Կարդա’ Վիլյամ Սարոյանի » Բան ունեմ ասելու » պիեսը։
Առաջադրանք`
5-7 նախադասությամբ գրի’ր պիեսի ասելիքը։
Սուրբ Ծննդյան երեկո է, հաղորդավարը հավաքել է աղքատ երեխաներին ,որոնք պետք է հանդիպեն Ձմեռ Պապիկին : Սկզբից երեխաները երգում են և սպասում Ձմեռ Պապիկին : Այդ ընթացքում այդտեղ է գալիս մի երիտասարդ : Սկզբից պահակը նրան խնդրում է,որ դուրս գնա : Հետո երիտասարդը տեսնում է աղքատ երեխաներին և ուզում է տեսնել նրանց հանդեսը , հետո գումար է տալիս,որ փոխանցեն ու նստում է,որ նայի : Այդ ժամանակ գալիս է Ձմեռ Պապիկը և հերթով երեխաներին հարցեր է տալիս: Երբ երեխաները իրենց ուզած նվերն են ուզում, ապա նա ուրիշ նվեր է տալիս ու ընդունում հաջորդ երեխային : Սա տեսնում է տղան և բարկանում: Նրան է մոտենում ոստիկանը և ուզում է տանել ոստիկանություն : Ճանապարհին նա բացատրում է ,որ ուզում է գոնե մի երեխայի ցանկությունը կատարել,որ այդպես խաբել չի կարելի:Նրան բաց են թողնում և նա հետ է վերադառնում ստուդիա: Սկսում է խոսել երեխաների և Ձմեռ Պապիկի հետ: Նա ասում է Ձմեռ Պապիկին, որ նա պետք է երեխաներին սովորեցնի նվեր տալ, իսկ երեխաները պետք է ուրախանան մանրուքներով և ուրիշ բաներով :