Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի հատված գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:
Day: May 27, 2019
Ճամբարային օրակարգ
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30 -14:00` ճամբարային նախագծեր
12:00-12:30` ընդմիջում
14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար
Ծրագիրն ըստ օրերի՝
Մայիսի 27 երկուշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամբարային անհատական պլանի քննարկում, բլոգային աշխատանք, օրվա աշխատանքի բաժանում
Պատրաստվում են Ժայռ ռազմամարզական ճամբարին-հունիսի 9-11
Հայրենագիտական խաղ, մրցույթ- ազգային խաղեր
Պաղպաղակուտոցի
Ճամբարային ընթերցանություն, այց կենտրոնական ընթերցասրահ ՝ «Ճամբարի իմ ընկեր գիրքը»
Մայիսի 29 չորեքշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
4-րդ դասարանցիների մարմնակրթության ստուգատես
Պատրաստվում ենք Համբարձման տոնի
Հեծանվավարություն
Ֆուտբոլային հանդիպում
Ճամբարային ֆեյշնի ֆլեշմոբ
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ
Մայիսի 30 հինգշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական հանդիպում մայր դպրոցում
Համբարձման ծեսը Արևմտյան դպրոցում
Համեղ խոհանոց- չորաբլիթներով, սերուցքով և մրգերով համեղ ուտեստ
Մայիսի 31 ուրբաթ
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական էստաֆետաներ
Համեղ խոհանոց՝ պատրաստում են դոնդողներ, մրգային աղցան ՝պաղպաղակով
Շախմատային մենամարտեր, ֆուտբոլային մենամարտ
Լող
Հունիսի 3 երկուշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Գիտելիքների ստուգում մայրենիից
Գիշերում դպրոցում՝ վրանների տեղադրում, երեկոյան խարույկ, խաղեր, քննարկում….
Հունիսի 4 երեքշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամփորդություն Թեղենյաց վանք, Բուժական
Հունիսի 5 չորեքշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Գիտելիքի ստուգում՝ մաթեմատիկա
Երկրի օրը՝ ՀԱԹ տարբեր թաղամասերում քայլերթեր, էկո աշխատանքներ, Ձոն երկրին
Անիվներով՝ հեծանիվ, անվաչմուշք, այցելում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Լող
Հունիսի 6 հինգշաբթի
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Քայլարշավ Հրազդանի կիրճով, դեպի Թումոյի այգի
Հունիսի 7 ուրբաթ
Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ֆիլմի դիտում
Սեղանի խաղերի բաց առաջնություն՝ UNO, Monopoly, Գուշակիր թե կարող ես….
Պիցցայի համտես
Հունիսի 9-10-11
Եռօրյա ռազմամարզական ճամբար Սևանի Ժայռ ճամբարում