Մայիսի 6-10

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։
Նորաստեղծ հանրապետության ղեկավարները շտապեցին հաշտության նվաստացուցիչ պայմանագիր կնքել թուրքերի հետ, որպեսզի գոնե մի փոքր շունչ քաշելու հնարավորություն ունենան:Հունիսի 4-ին Բաթումում Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ հայոց պատվիրակությունը ժամանակավոր հաշտություն կնքեց Օսմանյան Թուրքիայի հետ: Հայերին մնաց ընդամենը մի բուռ տարածք՝ 12 հազար քառակուսի կիլոմետր։ Այս պայմանագրի սարսափելի կողմերից մեկը այն էր, որ մեր այդ խղճուկ տարածքի երկաթուղային ցանցի տնօրինությունը անցնում էր թուրքերին իբր եղբայրական Ադրբեջանին օգնելու համար:
Այս պայմանագիրը համարյա միակողմանի էր , քանի որ մեզ շատ սահմանափակումների առաջ էր դնում, սկսած բանակի քանակից ։

2․ Ի՞նչ էր նախատեսում Փարիզի կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը։

Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի և Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։ Նորակազմ պետությունը դրվելու էր դաշնակից տերություններից մեկի կամ Ազգերի լիգայի երաշխավորության ներքո, ապահովվելու էր նրա տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տերություններից մեկին պետք է լիազորություն տրվեր ստանձնել հայկական այդ պետության մանդատը՝ 20 տարի ժամկետով։ Հաշտության կոնֆերանսը պետք է դրամական հատուցում տար հայերին՝ նրանց կրած վնասների դիմաց, ջարդերի համար պատասխանատուները պետք է պատժվեին, իսկ պատերազմի տարիներին բռնի կերպով տեղահանված ու աքսորված հայերը պետք է վերադարձվեին իրենց բնակատեղիները։

3․ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը

Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև Անտանտի երկրները կորցրեցին իրենց հետաքրքրությունը մեր հանդեպ ու լքեցին մեզ՝ չստիպելով Թուրքիային կատարել պահանջները։ Նաև Մուստաֆա Քեմալը իր զորքով դեմ էր այդ պայմանագրին, դրա համար էլ նա իր ուժերով գրավեց Արևմտյան Հայաստանը, իսկ մենք չէինք կարող դիմակայել դրան։

Ապրիլի 29-մայիսի 3

Առաջադրանք․
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանություն տերմինը շրջանառության մեջ է դրել 1944թ-ին Ռաֆայել Լեմկինը : Նրա ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր : 1948թ-ին դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ընդունեց <<Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին >> կոնվենցիա , ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել , ինչպես նաև պատժել իրականացնողներին :
Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է ՝ նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով :
2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Բացի հայերից ցեղասպանություն ունեցել են հրեաները , գնչունները , հույները , կամբոջացիները և այլն : 
3․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, տեղի է ունեցել 3 ճակատամարտ՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի։ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում մենք տարել ենք փայլուն հաղթանակներ, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում պարտվել ենք։ Այս ճակատամարտերի շնորհիվ, հայ ազգը սովորեց միասնական լինել և ավելի ուժեղացավ։Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունն այն էր, որ Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից ազատված հարյուր հազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:
4․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը

Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է: Քիմիկոս Ջակոմո (Հակոբ) Չամչյանն իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Հռոմի համալսարանում: Նա համարվում է ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը: Ֆիզիկայի ասպարեզում XX դ. կարևոր հայտնագործություններից մեկը տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, մշակել է Հովհաննես Ադամյանը (1879–1932): Նա աշխատել է Բեռլինում, Պետերբուրգում, խորհրդային իշխանության տարիներին նաև Երևանում: Նա դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը: Աստղագիտության բնագավառում հռչակվել է վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը: Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում նա է առաջինը հայտնաբերել Յուպիտերի վեցերորդ արբանյակը:Հայ բժիշկների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի Մարգար Առուստամովը: Ցարական կառավարությունը նրան աքսորել էր Աստրախան: 1892 թ. այստեղ բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ անգնահատելի օգնություն է ցուցաբերել հիվանդներին և պայքարել համաճարակի տարածման դեմ:Ֆիզիոլոգիայի բնագավառում մեծ գործ է կատարել ռուս մեծ գիտնական Ի. Պավլովի սան Լևոն Օրբելին: Զարգացնելով Պավլովի ուսմունքը՝ նա դարձել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը: XIX դ. հայ պատմագիտության մեծավաստակ դեմքերից է Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը (1820–1901): Նա իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) մեծապես նպաստել է ազգային գիտության զարգացմանը:

Ապրիլի 22-26

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։
Ըստ այդ վեհաժողովի թուրքական կառավարությունը պարտավորում էր հայկական շրջաններում բարեփոխումներ անցկացնել և ապահովել անվտանգությունը , սակայն մեծ տերությունների ղեկավարները համոզված էին , որ բարեփոխումներ ը չեն կատարվելու : Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի դուրս բերում : Ռուսաստանին էին մնում Կարսն ու շրջակայքը , Բայազետն ու Ալաշկերտը վերադարձվելու էին Թուրքիային : Այս վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում և նրան սկսեցին զինված պայքար կազմակերպել : Հայկական հարցի միջազգայնացումը ոչինչ չտվեց :
2․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին։
Աղբյուր Սերոբ
Իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, Խլաթ, Բիթլիսի մարզ, Թուրքիա — նոյեմբերի 1, 1899, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։
Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։ Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան» ։Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը։
Թուրք իշխանությունները Սերոբին վերացնելու համար դիմեցին  թունավորելու միջոցին : Այդ գործը հանձն Է առնում Խալիլի ոսկիների փայլից շլացած Գեղաշենցի Ավեն։ Սերոբը չկասկածելով Ավեին՝ բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։ 


3․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները

Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի: Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից: Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

Ապրիլի 15-19

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հիմնական ժամանակագրությունը։
Ռուս-պարսկական պատերազմը տեղի է ունեցել 1826-1828 թվականներին։ Պատերազմի պատճառը հարավային Կովկասի տարածքներն էին, որոնք Ռուսաստանի հաղթանակով միացան Ռուսաստանին։

Ռուս-թուրքական պատերազմը տեղի է ունեցել 1877 թ. ապրիլի 12 — 1878թ. փետրվարի 19: Արդյունքում Ռուսաստանը հաղթեց: Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։ Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։ Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան:


2․ Ընտանիքում զրուցե՛լ ծնողների հետ և պարզե՛լ՝ ձեր նախնիները Արևելյան Հայաստան եկել են Պարսկահայքի՞ց, թե՞ Արևմտյան Հայաստանից։ Աշխատանքը ներկայացնե՛լ բլոգում տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով ։
Իմ նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից : Պատումները ներկայացված են բլոգում:
https://mkrtichhome.wordpress.com/2023/12/13/%d5%ab%d5%b4-%d5%a3%d5%a5%d6%80%d5%a4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8/

https://mkrtichhome.wordpress.com/2024/05/08/%d5%a3%d5%a5%d6%80%d5%a4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-2/

Գերդաստան 2

ԻՄ հայրիկի պապիկը՝ Տիգրանը ապրում էր Վանա Խժիշկ գյուղում : Աշխատում էր նավի վրա : 1915 թ-ի սկզբներին թուրք ընկերները նրան զգուշացնում են մոտալուտ ջարդերի մասին և նա շտապ հավաքում է իր ընտանիքի անդամներին ու ճամփա ընկնում : Բայց լինում են նաև հարազատներ , ովքեր լավ ունեցվածք են ունենում և չեն ուզում լքել իրենց տները : Ճանապարհին իրենց հետ նաև ունենում են հրացաններ : ՄԻ դժբախտ պատահար է տեղի ունենում : Տիգրանի կինը պատահական կրակում է ամուսնու փոքր եղբոր վրա և սպանում : Դա լինում է մի թեթև քաշքշուկի հետևանքով : Այդուամենայնիվ նրանք շարունակում են աքսորի ճամփան: Հասնում են Էջմիածին և մնում են պատերի տակ այնքան ժամանակ , մինչև իրենց հող են հատկացնում Մրգաշատ/Գեչռլու/ գյուղում , որտեղ էլ սկսում են ապրել և բարգավաճել : Նույն տարվա վերջում Տիգրանը հետ է գնում իր բնակավայրերը  և դաշտերը տեսնելու , բայց երբ նկատում է ամենուր թուրքերին , ապա համոզվում է , որ էլ երբեք չեն կարող վերադառնալ հայրենի տուն , քանի որ գյուղերն ու քաղաքները բոլորովին թուրքերի ազդեցության տակ էին : Տխուր վերադառնում է Հայաստան: Այստեղ իր կնոջ Եղսանի հետ մի փոքր տուն են կառուցում : Քանի որ Եղսանը երեխա չի կարողանում ունենալ երկար տարիներ շարունակ, ապա Տիգրանը 1940-ականներին ամուսնանում է մի այրի կնոջ հետ , ով արդեն երեխա ուներ : Այդ կնոջից էլ ունենում է 1 աղջիկ և 3 տղա:

