Month: May 2019
Արա լեռ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի հատված գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:
Ճամբարային օրակարգ
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30 -14:00` ճամբարային նախագծեր
12:00-12:30` ընդմիջում
14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար
Ծրագիրն ըստ օրերի՝
Մայիսի 27 երկուշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամբարային անհատական պլանի քննարկում, բլոգային աշխատանք, օրվա աշխատանքի բաժանում
Պատրաստվում են Ժայռ ռազմամարզական ճամբարին-հունիսի 9-11
Հայրենագիտական խաղ, մրցույթ- ազգային խաղեր
Պաղպաղակուտոցի
Ճամբարային ընթերցանություն, այց կենտրոնական ընթերցասրահ ՝ «Ճամբարի իմ ընկեր գիրքը»
Մայիսի 29 չորեքշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
4-րդ դասարանցիների մարմնակրթության ստուգատես
Պատրաստվում ենք Համբարձման տոնի
Հեծանվավարություն
Ֆուտբոլային հանդիպում
Ճամբարային ֆեյշնի ֆլեշմոբ
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ
Մայիսի 30 հինգշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական հանդիպում մայր դպրոցում
Համբարձման ծեսը Արևմտյան դպրոցում
Համեղ խոհանոց- չորաբլիթներով, սերուցքով և մրգերով համեղ ուտեստ
Մայիսի 31 ուրբաթ
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական էստաֆետաներ
Համեղ խոհանոց՝ պատրաստում են դոնդողներ, մրգային աղցան ՝պաղպաղակով
Շախմատային մենամարտեր, ֆուտբոլային մենամարտ
Լող
Հունիսի 3 երկուշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Գիտելիքների ստուգում մայրենիից
Գիշերում դպրոցում՝ վրանների տեղադրում, երեկոյան խարույկ, խաղեր, քննարկում….
Հունիսի 4 երեքշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամփորդություն Թեղենյաց վանք, Բուժական
Հունիսի 5 չորեքշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Գիտելիքի ստուգում՝ մաթեմատիկա
Երկրի օրը՝ ՀԱԹ տարբեր թաղամասերում քայլերթեր, էկո աշխատանքներ, Ձոն երկրին
Անիվներով՝ հեծանիվ, անվաչմուշք, այցելում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Լող
Հունիսի 6 հինգշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Քայլարշավ Հրազդանի կիրճով, դեպի Թումոյի այգի
Հունիսի 7 ուրբաթ
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ֆիլմի դիտում
Սեղանի խաղերի բաց առաջնություն՝ UNO, Monopoly, Գուշակիր թե կարող ես….
Պիցցայի համտես
Հունիսի 9-10-11
Եռօրյա ռազմամարզական ճամբար Սևանի Ժայռ ճամբարում
Էրեբունի ամրոց
Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում էՀայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից:Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական կառույցներով:
Վարդավառի լիճը
Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետիցհոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար:Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցիստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
Lesson 2
ex. 40
- Once upon a time there lived a king.
- He lived in a beautiful palace and he liked cheese.
- Everyone in the country could smell that cheese.
- The mice lived in the palace and ate the king’s cheese.
- The king called his wise men to help him.
- He asked, “How can I get rid of these mice?”
- “That’s easy,” the wise men answered.
ex.42
3. A The wise men brought in dogs: big dogs, little
dogs, white dogs, spotted dogs. The dogs chased
every cat out of the palace.
1.В Now the cats were very happy. They liked to live
in the palace. But the king was not happy. He
didn’t want to live with the cats.
4.С Now the dogs were happy. They liked to live in
the palace. But the king was not happy, he didn’t
want to live with the dogs.
2.D The king called back his wise men. “How can
I get rid of these cats? ” he asked them. “That’s
easy,” said the wise men. “We know how to get
rid of them .”
5.E Once again the king called in his wise men. “How
can I get rid of these dogs?” he asked them.
“That’s easy,” said the wise men. “We know how
to get rid of them .”
Մայրենի
Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:
Այն (գտնվում է) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:
Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:
Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:
Ընկնող աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել) քաղաքը:
Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:
Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնեց) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:
Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունեցավ) Պիզայի աշտարակը:
Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:
1.Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր
Պիզայի աշտարակին նաև ասում են <<ընկնող>> աշտարակ:
Այն գտնվում է Իտալիայում Պիզա քաղաքում:
2.Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)
Հենց առաջին հարկը կառուցելուց հետո երևացել է, որ աշտարակը ծուռ է, այդ պատճառով էլ դադարեցվել է շինարարությունը
3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.
ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր)
Գիտնականը վերևի հարկից ինչ- որ բաներ էր գցում:
բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)
Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:
4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)
Աշտարակը պետք է լիներ 89 մետր բարձրությամբ, սակայն եղավ 56 մետր բարձրությամբ և աշտարակը եղավ 8 հարկանի:
- Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:
6.Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն:
7.Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)
ունեցավ, կանգնում էր, լքեց, գտնվում է
8.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)
փորձերն,առաջին,ընդմիջումներն, ընթացքում
9.Տեքստում ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)
Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:
10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)
ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ
11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)
ա) աշտարակ — գոյական
բ) գրավիչ — գոյական
գ) ութերորդ — թվական
դ) Իտալիա — գոյական
12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)
Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են իր գցած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)
13. Տեքստից դուրս գրիր 5 ածական: (1 միավոր)
տարբեր, աշխարահռչակ, հուսալի, ամենագեղեցիկ, գրավիչ
Եղիշե Չարենց
Եղիշե Չարենց
Կենսագրություն
Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է:
Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908–1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» թերթում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան: Գիտելիքի պակասը նա լրացրել է կյանքի <<համալսարաններում>> և ընթերցանությամբ։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Կենտրոնական բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։
Գրական անուն
1.Չարենցը Գուրգեն Մահարիին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է իրեն որպես գրական անուն։ 2.Չնայած, պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։
3.Ըստ մեկ այլ վարկածի, Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով: Անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում և որի արմատները թույն են արտադրում։
1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։
Թեստ 11
Հովհաննես Թումանյան․ Գելը
Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։
Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։
Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։
Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։
Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։
Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։
Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։
Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։
Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։
Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։
Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։
Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։
Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։
Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։
Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։
Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
բարձր, ամպոտ, երբ, կհաղթվի
2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ —երկար
բ) թույլ —ուժեղ
գ) մոտ —հեռու
դ) ցածր-բարձր
- Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
ա)Մինչև ճշմարիտը գա,սուտը աշխարհը կքանդի:
բ) Քեզ համար քնում ես,ուրիշի համար երազ տեսնում:
գ) Մեծին հարգիր,որ մեծանաս:
դ) Լավ բան ասա,որ լավ բան լսես:
որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի
- Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:սուտ մեռած ձևանալ
- Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ: ձմեռներ, գելեր, գյուղացիք, ժողովուրդ
- Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է: գելերը–գոյական, սրատես–ածական, անցել է–բայ, երկու–թվական
- Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Թև ունի, թռչուն չէ,
Միջատ է, մրջյուն չէ,
Աշխատում է օրնիբուն
Բերքը տաիս է մարդուն:մեղու - Նախադասություններն ըստ հաղորդակցման լինում են.
ա) երկու տեսակ
բ) հինգ տեսակ
գ) երեք տեսակ
դ)չորս տեսակ - Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում
- Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր տեքստի բառերով): Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի:
- Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը: Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։
- Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար: Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։
- Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:
Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով: Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին: Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է: Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ: Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում:
Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է: