Թեսթ 9

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

– Ես եկա˜…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

– Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

– Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

– Ես եկա˜…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

– Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

Լիլին վազելով եկավ.

– Ես եկա˜…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

 

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
խնդիր
փորձում
ընդամենը                                                                                                                                           բախտ

 

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

ա/արագ վազել

բ/ծառեր տնկել

գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

 

3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

հրաշալի-հիանալի
ցատկոտելով-թռվռալով
ուժգին-սաստիկ
բարկացել-վրդովվել

4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

ա/ պատմություն  –  ածանցավոր

բ/ շատախոս – բարդ

գ/ սովորական –  ածանցավոր

      դ/ փոքրիկ – պարզ

 

5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր

տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

բ/պատուհան – գոյական

գ/որովհետև – շաղկապ

դ/վեց – թվական

 

6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

գնդակ
խնդիր
բակ
ցանկապատ
7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

(լինել) – լինի
(չստանալ) – չստացան
(ընկնել) – ընկավ
(սովորեցնել) – կսովորեցնեմ

 

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

 

9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի:

Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին:

Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին:

 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Դավիթը փորձում էր մորը համոզել , որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին:
Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ:

 

12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

 

  1. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  • Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  • Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  • Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  • Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

 

բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

Ըստ  Դավթի Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Լիլին դուրս բերեց գնդակը  Սարգիս քեռու բակից :

15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:
Երբ եղբայրը խոստանում է , որ քրոջը գնդակ խաղալ կսովորեցնի: