Գործնական քերականություն

252.              Առածները  լրացրո´ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիքի:
Ջրի բերածը ջուրը տարած:

Տերովին տերն է պահել. ԱՆտերին գայլն է կերել:

Մտնելուց աոաջ միտք արա, թե ոնց դուրս գաս.:

Ինչքան  զետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակ է:

253.              Նախադասությունները լրացրո´ւ:

Գրածդ բայը (բայերը) րնդգծի´ր  և եղածների հետ համեմատի´ր:

Եթե միշտ նույն եղանակը լիներ,ապա հաստատ ճիշտ չէր լինի :

Եթե մարդիկ իրար միտք կարդային,գաղտնիք չէր լինի :

Եթե ձիերը թևավոր լինեին,……. :

Եթե ձայներր տեսանելի  ու շոշափելի լինեին, :

254.              Տրված նախադասության  հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից  մեկում այն ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Կարմիր կովն իր կաշին չի փոխի:

255.              Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների  փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այլ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքներր:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը  հայտնի, ասում է.

-Ընկե՛ր ջան. թե քեq դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերր ձրի կտրեմ:
Փոխ է տալիս, լավության  տակից  դուրս զա, զլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը , քեցնից երես դարձնեն:

258.Կետերի փոխարեն գրի´ր հնչյուն, թնդյուն, շաոաչյուն և  հնչուն, թնդուն, շառաչուն բառերը:

Իմ մանկության  օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել: Լեռներում միայն թնդուն արձագանքր մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյուն:

Մանկան … ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի … լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի …:

Բնագիտություն 23.12.2020

1.Լուծել խնդիրը

Բանվորը կիրառելով 125Ն ուժ, վագոնը տեղափոխեց 80մ։ Հաշվել բանվորի կատարած աշխատանքը։

2.Թվարկված հատկանիշներից ո՞րն է բնութագրական շաքարի համար.
1) ջրում լուծելիությունը,

2) ամրությունը,
3) էլեկտրահաղորդականությունը,
4) մետաղական փայլը:

Խնդիրներ

  1. Ալեքսանդրի ընկերների 23/50-ը նախընտրում է ուրբաթ երեկոները տանը անցկացնել։ Ալեքսանդրի ընկերների քանի՞ տոկոսն է նախընտրում ուրբաթ երեկոները տանը անցկացնել։
    23*100:50=46
  2.  Հաշվիր 84-ի 40 տոկոսը։ 
  3. Մարիամը բանվորներ է վարձել բակում աշխատելու համար։ Նրանց ծառայությունների համար վճարել է 500 դոլար, սակայն որոշել է նաև 16% թեյավճար թողնել։ Որքա՞ն թեյավճար է Մարիամը թողել բանվորներին։80
  4. Հաշվիր 90-ի  2 տոկոսը։2%
  5. Նոր օրենքի ընդունումից հետո հանցագործությունների մակարդակը Արմավիրում նվազել է 12%-ով։ Նախկինում հանցագործությունների մակարդակը 1000 էր։ Որքա՞ն է հիմա հանցագործությունների քանակը։
  6. Թվի 3/20 մասը այդ նույն թվի քանի՞ տոկոսն է կազմում։
    15
  7. Ժաքը մեծ խաղալիք է գնում, որն արժե 200 դոլար։ Սակայն, խաղալիքի գնից բացի, նա պետք է վճարի նաև 25% հարկ։ Որքա՞ն վճարեց Ժաքը։250
  8. Նաիրայի թթվածնի պարկի 3/5-ը լիքն է։Նաիրայի թթնածնի պարկի քանի՞ տոկոսն է լիքը։60%

Ամփոփում

Ես ուզում եմ մյուս դասը անել արատեսում այտեղ հիմա ձյունն է և կարելի է շատ խնդիրներ անել իմ կարծիքով մյուս կիսամյակը ավելի լավը կլինի ,որովեև մենք կսկսենք ճամփորդել և շատ տեղերում հորինել խնդիրներ:

23.12.20

Քառակուսու մակերեսը ինչ է եթե կաողմերը 4 են:
Ինչ է քառակուսու պարագիծը եթե 5 են:
եռանկյան մակերեսը ինչ է եթե նրա մի կողմը 5 է մյուսը 7:
Ինչ է ուղանկյան պարագիծը եթե մի քողմը 10 է 5 :

Արտաշեսյան․ Տիգրան 2-րդ Մեծ մ․թ․ա 95-55 թ․ (մինչև մ․թ․ա 71 թվականի պարբերություն)

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):

22.12.2020

1.Պատրաստվի՛ր քննարկման՝ Լևոն Շահնուր. «Փաթիլ》։

2.Անծանոթ բառերը բացատրի՛ր:

3.Դուրս գրի՛ր նաև բարդ, ածանցավոր 5-ական բառ:
բարդ-իրարանցում,խելքահան ,ամենափխրուն,տարօրինակ,Ձյունաճերմակ,Անծայրածիր 
ածանցավոր-Անծայրածիր ,Հրեշտակ,աննախադեպ ,ուրախություն,հրաշալի,միլիոնավոր

18.12.2020

 
Ավելի լավ է խոսենք քո մասին:

 Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն ախարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուս երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեց տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, : Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դւ ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

 Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

 Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:

 Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկսասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելի’ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկոքեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

 Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:

 Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

 Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

 Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

 Փորձիր և դու:

 Համբուրում եմ քեզ:

                                   Չարլի:

Ինքդ գրի՛ր նամակ քեզ հարազատ մարդկանցից մեկին։
 բարդ-Կեսգիշեր,բեմահարդակ,հանդիսատես,լուսարձոկ,արկայադուստր,այսօր,թաղամաս,ամենամեծ,երկրպագուներին,
ածանցավոր– քառասուն ,երաժշտությունը ,գոյություն ,

                                   Չարլի:


 բարդ-Կեսգիշեր,բեմահարդակ,հանդիսատես,լուսարձակ,արքայադուստր,այսօր,թաղամաս,ամենամեծ,երկրպագուներ,այդօրինակ ,
ածանցավոր– քառասուն ,երաժշտությունը ,գոյություն ,վարորդ,Ժամանակ,դստրիկ,սովորաբար ,հասարակություն,



Թվի տոկոս։ Թիվը մեծացնենք կամ փոքրացնենք P տոկոսով

Առաջադրանքներ

  1. Քանի՞ անգամ կմեծանա 40 թիվը  20% -ով մեծացնելու դեպքում։
    40+40*20/100=48
    48:40= 6/5
  2. Քանի՞ անգամ կփոքրանա 40 թիվը 20% -ով փոքրացնելու դեպքում։
    40-40*20/100=32
    32:40=4/5
  3. Քանի՞ տոկոսով պետք է մեծացնել թիվը, որպեսզի այն մեծանա 1,45 անգամ։
  4. Քանի՞ տոկոսով պետք է փոքրացնել թիվը, որպեսզի այն փոքրանա 2,5 անգամ։
  5. Քանի՞ անգամ կմեծանա թիվը  20% -ով մեծացնելու դեպքում։
    6/5
  6. Քանի՞ անգամ կփոքրանա թիվը 20% -ով փոքրացնելու դեպքում։
    4/5
  7. 200 թիվը մեծացրել են 25%-ով։ Քանի՞ տոկոսով պետք է փոքրացնել ստացված թիվը, որպեսզի ստանանք սկզբնական թիվը։
    200+200*25/100=250
    250-250*20/100=200

Լրացուցիչ առաջադրանքներ
Խնդիրների թարգմանություն «Քվանտ» ամսագրից:

1.Ընտրեք երեք տարբեր թվանշաններ այնպես, որ քառանիշ թվերի շարքում, այդ թվանշաններով հնարավոր լինի կազմել այնպիսի թիվ, որ բաժանվի՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10-ի:
2520

2.Դահլիճում կան ստախոսներ և ասպետներ: Ստախոսները միշտ ստում են, իսկ ասպետներ խոսում են միայն ճշմարիտ: Յուրաքանչյուրը մատնանշեց դահլիճի ներկաներից որևէ մեկին և ասաց, որ վերջինս ստախոս է: Պարզվեց, որ ներկաներից յուրաքանչյուրին ասել են այդպիսի արտահայտություն: Դահլիճում կարո՞ղ է լինել 101 մարդ:
1Ստախոս 100ասպետներ

Մասեր:Տոկոսներ

1. Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա  5/6-րդը։Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։
(36:6*5)+36=66
2. Հեռուստաաշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված է երեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության 3/7-ն է, իսկ երկրորդը՝ 1/4-ը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։
420:7×3=180
420:4=105
420-180-105=135

3.Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է.
ա) 5 և 100=5%    գ) 28 և 140=20%     ե) 4/5 և 40=32%,
բ) 25 և 125=20%,   դ) 800 և 160=500%,   զ) 30 և 90=30%։

4. Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճանապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի 1/5 -ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։
25*20=500
500:5=100
500-100=400

5. Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է.
ա) 36 և 100=36%    գ) 28 և 4=700%     ե) 100 և 20=500%
բ) 5 և 125=4%,     դ) 8 և 16=50%       զ) 7  և 490=10/7%։

Լրացուցիչ առաջադրանքներ
6. Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 2/5-ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։
36:2/5=90

7. Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած մանրակների քանակի 8/15-ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64 մանրակ։
64:8/15=120

8. Ամենահետաքրքիր նյութն Մաթեմատիկական ամսագրում
Կարդում ենք և ծանոթանում ամսագրի բոլոր նյութերին, ընտրում դրանցից ամենահետաքրքիրները և պատմում այս հատվածի մասին, նաև ընտրում և լուծում ենք առաջադրված խնդիրները