Խնդիրներ, գլուխկոտրուկներ

  1. 86-16=70,70:2=35,35+16=51
  2. 64+8=72,72:2=36
  3. 9510-410+250-680=8670,8670:3=2890, 2890+410=3300 ,2890-250=2640, 2890+680=3570

4.1183-183=1000,1000:2=500 , 500+183=683

5. 100*169+18=16918

6. (40-6):2=17

7. (75-17):2=29

8. ((3+7)*2-8)*10=120

9.(140-20):20=6

10. (65+5)*5=350

11. (100-11)*19+12=1703

12. (10*4-19):7=3

13. (15+12)*5=135

14. 4575:3=1525

15. (41+199):8=30

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

Ես այս տարվա ընթացքում շատ նոր բաներ եմ սովորել ,իհարկե ոչ բոլորն եմ հիշում :Ամենահիշվածը ֆուտմոլային վերջին հաղթանակն էր : Ես նաև սովորեցի ՙսայտ՚ սարքել , քանի որ դպրոցում հաճախում եմ վեբ ծրագրավորման դասընթացի և ես նախկինում մտածում էի , որ դա շատ դժվար է: Իհարկե ճամփորդել եմ նոր տարածքներով և գնացել եմ Արատես:Նաև ձեռք եմ բերել նոր ընկերներ:

Պատմություն

Նկարագրել Արտաշես Առաջինին: Հողատարածքների հետ կապված ի՞նչ կարևոր փոփոխություն արեց նա:
Արտաշես Առաջինը Մեծ Հայքի թագավորության մեջ վերամիավորեց անջատված շրջանները : Նա արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը :Նրա հրամանով սահմանաբաժան քարեր տեղադրվեցին համայնական և մասնավոր հողերի միջև :

Ո՞վ է եղել Տիգրան Մեծը: Ի՞նչ քայլերի շնորհիվ է դարձել հայոց պատմության ամենահայտնի արքաներից մեկը:
Տիգրան Մեծը Տիգրան Առաջինի որդին էր, նա պատանդ էր վերցվել Պարթևաստանի կողմից պատանի ժամանակ ու այնտեղ մնացել մինչև 45 տարեկան : Հոր մահից հետո նրան հետ են բերում Հայաստան , փոխարենը տալով որոշ տարածքներ : Նա մտադիր էր լիովին վերամիավորել Մեծ Հայքը : Դրա համար դաշինք է կնքում Միհրդատ Պոնտացու հետ :Դրանից հետո գրավում են Կապադովկիան: Ըստ պայմանի Տիգրանին է անցնում շարժական գույքը և գերիները, վերջիներիս նա փոխանակելու էր հետագայում հայկական հողերի դիմաց :Ք. ա. 88 թ. մահանում է Պարթևաստանի արքան , որը նաև իր փեսան էր: Տիգրանը արշավում է այդ երկրի վրա և գրավում: Դրանից հետո նրա հետ դաշնակցում են Միջին Ասիայի որոշ ցեղեր և զորք տրամադրում:

Որպես արքա ի՞նչպիսի առանձնահատկություններ ուներ Արտավազդ Երկրորդը: Ինչպի՞սի ավարտ  ունեցավ նրա կյանքը:
Տիգրան Մեծին հաջորդում է Արտավազդ 2-ը, նա ստացել էր հիանալի կրթություն : Սակայն կառավարեց շատ դժվար ժամանակաշրջանում:Այդ ժամանակ խնդիրներ առաջացան Հռոմի հետ ,որի արդյունքում դավադրաբար ձերբակալվեց և ուղարկվեց Եգիպտոս :Այնտեղ նա չցանկացավ երկրպագել Կլեոպատրային և մահապատժի ենթարկվեց ք.ա. 31 թ. կնոջ հետ: 2 արքայաորդիները որպես պատանդ ուղարկվեցին Հռոմ:

Գործնական աշխատանք 25.05.2021

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպան, բացել-բացիչ, գործել-գործիք, խաղալ- խաղալիք, ուտել- ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փական, խթանել-խթան, փաթաթել-փաթաթան, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձարան, զսպել, ջնջել-ջնջոց, ծածկել-ծածկոց, կապել-կապիչ, օրորել-օրորոց:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք-ձեռագործական,առատաձեռն, հյուր-հյուրասեր,անհյուրընկալ, հույս-հուսալի,հուսախաբ,բազմահույս, վերջ-վերջաբան,անվերջություն, գետ-գետափնյա,Ձորագետ, (գիտ)-գիտնական,հնագիտական,

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի /միջավայրում/մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի /հանքավայրերով/հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական /ձեռագրերում/ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի /դարաշրջաններից/դարերի շրջաններից սկսած՝ հայկական /լեռնաշխարհում/ լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային /տեղանուններ/ տեղերի անուններ:

Հետագայում /հնէաբանները/ հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու /երկրաբանները/ երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված /փոսեր/ փորված տեղեր ու /մետաղաձուլարաններ/ մետաղ ձուլելու տեղեր:

Ճամփորդություն դեպի Լոռի

Լինկ

Ինձ ամենաշատ դուր է եկել Վանաձորը և Դենտրոպարկը: Մենք գնացել էինք Երևան-Ապարան -Վանաձոր-Ստեփանավան ուղիով ,այցելել էինք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն,Ստեփանավան : Գնացել ենք նաև Լոռվա բերդ, Սուրբ Նիկոլայ Հրաշագործ Եկեղեցի Ստեփանավանում: Զրուցել ենք տեղաբնակների հետ : Ես շատ անգամներ եմ եղել Լոռու մարզում , բայց այս անգամ ավելի լավ ծանոթացա տեղանքի հետ : Այստեղի բնությունը շատ լավն է :

ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ

Արան թագավորն իր ժողովրդով,  հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ : Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

Հարցեր`

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։
Ի՞նչ դու զգացիր այս տեքստը կարդալուց:
Արդյո՞ք ճիշտ արեց Արեգը:
Ո՞վ հանձնեց թագավորությունը Արեգին:


ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

  1. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։
    Ու՞մ էր տանում բերանի մեջ Արեգը :
    Քարերը ու՞մ ձայնով էին խոսում:
    Աղբյուրից կարելի՞ էր ջուր խմել և ի՞նչ պետք է ասել խմելուց հետո:
    Տեքստից գտիր երկու կրկնակի ածանցով բառ:
    Առյուծի մոտ ի՞նչ պետք է փոխել:
    Քանի՞ վարագույր պետք է անցնել:
    Տիրուհու հետ ո՞վ էր ապրում :
    Արեգը կարո՞ղ էր տիրուհուն նայել :

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում

Նյութերի եւ էներգիայի փոխանակություն

  1. Բնութագրե՛ք «նյութափոխանակություն» հասկացությունը։
    Կենդանի օրգանիզմները ընդունում են բարդ օրգանական նյութեր, որոնք հնարավոր չէ յուրացնել: Մարսողական համակարգում մարսվելուց հետո են միայն դրանք յուրացվնում բջիջների կողմից:
  2. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:
  3. Թվե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:
    Ջուր, ածխաթթու գազ ,հանքային աղեր , թթուներ
  4. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:
    Սողուններ , երկկենցաղներ և ձկներ

ՈՒսումնասիրել Երկրագունդի ջրային կենդանիներին և կենդանիներին

Նախագծի մասնակիցներ՝ 6-րդ դասարանների սովորողներ,

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Նախագծի նպատակը՝
ՈՒսումնասիրել Երկրագունդի ջրային կենդանիներին և կենդանիներին

Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով։ Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են։ Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել։ Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից։ Քթանցքերը ծածկված են փականներով։ Թոքերը խիստ առաձգական են։ Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի։ Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1-11 զույգը։ Մկանները շատ միոգլոբին են պարունակում և երկար ժամանակ կարող են ջրում սուզված մնալ։ Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը։ Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները։ Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն։ Կետերի կարգն ունի 2 ենթակարգ՝ անատամ կետեր կամ բեղավորներ, ունեն 3 ընտանիք, և ատամնավոր կետեր, որ ունեն 4 ընտանիք։ Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա։ Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու)։