Արջի ծառայություն

 

Պապիկն իր թոռնիկի հետ անցնում էր մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր մինչև խաղալը ցանկապատը վերանորոգել: Տղայի ձեռքից գործիքը ցած էր ընկնում, տախտակը չէր ուզում իր տեղը նստել: Մուրճով պատահաբար հարվածելով իր մատին, տղան մի կողմ նետեց մուրճը և թախիծով նայեց մի քիչ այն կողմում խաղացող ընկերների կողմը: Ծերունու թոռնիկը կարեկց   եց տղային և արագ վերցնելով մուրճը` մեխեց տախտակը: Սակայն ծերունին անմիջապես մոտեցավ ու սկսեց արագ պոկել տախտակը:

— Ինչու՞ ես այդպես վարվում, պապիկ: Դու ինձ միշտ սովորեցրել ես լինել բարի, սակայն այժմ հնարավորություն չես տալիս օգնելու: — Ես քեզ բարություն եմ սովորեցրել, ոչ թե կեղծավորություն: Այդ տղայի փոխարեն կատարելով նրա աշխատանքը, դու ոչ միայն թույլ չտվեցիր նրան սովորել, թե ինչպես վերանորոգի ցանկապատը, այլ նաև հնարավորություն չտվեցիր սովորել համբերատար լինել և իմանալ, որ սկզբից պետք է գործն անել, հետո նոր խաղալ: Քո «բարի» արարքով դու կարող ես փչացնել նրա կյանքը:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում Արջի ծառայություն:
  2. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: որ պետք է համբերատար լինել
  3. Ինքդ վերնագրիր առակը:Անուշադիր տղան
  4. Վերջին նախադասության մեջ «բարի» բառը գրված է չակերտների մեջ: Ինչո՞ւ:հակառակ իմաստով է գրված:
  5. Ծերունի, թոռնիկ, տախտակ, կեղծավորություն, համբերատար, մուրճ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր բառի տեսակը ըստ Ծերունի-ծեր-ունի-բարդ, թոռնիկ-թոռ-նիկ-ածանցավոր, տախտակ-պարզ, կեղծավորություն-կեխծ -ավորոթյուն-ածանցավոր, համբերատար-հաբեր-ատար-ածանցավոր, մուրճ-պարզ
  6. նտրի՛ր ճիշտ պնդումը:

ա) Հոմանիշները ձևով նույն, իմաստով տարբերվող բառեր են: բ) Հոմանիշները նույն կամ նման իմաստներ արտահայտող, ձևով տարբերվող բառեր են: գ) Հոմանիշները հակառակ իմաստներ արտահայտող բառեր են:

Տրված նույնանուն (համանուն) բառերով նախադասություններ կազմի՛ր: այր-այր, հարկ-հարկ

Պատերազմում մասնակցում էին 540 այրուձի:Մի մեծ այրի մեջ ապրում էին 10 ընտանիք:Հարկատու տան մեջ ապրում էին 2 մարդ:Շենքի  4-րորդ հարկի բնակարան վնասված էր:
Ընտրի՛ր այն բառակապակցությունը, որն արտահայտում է «սարսափազդու» բաղադրյալ բառի իմաստը:
ազդու սարսափ, սարսափ ազդարարող, սարսափ ազդող, սարսափ ազդել

Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
տուֆակերտ շենք, մարդանման կապիկ, անընդհատ խոսել,գեղեցիկ խնձորենի