Էկոտուր 2024

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…
    Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրները լինում են էներգետիկ (էլեկտրաէներգիա, վառելիք), առողջապահական (էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր կենսական միջավայր)։
  • Ի՞նչ կարծիք  ունեք կենսական  միջավայրի  մասին
  • Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները
    քուն,սպորտ,առողջ սնունդ առանց հավելումների
  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում
  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ
  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները
  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>
  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
  • Ի՞նչ վնասակար հատկություններ ունի քլորով հագեցած ջուրը
  • Որո՞նք  են  ջրի  ախտոտման  տեսակները  
  • Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր:

    Անահատական աշխատանք թունավոր նյությերը օդում,ջրում,հողում

Լաբարատոր փորձեր
Որն է համարվում մաքուր խմել ջուր
մաքուր խմելու ջուրը պիտի լինի թափանցիկ չունենա անդուր հոտ և համը :
Մաքուր օդի բաղադրությունը
ամենա շատը ազոտնա մոտ 79 տոկոս թթվածինը ձ անգամի քիչ
Co2=0.04qk

Ջրի կաթիլը

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
    Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:Իզոտոպներն են 16O, 17O, 18O: Թթվածինը  միացություններում երկվալենտ է:
  2. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա  .
    Թթվածինը երկրագնդի վրա կազմում է օդի բաղադրության 21%-ը։ Թթվածինը սովորական պայմաններում գազ է՝ համ չունի, հոտ չունի, անգույն է։ Հեղուկ և պինդ վիճակում ունի երկնագույն գույն ու ձգվում է դեպի մագնիսները։ Նաև ջրում շատ քիչ է լուծվում։
  3. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ :
  4. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները  
    Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում: Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
  5. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  թթվածինը  լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ 
    լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ:
    Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
    Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ.
    Ստացված թթվածինը կարելի է հավաքել օդը դուրս մղելու եղանակով, քանի որ թթվածնի խտությունը մեծ է օդի խտությունից։
    Ջրածնի պերօքսիդով (H2O2) լցված փորձանոթը նույնիսկ ձեռքով տաքացնելիս այդ նյութը քայքայվում է.
    Այս ռեակցիան ավելի արագ է ընթանում մանգանի (IV) օքսիդ (MnO2) նյութի ներկայությամբ, որն անվանվում է կատալիզատոր (կատալիզորդ)։

6. Լաբորատոր փորձեր՝ այրման ռեակցիաներ, օդի բաղադրության որոշումը:

7. Ինչպիսի՞   թունավոր  նյութեր  կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) 

8. Օզոն,  օզոնային շերտի վերացմամբ ի՞նչ վտանգ է սպառնում կենդանական աշխարհին, օզոնային  ճեղքերի  առաջացման  պատճառները   որո՞նք  են 

9. Ո՞ր  ռեակցիաներն  են  կոչվում  այրման  ռեակցիաներ, սահմանեք և գրեք  այրման ռեակցիաների  օրինակներ  

10. Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:  

English

1.Both houses are very expensive.
2.neither of us wanted to go to the cinema.
3.Would either of you fancy eating out today?
3.She’s both shy and quiet.
4.He speaks both Spanish nor English.
5.She hasn’t seen either of those paintings for ages.
6.both of my sisters live in Asturias.
7.neither of them want to go swimming.
8.That’s enough! either you pay your debt to me or I take you to court.
9.When we heard the good news, we were both happy and excited.

Քիմիա

1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը  

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:
Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է:


*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ…

Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:

Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:


*3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների դերը  մարդու  օրգանիզմում….
Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար:

*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը
Բոլոր հալոգենները /բացի ֆտորը, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ (մինչև +7), որը բացատրվում  է d ազատ օրիտալով: Վալենտային էլեկտրոնները nS2nP5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման      աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները *8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական         լուծույթ»:   1 կգ   ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ        աղ  և  ջուր  պետք  է  վերցնել: