Իմ սուրբ հայրենիք

Կարդա՛ Հովհաննես Շիրազի 《Իմ սուրբ հայրենիք》 բանաստեղծությունը։

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, շարժո՞ւմը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:
    Ավելի շատ գերակշռում էր բարձր ձայնը,որով հեղինակը իր սերն էր փոխանցում:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
    Ես այս բանաստեղծությունը կներկեմ կարմիր ,կապույտ ,ծիրանագույն,կանաչ և սպիտակ գույներով:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:
    Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
    Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
    Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

    Հեղինակը ուզում է ասի , որ նա անչափ սիրում է իր հայրենիքը:
  4. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: Իմ հայրենիք
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը։
    Հեղինակը պատմում է իր հայրենիքից, որտեղ նա ծնվել է և ապրում է, թե ինչքան է նա սիրում :Ինչքան է հայրենիքը խոցվել, բայց դիմացել է այդ կռիվներին: Նա պատմում է իր անվերջ սիրուց հայրենիքի նկատմամբ:

Հոկտեմբերի 26-30

Առանձնացրու օքսիդները, ընտրիր մի օքսիդ և պատրաստիր տեղեկություն նրա մասին:

1) BaO,  Fe3O4,  Al(OH)3
2) Na2O,  CaCO3,  Al2O3
3) CaO,  NH4NO3,  BaO2
4) KMnO4,  Ca(NO3)2,  KClO3 , CO

5)H2O, H2O2, H2SO4 , C02

Fe3O4 – երկաթի օքսիդը սև բյուրեղային նյութ է, մոլեկուլը խորանարդային է, հալման ջերմաստիճանը՝ 13690C :

Մասնակցում է չուգունի ստացման դոմնային գործընթացին:

Հանդիսանում է որպես կերամիկայի և հանքային ներկերի բաղադրիչ:

Սննդի արդյունաբերության մեջ այն լայնորեն օգտագործվում է որպես սննդի ներկ՝ E172 համարի ներքո:

Սևացման (արջնում) ժամանակ պողպատի մակերևույթի վրա երկաթի (II) օքսիդի ամուր, բարակ շերտ է ձևավորում, որի հաստությունից է կախված պողպատի փոփոխագունությունը (ցանկացած երանգի գույների ստացումը): Երկաթի (II) օքսիդի այս հատկությամբ է պայմանավորված պողպատի վրա գունային գծանկարներ ստանալու տեխնոլոգիան: