Complete the sentences.
1) Baby Elephant asked his father, “Buy me …please.”
a) a new cap b) a new shirt c) a new T-shirt
2) They went to … shop.
a) Mrs Lion’s b) Mrs Monkey’s c) Mrs Tiger’s
3) The little Tigers made a new … T-shirt and shorts
for Baby Elephant.
a) green b) blue c) brown
4) When Baby Elephant saw his new T -shirt and
shorts, he was … .
a) sad b) happy c) angry
Day: May 6, 2019
Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
– Թագավորն ապրած կենա, -ասում է նա, – ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
– Լավ, – ասում է թագավորը, – բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը ̀ գլուխ տալով, – քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, – ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը, – ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
_ դերձակներին ____________________________
___ կարճ __________________________
___թախտին__________________________
___________մարդ__________________
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
_______շոր կարող___________________
3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ – հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել – ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել – ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
_ երկրի ______________________ ___գոյական___________________
_ երկար ______________________ ___ածական___________________
__ դերձակը _____________________ __գոյական____________________
___ ասում է ____________________ ___բայ___________________
6.Տեքստում ընդգծված նախադասությունից դու՛րս գրիր երկու լրացում:
__ ոտքերն _________________
_____ վերմակի տակ ______________
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:
__-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, – ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:
_______________________________________________________
_____________________________________________________________________________
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ ,որ թագավորը հիմար է: