Թեստային աշխատանք

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

 

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: ուԵղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ——————— փախչում —————

———————— երթ ———————
———————— պատշգամբը ——

———————— ակնթարթի ———

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ————ջինջ————————————
բ/լուռ          ————լռիկ————————————
գ/ակնդետ ————անթարթ————————————
դ/ընտանի ————մայրենի————————————

 

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ——— դ/ծնվել,հայտնվել —————————————
բ/խելքը գլխին            ———— գ/դատող, բանիմաց, խելացի ————————————
գ/կողը հաստ              ———— ա/մեկին պատժել, լավ ծեծել ————————————
դ/ճաշը եփել                ———— բ/համառ, ինքնասածի, կամակոր —————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

 

  1. Տեքտսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

———— վերջալույս ———————————

————— ինքնամոռաց —————————
—————— խորասույզ ————————

——————— աղմկահույզ ———————

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ——պատվեր——————
բ/մալինա ——ազնվամորի——————

գ/կենգուրու —ագեվազ——————

դ/ստարտ——մեկնարկ——————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    — բարեկամ ———————————————

——— որսորդ —————————————

—————եղնիկ———————————

————— մացառուտ ———————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    — Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին :—————————————————Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում:
  3. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Դա մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  4. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պատշգամբ  և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը

Իր մայրիկին,ընկերերին

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Քանի որ նա ուներ շատ թախծոտ և վշտալի հոգի——————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Անտառում սկսել էր շատ ուժեղ քամի և ծառերը իրար էին հարվածում ու աղմկում:—————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
    — Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

«Ծառերի գանգատը»

1)Ես հասկացա ,որ ծառերը շատ էին նեղվում իրենց օգտագործելուց և կարիք ունեին նոր ծառերի, այսինքն անհրաժեշտ է տնկել շատ ծառեր:2)Ինձ շատ դուր եկավ, որ ծառերը դեռ վստահում էին մարդկանց, ոչ թե հանձնվում :3) Պետք է սահմանափակել փայտի օգտագործումը և շատ անտառներ ստեղծել:

Առաջադրանք

Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև-գեղեցիկ արև, ինչպիսի՞ օր-զվարթ օր, ինչպիսի՞ առվակ-մաքուր առվակ , ինչպիսի՞ հեռուստացույց-փոքր հեռուստացույց, ինչպիսի՞գիրք-մեծ գիրք, ինչպիսի՞ մարդ-տխուր մարդ:

Առաջադրանքներ

1.

ա Տեղադրիր համապատասխան  հնչյուններ  և  ստացիր  բառեր /փակագծերում  տրված  թիվը  նշում  է ստանալիք  բառի  առավելագույն  քանակը/.

 

Եր+ /6/-Երևան,երջանիկ,երթուղի,երթ,երես,երեխա

փո+ /7/-փոր,փողոց,փոթորիկ,փորսուղ,փող,փորցաք,փորացավ,փորկապ

աշ+ /8/- աշտարակ, աշուղ,աշխարհ,աշխույժ,աշուն, աշակերտ,աշխատանք, աշխատավարձ

բա+ /9/-բառ,բացատրություն,բախտավոր,բարեկամ

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր-մուրճ,ամուր, վազ-վազք,ավազ, տար-տարի-, ական-ականջ, շուն-շունիկ-անշուն, այր-մայր-այրի, ավար-ձավար-ավարտ:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց-6տ,6հ, եղինջ-5,6, հևիհև-5,7, օթևան-5,6, երկյուղ-6,7, երբեմն-6,7, սերկևիլ-7,8, պարգև-5,6, խխունջ-5,6, պատշգամբ-7,7, ճակնդեղ-7,7:

 

2.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ մոմի լույսի տակ նա գիրք էր կարդում:

Դժվարին օրեր էին մեզ սպասում:

Ես ունեմ հոգատար մայրիկ:

Պողպատե բռնակը շատ էր տաքացել:

Բակում աշխատում էին գործունյա մարդիկ:

Աշխարհում կան շատ բարեգութ մարդիկ:

Այդ շանը պահում էր մի դաժան մարդ:

Փայտե քանդակներ կար դրսում:

Թղթե ինքնաթիr պատրաստեցի:

3.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

 

Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։

Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։

Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:

Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:

(Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:

Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։

Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։

Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։

Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):

Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։

Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։

Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

 

Մաթեմատիկա

  1. Գտեք այն երեք իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  363:120,121,122
  2. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180 է։59,60,61
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 432  է։143,144,145
  4. Երեք իրար հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։  Որո՞նք են այդ թվերը։73,75,77
  5. Երեք իրար հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։ 94,96,98
  6. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։21,23,25
  7. Երեք իրար հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։ 111,113,115
  8. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամ հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 15
  9. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամ հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը: 36

Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է,   երկրորդ անդամը՝ 2, և սկսած երրորդ անդամից յուրաքանչյուր անդամ  հավասար է իր նախորդ երկու անդամների  գումարին:  Գրիր այդ հաջորդականության  հինգերորդ անդամը:

Спиши´. Вместо вы´деленных слов напиши´ он, она´ и´ли они´.

Это заяц.Он спрятался в снегу. Это белка. Она живёт в гнезде. Это медведь. Он спит в берлоге. Это волки. Они рыщут, пищу ищут. Это лиса. Она живёт в норе. Это двор. Он в снегу.

Это дома. Они белы от снега. Это ёжик. Он живёт в лесу под ёлкой. Это собака. Она живёт в конуре.

Спиши. Вместо точек напиши жи или ши.

крыши, снежинки, кружились, карандаши,живут, лыжи, машана, груши, ножи,

малыши, мыши, уши, чижи, камыши,шишка, спиши, подержи, скажи,

Допиши, напиши нужные слова.

белый мел белый кокос белая лилия    белая роза белое пальто   белое  молоко белые розы белые   птицы
белый мальчик белая панда белое дерево белые   чашки

1) Miss Chatter got a lot of postcards on her birthday .
(What)What got Miss Chatter on her birthday ?
2) Last year thew inter was cold and snowy. (When)

When was cold and snowy?
3) Yesterday Tiny wrote a Christmas card to his friend
Billy. (Why)Why wrote Tiny a Christmas card?
4) Jill ’s cake was tasty and nice. (Was)

Was Jill ’s cake tasty and nice ?
5) He ran very well the day before yesterday. (How)

How ran he the day before yesterday ?
6) They lived in a small house. (Did)

Did lived they in a small house ?

I got up a t 9 o’clock. In the bathroom I washed (wash) my
hands, face and cleaned (clean) my teeth .
I had (have) jam and bread and drank (drink) milk for
breakfast. Then I ran (run) to school.
In the evening I sat (sit) in an armchair, read (read)
Tiny’s fairy tales and watched (watch) TV. At 10 o’clock I went
(go) to bed.

Տնային

Գրի՛ր 5 վերջածանցավոր, 5 վերջավորությունով բառեր․ ընդգծի՛ր վերջածանցն ու վերջավորությունը։

Վերջածանց              Վերջավորություն

Գրավոր                      հեռուստացույցում

Մարդկություն             տներ

Վարժանք                     վրայից

Փոքրիկ                         գիշերվա

Ուսուցչուհի                   բալի

Student book

Write past form

go -went
walk -walked
say -said
see -saw
take -took

have -had

give-gave

like-liked

come-came

put-put

1) There is / are a lot of cows in the field.
2) The weather was / were rainy last summer.
3) Were / Was you in the country last Sunday?
4) My mum’s eyes is / are blue.
5) Where was / were they a month ago?
6) We wasn’t / weren’t in the desert last year.