Աշոտ Բլեյանի օրագրից ընտրի՛ր որևէ օրվա պատում, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։ Բառարանին կից տեղադրի՛ր նաև տվյալ գրի հղումը։
Օրինակ ՝ Ներկր (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին
Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում(Քյոնիգսբերգ) և ութսուն տարի հետո այնտեղ էլ մահացել է : Նա իր մտքում(միտք) ընդգրկել է ոչ միայն երկիր մոլորակը(մոլորակ),այլև Արեգակնային համակարգը(համակարգ) և ողջ տիեզերքը(տիեզերք): Սակայն կյանքի ընթացքում (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ (գյուղ) գնալը, որը Քյոնիգսբերգից(Քյոնիսբերգ) ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:
3. Տասանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9,4 սմ: Գտիր տասնանկյան պարագիծը: /Տասանկյունը պատկեր է, որն ունի 10 կողմ և 10 անկյուն։/ 9.4*10=94 սմ
6. Հաշվիր հավասարակողմ տասանկյան պարագիծը, որի կողմը 12,6 սմ է։ Ընդ որում տասանկյունն ունի 10 կողմ, որի բոլոր կողմերը հավասար են (հավասարակողմ)։ 12.6*10=126 սմ
Լրացուցիչ առաջադրանք
7. Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40 %-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40 %-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։ 100-40-40=20% 250*3=750 750*20:100=150 կմ
8. Ավտոբուսի արագությունը մեքենայի արագության 5/7-ն է։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե ավտոբուսի արագությունը նրանից փոքր է 30 կմ/ժ-ով։
301.Տեքստը վերականգնի´ր՝ պարբերությունները վերադասավորելով: Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղար- շապատ-էջմիածնի տարածքում: Մեր թվականությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայրն է կառու- ցվել: Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պատսպապատել Է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել: Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարր Վաղարշապատում կաոուցվեց և էջմիածին անվանվեց: Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում: Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր: Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը: Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը:
306. Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:
Ծաղիկը գնում է, ի՞նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է / հազիվ շնչում է /: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս / հուզվում է/. էլ չի դիմանում, լաց է լինում/ լալիս է/ ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն/արթնանում է/ ու վեր է կենում/բարձրանում է/, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը: Դու մի´ ասիլ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանե- լին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկր կանգնում պատմում է իր գւխին եկածը / կատարված/, թե ինչպես ինքը/պարզվում է/ գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն/հետապնդում է/:
Շնչում է, հուզվում է, լալիս է, աթնանում է, բարձրանում է, կատարվածը, պարզվում է, հետապնդում Է:
Աշխատանքի նպատակը՝ որոշել Երկրի մագնիսական բեւեռների ուղղությունը: Անհրաժեշտ սարքեր՝ ջրով լի թաս, ասեղ, խցան, հայտնի բեւեռներով մագնիս:
Թասը լցրե՛ք ջրով, խցանը գցե՛ք ջրի մեջ եւ դրե՛ք հորիզոնական սեղանի վրա:
Ասեղը հպե՛ք մագնիսին այնքան, մինչեւ մագնիսանա: Այնուհետեւ, փոխազդեցության մեջ դնելով մագնիսի հետ՝ որոշե՛ք ասեղի հյուսիսային եւ հարավային բեւեռները: Հիշե՛ք, որ մագնիսների նույնանուն բեւեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում:
Մագնիսը հեռացնելով՝ ասեղը զգուշորեն տեղադրե՛ք խցանի վրա: Պտտվելով` նա կկանգնի որոշակի դիրքում: Այդ դիրքում ասեղի հյուսիսային մագնիսական բեւեռին համապատասխանող ծայրը ցույց կտա Երկրի հյուսիսային աշխարհագրական բեւեռի ուղղությունը: Այդտեղ է գտնվում Երկրի հարավային մագնիսական բեւեռը: Ասեղի հակառակ ծայրն ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բեւեռը, որը գտնվում է հարավային աշխարհագրական բեւեռում:
Որոշելով Երկրի հյուսիս-հարավ ուղղությունը` կարելի է գտնել նաեւ հորիզոնի մնացած կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս, ապա բացված աջ ձեռքը ցույց կտա արեւելք, իսկ ձախը՝ արևելք: Սովորել պատմել. Մագնիսներ