Գործողություններ ամբողջ թվերի հետ։ Կրկնենք անցածը

Առաջադրանքներ

  1. Գտե՛ք արտահայտության արժեքը.
    ա) (35 – 17) – 20=-2, դ) (29 – 64) + 23=-12, է) (–39 –21) + 11=-49,
    բ) (–43 – 14) – 32=-89, ե) (–30 – 21) + 56=5, ը) (16 – 33) – 50=-67,
    գ) (–74 + 27) – 15=-62, զ) (81 – 45) – 60=-24, թ) (–18 + 6) – 39=-51
  2. Գումարե՛ք հետեւյալ թվերը.
    ա) –3, –9 եւ –5=-17, գ) –11, –7 եւ –12=-30, ե) –21, –3 եւ –18=-42,
    բ) –1, –20 եւ –8=-29, դ) –6, –9 եւ –10=-25, զ) –4, –15 եւ –25=-44։
  3. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.
    ա) 9 – 6 > 6 – 9, գ) –5 – (–9) > –9 – (–5),
    բ) (–10) – 8 < 8 – (–10), դ) 7 – (–21) > (–21) – 7։
  4. Հաշվե՛ք.
    ա) |–3| + |+2| – 4=1; գ) 4 · |+6|– 3 · |–7| + 2=5;
    բ) |–28| + |–6| – 25=9;           դ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100=56։
  5. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
    ա) – (-54) = 54, բ) – (-804) = 804, գ) – (-74) = –74, դ) – (-350) = –350։
  6. Գրե՛ք հակադիր թիվը.
    ա) –38, 38, գ) +9, 9, ե) –670, 670, է) –405, 405,
    բ) –24, 24, դ) +97, 97, զ) +57, 57, ը) –52, 52։
  7. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
    ա) 2 –* = –6,      դ) -*+ 25 = –3,             է) -*+ 9 = 6,
    բ) 0 – (-*) = 7,          ե) –15+ * = –1,            ը) 19 – * = 8,
    գ) * + (-23) = –20,    զ) –(-*) + 10 = 20,       թ) –61 – * = 22։

ա) 2 – 8 = –6,      դ) -28 + 25 = –3,             է) -3 + 9 = 6,
բ) 0 – (-7) = 7,          ե) –15+ 14 = –1,            ը) 19 – 11 = 8,
գ) 3 + (-23) = –20,    զ) –(-10) + 10 = 20,       թ) –61 – (-39) = 22։

Թագավոր Թողի պատմությունը

Քո նախընտրած վերնագրով այնպիսի պատմություն հորինի՛ր, որում լինեն հարցական, բացականչական, հրամայական, պատմողական նախադասություններ, բարդ և ածանցավոր բառեր։

Լինում է մի թագավոր , անունը ՝ Թող :Այդ թագավորը բոլորին ասում էր թող, դրա համար նրա մականունը եղավ Թող:Մեկ օր նրա ամրոց մի մարդ եկավ և ասաց .
-Թագավոր ջան կարող ե՞ս ինձ օգնել:
Թագավորը ասաց .
-Ասա ՛, արագացրու՛:
Մարդը ասաց.
– Իմ գումարը չի հերիքում ,որ իմ ընտանիքը կերակրեմ , խնդրում եմ կարող ե՞ք ինձ ավելի լավ գործ առաջարկել :
Թագավորը ասաց.
-Թող լինի, դու աշխատելու ես որպես իմ այգեպան , ինձ մոտ շատ ծառեր և ծաղիկներ կան: Համաձայն ե՞ս :
Մարդը ասաց .
– Իհարկե:
Թագավորը ասաց.
-Լավ ,ուղեկցեք նրան դեպի այգի:
Եվ մարդը այդ օրվանից սկսած ուրախ էր, որովհետև իր ընտանիքը սովից չէր մահանա:

Ամբողջ թվերի գումարումը

Առաջադրանքեր

1. Կատարե՛ք գումարում.
ա) (+27) + (+33)=+60
բ) (-14) + (+12)=-2
գ) (–21) + (–12)=-33
դ) (–8) + (+23)=+15
ե) (–17) + (+4)=-13
զ) (–9) + (–51)=-60

2. Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –10, +7 եւ –3=-6
բ) +7, +3 եւ –4=+6
գ) +23, –40 եւ +6,=-11
դ) –18, +11 եւ –10=-17
ե) +18, –27 եւ –5=24
զ) –29, +40 եւ +30=41

3. Կատարե՛ք գումարում.
ա) (+3) + (–4)=-1
դ) (+15) + (–6)=+9
է) (–18) + (+7)=-11
բ) (–11) + (+5)=-6
ե) (–8) + (+7)=-1
ը) (–21) + (+8)=-13
գ) (–10) + (+3)=-7
զ) (+31) + (–10)=+21
թ) (+19) + (–12)=+7

4. Խնդիրներ ֆլեշմոբից
Քառակուսու պարագիծը 52 սմ է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:
52:4=13 13×3=39

Լրացուցիչ առաջադրանքներ
 5. Երկու բանվոր, միասին աշխատելով, կարող են աշխատանքը կատարել 12 օրում։ Քանի՞ օրում նրանցից առաջինը միայնակ կկատարի այդ աշխատանքը, եթե երկրորդն այն կատարում է 18 օրում։
0

6. Առավոտյան ծաղկավաճառը բերեց 200 վարդ։ Օրվա կեսին վարդերի կեսից ավելին վաճառվեց։ Նա մնացած վարդերով ցանկանում էր պատրաստել ծաղկեփնջեր։ Եթե նա կազմեր 3,4,5 կամ 6 վարդերից կազմված փնջեր, ապա մեկ վարդ կավելանար: Քանի՞ վարդ էր վաճառել ծաղկավաճառը առավոտյան։

Մայրենի

52.   Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:

Հայտնի  Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա  շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևել է(անձրևել): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ փչել է(փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր է տարել (տանել): Այդտեղ  ջրափոշին  խոշոր կաթիլներ է դառնում (դառնալ) ու որպես անձրև տեղացել է (տեղալ):

53 Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն ընդգծի´ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե լինի խաղաղություն:

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե չջղայնանան:

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե բարիություն չանել:

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե չօգնեն իրար:

62. Ա)

Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:Մարմնի մաս

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:կատար

Այս մարդը գլուխ չունի:Խելք

Գրքի  առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:մաս

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր  զինվորներին:ղեկավար

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին: վրա
Գերանի գլխի´ց բռնիր: ծայր

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

64. Տրված բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ դարի վերջը,

աշխատասենյակ աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարածգառ արածացնող մարդ,
բարեսիրտբարի սիրտ
չարամիտչար միտք ունեցող
լեռնագագաթլեռան գագաթ,
արա­գահոսարագ հոսող,
հարթավայրհարթ վայր,
աստղագիտությունաստղերի գիտություն:

Իմ սուրբ հայրենիք

Կարդա՛ Հովհաննես Շիրազի 《Իմ սուրբ հայրենիք》 բանաստեղծությունը։

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, շարժո՞ւմը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:
    Ավելի շատ գերակշռում էր բարձր ձայնը,որով հեղինակը իր սերն էր փոխանցում:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
    Ես այս բանաստեղծությունը կներկեմ կարմիր ,կապույտ ,ծիրանագույն,կանաչ և սպիտակ գույներով:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:
    Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
    Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
    Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

    Հեղինակը ուզում է ասի , որ նա անչափ սիրում է իր հայրենիքը:
  4. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: Իմ հայրենիք
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը։
    Հեղինակը պատմում է իր հայրենիքից, որտեղ նա ծնվել է և ապրում է, թե ինչքան է նա սիրում :Ինչքան է հայրենիքը խոցվել, բայց դիմացել է այդ կռիվներին: Նա պատմում է իր անվերջ սիրուց հայրենիքի նկատմամբ:

Հոկտեմբերի 26-30

Առանձնացրու օքսիդները, ընտրիր մի օքսիդ և պատրաստիր տեղեկություն նրա մասին:

1) BaO,  Fe3O4,  Al(OH)3
2) Na2O,  CaCO3,  Al2O3
3) CaO,  NH4NO3,  BaO2
4) KMnO4,  Ca(NO3)2,  KClO3 , CO

5)H2O, H2O2, H2SO4 , C02

Fe3O4 – երկաթի օքսիդը սև բյուրեղային նյութ է, մոլեկուլը խորանարդային է, հալման ջերմաստիճանը՝ 13690C :

Մասնակցում է չուգունի ստացման դոմնային գործընթացին:

Հանդիսանում է որպես կերամիկայի և հանքային ներկերի բաղադրիչ:

Սննդի արդյունաբերության մեջ այն լայնորեն օգտագործվում է որպես սննդի ներկ՝ E172 համարի ներքո:

Սևացման (արջնում) ժամանակ պողպատի մակերևույթի վրա երկաթի (II) օքսիդի ամուր, բարակ շերտ է ձևավորում, որի հաստությունից է կախված պողպատի փոփոխագունությունը (ցանկացած երանգի գույների ստացումը): Երկաթի (II) օքսիդի այս հատկությամբ է պայմանավորված պողպատի վրա գունային գծանկարներ ստանալու տեխնոլոգիան:

Մաթեմատիկա

Առաջադրանքեր

1․ Կատարե՛ք գումարում.
ա) (+7) + (+2),=-9
բ) (–18) + (–3)=-21
գ) (–21) + (–4)=-25
դ) (–29) + (–41)=-70

2․ Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. եւ վախճանվել է մ. թ. 25 թ.։ Քանի՞ տարի է ապրել այդ հույնը։25-(-48)=73

3․Կատարե՛ք գումարում.
ա) (+10) + (+15)=25
բ) (–17) + (–12)=-29
գ) (–45) + (–4)=-49
դ) (–2) + (–9)=-11
ե) (–8) + (–11)=-19

4. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
ա) -3 + (- 8) = –11,       դ) -2 + (-7) = –9,          է) -5 + (-8) = -13,
բ) –3 + (-3) = –6,            ե) -6 + (-4) = –10,        ը) -14 + (-6) = -20,
գ) –8 + (-2) = –10,          զ) 7 + 2 = 9,               թ) –6 + (-11) = –17։

5. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.
ա) –30, բ) –25, գ) –62, դ) –50, ե) –38։

ա) –30=(-15)+(-15),
բ) –25=(-20)+(-5),
գ) –62=(-30)+(-32),
դ) –50=(-25)+(-25),
ե) –38=(-19)+(-19)

6. Կատարե՛ք գումարում.
ա) (-3) + (–4) + (-15) + (–6)+(–18) + (-7)=(-53)

բ) (–11) + (-5) + (–8) + (-7) + (–21) + (-8)=(-60)

գ) (–10) + (-3) + (-31) + (–10) + (19) + (–12)=(-47)

Լրացուցիչ առաջադրանք

7. Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ անցել է 35 կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացքը։28

8. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն
ա) 9 ժամում անցել է 180 կմ, 20կմ/ժ
բ) 12 ժամում անցել է 144կմ, 12կմ/ժ
գ) 22ժամում անցել է 440 կմ։ 20կմ/ժ

9. Գտնել արտհայտության արժեքը․

Գործնական առաջդրանք

45. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում  տրվածներից մեկը գրի՛ր:

Որ խոսքր կարճ կապեր, ավելորդ  բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր):

Պարանը երկար չէր. աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կա­պեր. երկար չէր)

Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ)

Դույլը ջրհորը իջեցներ թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խո­նարհ էր. իջեցներ)

Դռան Ժանգոտ կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի)

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի)

46.Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր)

Օրինակ ‘ բարձր — ցածր.

Տալ- վերցնել

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր. ներքև-վերև. ուշադիր-ցրված. բարեկամ-թշնամի. աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական,  հիշել-մոռանալ. վառել-հանգցնել. դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել. հյուսել-քանդել. թույլատրել-արգելել. ընկնել-բարձրանալ. գումարել-հանել, թափթփել-հավաքել. պապանձվել-խոսել. գիշեր-ցերեկ. ելք-մուտք. ավարտել-սկսել. օգնել-խանգարել. արագացնել-դանդաղեցնել:

50.  Հարցերին պատասխանի´ր (կարող ես նաև հումորով գրել) .

Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա-Ունենք չորս սենյակ: Բնակարանն ինչպե՞ս է կահավորված-Հարմարավետ և գեղեցիկ կահույք ունենք : Այնտեղ ովքե՞ր են ապրում-Ապրում է իմ ընտանիքը: Ինչպե՞ս են ապրում-Այս ժամանակներին համապատասխան: Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ-լավ:

51.   Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ. ծաղիկ. վար. կար. unւգ. երգ. ժողով. օճառ:
Ամպել,ծաղկել,վարել,կարել,սգալ,երգել,ժողովել,օճառել

բ) Գող. վախ, քար, մահ, մանուկ, Էջ (իջ), մայր:

Գողանալ,վախենալ,քարանալ,մահանալ,մանկանալ,իջնել,մայրանալ

Թվի բացարձակ արժեք (Մոդուլ)։ Մաս 2

1․ Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–7), B (+2) կետերը եւ գտե՛ք նրանց հեռավորությունը։ Ճի՞շտ է արդյոք, որ այդ հեռավորությունը հավասար է C (+7) եւ D (–2) կետերի հեռավորությանը։Ճիշտ է

2․ Հաշվե՛ք.
ա) |– 7| + |14|
բ) |– 524| + |–36|
գ) |– 6| · |– 42|
դ) |261| – |6|
ե) |3| · |17|
զ) |168| : |– 4|
է) |– 345| – |– 61|
ը) |3| · |– 57|
թ) |– 195| : |– 3|
ժ) |–3| + |+2| – 4,
ժա) 4 · |+6|– 3 · |–7| + 2,
ժբ) |–28| + |–6| – 25,
ժգ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100:

ա) |– 7| + |14|=21
բ) |– 524| + |–36|=560
գ) |– 6| · |– 42|=252
դ) |261| – |6|=255
ե) |3| · |17|=51
զ) |168| : |– 4|=42
է) |– 345| – |– 61|=284
ը) |3| · |– 57|=171
թ) |– 195| : |– 3|=65
ժ) |–3| + |+2| – 4=1
ժա) 4 · |+6|– 3 · |–7| + 2=5
ժբ) |–28| + |–6| – 25=9
ժգ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100=56

3․ Հետեւյալ  թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների` 441, 280, 1880, 4608, 900։

441=3*3*7*7
280=2*2*2*5*7
1880=2*2*2*5*47
4608=2*3*2*2*2*2*2*2*2*8
900=3*3*2*2*5*5

4․Տրված են –8 եւ +5 թվերը։ Գտե՛ք այդ թվերի գումարին հակադիր թիվը, ապա գտե՛ք տրված թվերին հակադիր թվերի գումարը։ -8+5=-3 ,
+8-5=3

5․ Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով +2, –10, +5, –6, –1, 0 թվերը։
2*|+2|-|-6|+3=1
2 ·|-10| – |–6| + 3=17
2 ·|+5| – |–6| + 3=7
2 ·|-6| – |–6| + 3=9
2 ·|-1| – |–6| + 3=-1
2 ·|0| – |–6| + 3=-3

6.Խնդիր սեպտեմբերյան ֆլեշմոբից
Երկու ճյուղերի վրա միասին կա 25 ճնճղուկ։ Այն բանից հետո, երբ առաջինից երկրորդը թռավ 5 ճնճղուկ, իսկ երկրորդից թռավ-գնաց 7 ճնճղուկ, երկրորդ ճյուղի վրա մնաց երկու անգամ քիչ ճնճղուկ, քան առաջինում։ Քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին: 25-7=18 , 18:3=6 , 6*2=12
Պատ. 6 և 12

Lրացուցիչ առաջադրանքներ

7. Պատկերացրե՛ք 1 կմ երկարությամբ մի գնացք, որն ընթանում է 60 կմ/ժ արագությամբ։ Ինչքա՞ն ժամանակում այդպիսի գնացքը կանցնի 1 կմ երկարությամբ թունելը։ 60:60=1 , 1+1=2 , 2 րոպեում

8. Խնդիրներ ֆլեշմոբից
Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180:
59,60,61

Կոնֆլիկ

Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների մեջ բացասական էմոցիաներ առաջացնող ամենահաճախ հանդիպող երևույթներն են, որովհետև մարդիկ սոցիալական էակներ են և հետաքրքրված են սոցիումում սեփական անձի ընկալման ասպեկտներով: Տարբերում ենք երկու տեսակի կոնֆլիկտներ՝ ներանձնային և միջանձնային: Ներանձնային կոնֆլիկտները ներքին տարբեր մղումների միջև բախումներն են՝ տեսակետների և ցանկությունների, բարոյական ընկալումների և պահանջմունքների, հնարավորությունների և կարողությունների: Ներքին կոնֆլիկտները կարող են գիտակցվել և չգիտակցվել: Միջանձնային կոնֆլիկտներն ավելի հեշտ են լուծելիությանց տեսանկյունից, սակայն ավելի շատ լարվածության առիթներ են ստեղծում: Ներքին կոնֆլիկտները հարթելը ավելի հաճախ մասնագիտական միջամտություն են պահանջում, քանի որ այս կոնֆլիկտները հաճախ գիտակցված չեն:

Կոնֆլիկտների լուծման համար շատ կարևոր է վերլուծել դիմացի մարդու կամ առհասարակ մարդկանց վարքի պատճառները: Սովորաբար կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ կարծում են, որ կոնֆլիկտի մյուս կողմում գտնվող մարդը ցանկանում է իրենց վնասել: Սակայն մեծ հաշվով մարդիկ վարվում են այս կամ այն կերպ միայն իրենց ներքին մղումներից և իրենց սեփական խնդիրները լուծելու համար: Այսինքն՝ իրենց վարքը հիմնականում պայմանավորված է իրենց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն: Կոնֆլիկտային իրավիճակներում շատ օգտակար է ռեալացնել սեփական ակնկալիքները: Երբ մենք զգալիորեն պակասեցնում ենք մեր ակնկալիքները, բնականաբար կոնֆլիկտի առիթը նույնպես նվազում է: Շատ կարևոր է վերլուծել մեր ակնկալիքների իրատեսականությունը: Կոնֆլիկտները լուծելուն շատ է օգնում այն գաղափարը, որ ճշմարտությունը տարբեր է: Այս իրավիճակին համապատասխան մի ասույթ կա. «Այս աշխարհում երեք ճշմարտություն կա՝ իմ ճշմարտությունը, քո ճշմարտությունը և ճշմարտությունը»: Այս գիտակցումն օգնում է կոնֆլիկտային իրավիճակներում լինել ավելի հանդուրժող և ճկուն:

Կոնֆլիկտը սովորաբար սահմանվում է որպես իրավիճակ, որի ժամանակ կոնֆլիկտի մասնակիցները համարում են, որ իրենք ունեն անհամատեղելի նպատակներ ու շահեր: Այլ կերպ ասած՝կոնֆլիկտ առաջանում է այն ժամանակ, երբ անձը ձգտում է որոշակի նպատակի, ու դիմացին ընկալում է որպես խոչընդոտ այդ նպատակին հասնելու համար:

Կոնֆլիկտների ծագման պատճառներն ու զարգացումը խիստ տարբեր կարող են լինել: Սակայն կան կառուցվածքային որոշակի տարրեր, որոնք հանդիպում են բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում: Կոնֆլիկտի կառուցվածքի ներկայացման ամենատարածված կոնֆլիկտաբանական մոտեցումներից է Յոհան Գալթունգի առաջ քաշած եռանկյունին է՝ դիրքորոշում, վարք ևկոնֆլիկտային համատեքստ/հակասությունգագաթներով: Նախ փորձենք հասկանալ, թե ինչ են ենթադրում այս բաղադրատարերից յուրաքանչյուրը: