Գործնական աշխատանք

  1. Բառերից որո՞նք են գոյական.
    անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
  2. Նշիր անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիքգինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։
  3. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.մարզատոն-մարզատներ, հավատարմագիր-հավատարմագրեր, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյու, մաքսանենգ, ջրէջք։
  4. Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
    դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։
  5. Ընդգծի՛ր  գոյականները։
  • Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
  • Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
  • Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
  • Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։

Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:

Կաթը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:
Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը: