի 14-ին «Հաշմանդամների տանը» գրավվեց 12 թնդանոթ, 32 հազար հրացան։ Զինված ժողովուրդը մոտեցան Բաստիլի ամրոցին՝ Փարիզի ռազմական ամրոց և քաղաքական գլխավոր բանտին։ Սպաները զորքերով հանդերձ կանգնած էին Փարիզի մոտակայքում․ հեղափոխությունն արդեն այնքան մեծ թափ էր առել, որ նրանք չէին կարող հույսները դնել իրենց զինվորների վրա։ Վերսալի հետ կապը կտրվել էր։ Մեկ ժամ կրակեցին ամբոխի ուղղությամբ, սակայն վերջիններս անընկճելի էին, պահակազորը հասկացավ, որ կռվելն անօգուտ է և հինգ ժամվա ընթացքում բերդը հանձնվեց հեղափոխականներին։

Թագավորը ստիպված էր ճանաչել Վստահության խորհուրդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում հեղափոխությունը ընդգրկեց ամբողջ երկիրը։ Հուլիսի 18-ին ապստամբություն բարձրացվեց Տրուայում, մինի-ին՝ Ստրասբուրգում, հուլիսի 21-ին՝ Շերբուրում, հուլիսի 24-ին՝ Ռուանում։ Մի քանի քաղաքներում ապստամբությունները տեղի էին ունենում հաց, մահ գնորդներին լոզունգի ներքո։ Ապստամբները գրավում էին տեղական վաճառախանութները և այրում փաստաթղթերը։ Հետագայում ձևավորվեցին նոր տեղական ընտրովի մարմիններ, դրանցից էր Փարիզի քաղաքապետի պաշտոնը։


Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի դարաշրջանը սկսվել է XIV դարում և վերջացել է XVII դարում:

Ռենեսանսի հիմնական ֆենոմենն այն էր, որ Բյուզանդական կայսրության անկումից հետո եվրոպական տարբեր պետություններ փախած բյուզանդացիները սկսեցին տարածել իրենց գրադարանները: Դրանցում կային բազմաթիվ անտիկ սկզբնաղբյուրներ, որոնք այն ժամանակ Եվրոպայում հայտնի չէին: Քաղաքներում սկսեցին հայտնվել ու թափ հավաքել տարբեր գիտական և մշակութային կենտրոններ, որոնք գործում էին եկեղեցուց անկախ: Այս շարժումը սկսվեց Իտալիայում:

Վերածննդի դարաշրջանը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանի՝

1. Պրոտոռենեսանս (XIII դ. 2-րդ կես – XIV դ.)

2. Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)

3. Բարձր վերածնունդ (XV վերջ – XVI դ. առաջին 20-ամյակ)

4. Ուշ վերածնունդ (XVI դ. – 1590-ականներ)

Անհավանական տեմպերով զարգացավ գիտությունը և գրատպագրությունը: Աշխարհագրական հայտնագործությունները և բնագիտության առաջացումը մարդկության գիտակցության մեջ հեղափոխում արեցին: Հիմք դրվեց հետագա գիտական տեսությունների և բացահայտումների համար: Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման և նավաշինության ոլորտներում: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները: Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը: Այս միտումներն արտահայտվել են գրականության մեջ արմատական տեղաշարժեր են նկատվել իրավունքի , երաժշտության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և մշակույթի այլ բնագավառներում: Ստեղծվել են կրթության և գրչության կենտրոններ, համալսարաններ, մատենադարաններ, ծաղկել են եկեղեցաշինությունը, մանրանկարչությունը։

Խաչակրաց արշավանքներ 2

3-րդ` 1189–92 թթ.
Երրորդ արշավանքի (1189–92 թթ.) առիթը Եգիպտոսի Սալահ ադ Դին սուլթանի կողմից 1187 թ-ին Երուսաղեմի գրավումն էր: Արշավանքն առաջնորդում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը , Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը: Նրանց հաջողվեց գրավել Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը. կանխվեց Եգիպտոսի սուլթանի ծրագրած արշավանքը Կիլիկիա: Սակայն  Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը։
4-րդ` 1199 թթ.
Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով։ Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար։ Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը։ Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ։ Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։ Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ։ 

Continue reading “Խաչակրաց արշավանքներ 2”

Խաչակրաց արշավանքներ

Խաչակրաց արշավանքներն իրենց բնույթով կրոնական էին։ Սա կարելի է համարել Արևելքի և Արևմուտքի պայքարի գագաթնակետ. դեռևս սրանից առաջ անտիկ շրջանում սկսված հակասությունները ձեռք բերեցին ռազմական բնույթ։

Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմի Պապ Ուրբանուս Բ-ին։

Երբ Հռոմի Պապը 1095 թվականին խաչակրաց արշավանք ձեռնարկելու կոչ էր անում, Իսպանիայի քրիստոնյաները հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ հաջողություններ էին ցուցաբերում։ 1085 թվականին Լեոնի թագավորության կողմից Տոլեդոյի գրավումը վիթխարի հաջողություն էր։

Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների։ Ըստ նրանց՝ նաև Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թվականին անկախացել էր Հռոմից։

Հռոմի Պապը՝ Ուրբանոս Բ-ն, որն ավելի մեղմ էր, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին։ Ըստ նրա՝ խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից։1096 թ սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։ 100.000 հեծյալ և 300.000 հետևակ ասպետները օրհնված Հռոմի Պապի կողմից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թվականի օգոստոսի 15-ին։ 1096 թ դեկտեմբերին նրանք հասան Կոստանդնուպոլիս։ Ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդիայից, նրանք ափ իջան Փոքր Ասիայում և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավվեց 1097 թ. հունիսի 19-ին։ Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց Անտիոքի երկարատև պաշարումը, որ սկսվեց 1097 թ. հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով հայ մի զինվոր։ Մտնելով քաղաք խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ, խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայազգի կառավարիչը լինելով հունադավան աջակցություն չէր ստանում տեղի հայ բնակչության կողմից, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, գրավելով ծովափնյա քաղաքները մեկը մյուսի հետևից, 1099 թ. հունիսի 7-ին հասան Երուսաղեմ` ունենալով նախնական ուժերի ընդամենը կեսը։  1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան քաղաք։ Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում:

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց երկրորդ խաչակրաց արշավանքը։ Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լյուդովիկոս (Լուի) VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թվականին, սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ։ Դամասկոսը գրավելու նրանց ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության։ Սակայն Միջերկրական ծովի մյուս ափում Երկրորդ խաչակրաց արշավանքը մեծ օգուտ բերեց։ Որոշ խաչակիրներ կանգ առան Պորտուգալիայի թագավորությունում, միացան Աֆոնսո Ա Պորտուգալացուն և վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից 1147 թվականին։ Այդ խմբի մի մասն էլ օգնեց Բարսելոնայի իշխանին գրավել Տորտոսան մյուս տարի։ Արդեն 1150 թվականին Գերմանիայի կայսրը և Ֆրանսիայի թագավորը ետ էին վերադարձել Սուրբ Երկրից առանց որևէ լուրջ հաջողության։ Հյուսիսային գերմանացիները և դանիացիները հարձակվեցին Վենդերի վրա թվականի Վենդական խաչակրաց արշավանքի ժամանակ, որը նույնպես չպսակվեց հաջողությամբ։

Կոստանդնուպոլսի պատմությունը

Կոստանդնուպոլսի պատմությունը ընդգրկում է 330 թվականին Հռոմեական կայսրության մայրաքաղաք դարձած քաղաքի օծումից մինչև նրա գրավումը՝ 1453 թվականը։

Ըստ էության, այն՝ կառուցվելով հին Բյուզանդիոնի տեղում, այն ժամանակների համար ահռելի շինարարական աշխատանքների, բնակչության արագ աճի, առևտրի ու արհեստների զարգացման, մայրաքաղաքի կոչման ու առաջին հռոմեական կայսրների ջանքերի շնորհիվ կես դարում դարձավ Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի ամենամեծ քաղաքներից մեկը։5-րդ դարում Հռոմի անկումից հետո Կոստանտնուպոլիսը դարձավ մոտավորապես 10 դար գոյություն ունեցող Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, որտեղ պահպանվում էին հռոմեական և հելլենիստական ավանդույթները։ Բյուզանդական դարաշրջանի Կոստանտնուպոլսի պատմությունը հագեցած էր քաղաքական բուռն իրադարձություններվ՝ ժողովրդական ընդվզումներով, պալատական ինտրիգներով, կայսրների սպանություններով և իշխող հարստությունների փոփոխություններով, ամիսներ տևող պաշարումներով և արևելյան ու արևմտյան հզոր հարևանների դեմ արշավներով։ Երկար ժամանակ (մինչև 13-րդ դար) Կոստանտնուպոլիսը միջնադարյան Եվրոպայում փայլուն մշակույթի և գիտության կենտրոնն էր:

Մայրաքաղաքի էլիտան ծայրահեղ անկայուն և բազմազան խումբ էր, քանի որ Բյուզանդիայի իշխող վերնախավը հասանելի էր հասարակության տարբեր սոցիալական ծագում ունեցողների համար։ Շատ մայրաքաղաքային երևելիներ ոչ միայն չէին ամաչում գեղջկական կամ գավառական ծագումից, այլև հպարտանում էին, որ կարողացել են ճանապարհ հարթել դեպի իշխանական վերնախավ հասարակության ստորին օղակներից։ Նույնիսկ կայսերական գահը պալատական դավադրության, սիրային ինտրիգի, հաջող ամուսնության, բանակի կամ քաղաքացիների ընդվզման արդյունքում կարողացել է զբաղեցնել հասարակ ժողովրդից սերած անձ։ Նման օրինակները քիչ չեն Բյուզանդիայի պատմության մեջ. ճակատագրի կամոք կայսրեր են դարձել նաև հասարակ զինվորներ, ովքեր կարողացել էին ծառայելով հասնել մինչև զինվորականության միջին աստիճանների, մսագործ կամ գյուղացի, ով հետագայում զբաղվել էր ձիերով շրջագայելով կամ բռնցքամարտերով։ Կոստանդնուպոլսում առավել զգալի էր հակադրությունը քաղաքային ստորին խավերի աղքատության և արիստոկրատիայի հարստության, կայսերական պալատի և հոգևորականության միջև։ Քաղաքն արդարացիորեն անվանում էին «Ամբողջ Արևմուտքի և Արևելքի շքեղության և թշվառության գլխավոր կենտրոն»։

1453 թվականի մայիսին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով Բյուզանդական կայսրությունը վերջնականապես կործանվեց, և Օսմանյան կայսրությունը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական Եվրոպայում և Կահիրեի, Թունիսի և Գրանադայի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։

Առաջին պարապմունք՝ Ազգային փոքրամասնությունները Հայաստանում

Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է: 

Մոլոկաններ

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել: Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ:

Ասորիներ

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն:

Հրեաներ

Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Հրեաները շատ են սիրում այցելել բժշկի, որովհետև նրանց միշտ թվում է, թե նրանք հիվանդ են: 

Հրեաների տունը կարելի է ճանաչել հենց դռան մուտքից։ Յուրաքանչյուր հրեայի դռան աջ կամ ձախ անկյունում փակցված է մեզուզա, որի մեջ ձեռագիր փաթույթ է դրված: Այս ավանդույթը գալիս է դեռ Եգիպտոսից, երբ Աստված հրամայեց, որ հրեաները արյունով նշան անեն իրենց դռան վրա: 

Առաջին պարապմունք՝ Բուդդայականություն

Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դդ. Հնդկաստանում, որտեղ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և ստեղծվում էին Գանգեսի հովտում ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը նշանակում է սանակրիտ լեզվով «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնվեց մի արձանագրություն, որը հաստատեց նրա իրական անձը։ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էության, աշխարհի մարդկանց լինելը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժողքի և դրախտի լինելը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։ Բուդդան իր ուսմունքը ձևակերպում է.

  1. կյանքը տառապանք է,
  2. տառապանքների պատճառը ցանկություններն են ու կրքերը,
  3. անհրաժեշտ է ոչնչացնել այդ ցանկությունները,
  4. պետք է հետևել ութմասնյա ուղղուն, որը կհասցնի նիրվանայի (ցանկությունների մարման, ոչնչացման)։

Ութմասնյա ուղին. ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդումն է և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է, որը մարդուն կտրում է արտաքին աշխարհից և նրա օբյեկտների հետ կապվածությունից։ Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդը անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կառմաի գաղափարը։ Կառմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կառման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերծնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլիտալիզմի սկզբունքը։ Մ.թ.ա. I դարում բուդդիզմը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (նշանակում է փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) և մանայանա (նշանակում է փրկության մեծ մարդակարգ)։ Վերջինիս միջոցով էլ բուդդիզմը տարածում գտավ աշխարհում և դարձավ համաշխարհային կրոն՝ տարածվելով և հարմարվելով այն երկրների տեղական հավատալիքների պայմանների հետ։ Մանայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց լամայականություն։

Երկրորդ պարապմունք՝ Համաշխարհային կրոններ․ մահմեդականություն

 Դուրս գրել 10 փաստ, որոնք բնութագրում են մահմեդական կրոնը, բանավոր ներկայացնել (դասարանական աշխատանք)։ Բանավոր քննարկման ժամանակ ներկայացնել մահմեդական կրոնի և քրիստոնեության առանձնահատկությունները։

  1. Միաստվածություն

2. Մուհամմադը աստծո մարգարեն է

3. Սուրբ գիրքը Ղուրանն է

4. Ղուրանը Աստծո վերջնական ու անփոփոխ բացահայտումն է։

5. Ունի 2 ուղղություն՝ սուննի և շիա

6. Ամենօրյա աղոթք-5 անգամ

7. հարկահավաքություն

8. Ռամադանի ժամանակ ծոմապահություն

9. Ուխտագնացություն դեպի Մեքքա

10. Իսլամական օրացույցը լուսնային է

Մահմեդականություն

Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից է. առաջացել է VII դարում, Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում: Հետևորդները՝ 1,3–1,8 մլրդ մարդ (2010 թ.):

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան:Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:

Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): 

Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: 

Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 

Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: 

Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները: 

622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:

ահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:

Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է: